ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Կենտրոն թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2004 թվականի թիվ 4/10
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 16/4-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 17.03.2004 թ. թիվ Ե-1993 գրությունը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ կետով և 70-րդ հոդվածով.
Երևան քաղաքի Կենտրոն համայնքի ավագանին որոշում է՝
1. Երևանի Կենտրոն թաղային համայնքի ավագանու 2003 թվականի դեկտեմբերի 16-ի «Երևանի Կենտրոն թաղային համայնքի 2004 թվականի (ընթացիկ տարվա) տեղական տուրքերի, տեղական վճարների դրույքաչափերը, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարները և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարները սահմանելու մասին» N 16/4 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) Որոշմամբ հաստատված թիվ 3 հավելվածի՝ «Երևանի Կենտրոն թաղային համայնքի 2004 թ. սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների չափերը» բովանդակությամբ վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Երևանի Կենտրոն թաղային համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության, օրենքով սահմանված կարգով համայնքի օգտագործման (անհատույց և վարձակալությամբ) ներքո գտնվող գույքի վարձակալության և (կամ) ենթավարձակալության վարձավճարների և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների չափերը»:
բ) Որոշմամբ հաստատված թիվ 3 հավելվածի 5-րդ սյունակի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
- «Համայնքի անհատույց օգտագործման ներքո գտնվող ստորգետնյա հետիոտն անցումների տարածքների վարձակալության համար»:
գ) Որոշմամբ հաստատված թիվ 3 հավելվածի 9-րդ սյունակի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
- «Համայնքի օգտագործման ներքո գտնվող ընդհանուր օգտագործման հողատարածքների վարձակալության և (կամ) ենթավարձակալության համար»:
դ) Որոշմամբ հաստատված թիվ 3 հավելվածի 10-րդ սյունակից մինչև 16-րդ սյունակների բովանդակությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
հ/հ Անվանումը Ժամանակահատվածը Չափման միավորը Վարձավճարը, ՀՀ դրամ
10 Ոչ հիմնական շինություններով զբաղեցված տարածքների, այդ թվում՝ ավտոկցորդների համար
10.1 Ոչ բակային տարածքներ տարեկան 1 քմ 20000
10.2 Բակային տարածքներ տարեկան 1 քմ 10000
10.3 Պահեստային նշանակության շինություններ տարեկան 1 քմ 5000
10.4 Մետրոպոլիտենի կայարանների և մշտական գործող շուկաներին կից մինչև 200 գ.ծ.մ. շառավղով տարածքներ տարեկան 1 քմ 40000
11 Ավտոկանգառներ կազմակերպելու նպատակով համայնքի օգտագործման ներքո գտնվող տարածքների վարձակալության և (կամ) ենթավարձակալության համար տարեկան 1 քմ 6000
12 Տոնավաճառներով և շուկաներով զբաղեցված տարածքների համար
12.1 Մետրոպոլիտենի կայարաններին և մշտական գործող շուկաներին կից մինչև 200 գ.ծ.մ. շառավղով տարածքներ տարեկան 1 քմ 40000
12.2 Ոչ բակային տարածքներ տարեկան 1 քմ 10000
12.3 Բակային տարածքներ տարեկան 1 քմ 1000
13 Ոչ աշխատանքային օրերին կազմակերպվող տոնավաճառներով և շուկաներով զբաղեցված տարածքների համար տարեկան 1 քմ 3000
14 Սեղանի թենիսով զբաղեցված տարածքների համար օրական 1 սեղան 1000
15 Բիլիարդով զբաղեցված տարածքների համար օրական 1 սեղան 1000
ե) Որոշմամբ հաստատված թիվ 4-րդ հավելվածում «ձեռնարկությունների (ֆիրմաների)» բառերը փոխարինել «կազմակերպություններ» բառով:
Համայնքի ղեկավար` Գ. Բեգլարյան