Անցնել բովանդակությանը

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 26-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 սեպտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 10311429

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

22 օգոստոսի 2011 թ.

ք. Երևան N 597-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 26-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» ենթակետով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2011 թվականի հունվարի 25-ի «Աշխատողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների Հայաստանի Հանրապետության դասակարգիչ հաստատելու մասին» N 26-Ն հրամանով հաստատված հավելվածի 3-րդ «Ծառայողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների դասակարգում» մասում կատարել հետևյալ լրացումները.

1) 15-րդ կետում «Կ – այբբենական դասակարգման 15-րդ խումբ»-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 139-րդ և 140-րդ ենթակետերով.

« 139) Կազմակերպիչ` քույրական գործի 2150139 1 4,5 1,2 3231

140) Կրտսեր բուժքույր 2150140 1 4,5 1,2 3231,

»:

2) 16-րդ կետում «Հ - այբբենական դասակարգման 16-րդ խումբ»-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 157 և 158-րդ ենթակետերով.

« 157) Հիվանդի ընդհանուր խնամք 2160157 1 4,5 1,2 3231

158) Հսկիչ` թանգարանային ցուցանմուշների 2160158 1 3,4,5 1,2 5169

»:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Բադալյանին:

Նախարար Տ. Դավթյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։