ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2011 թվականի N 924-Ա
ՕՊԵՐԱՏԻՎ ՇՏԱԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի դրույթներով`
1. 2011 թվականի հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում, միջպետական մայրուղու Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհահատվածում տեղի ունեցած սողանքի հետևանքով տուժածներին արագ օգնություն ցուցաբերելու և սողանքի հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել օպերատիվ շտաբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Օպերատիվ շտաբին`
1) հնարավորինս շտապ կազմակերպել և համակարգել սողանքից տուժածներին համապատասխան բժշկական օգնության ցուցաբերման, ինչպես նաև անհայտ կորածների հայտնաբերմանն ուղղված որոնողական աշխատանքները.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների կատարման ընթացքի և դրանց արդյունքների վերաբերյալ.
3) Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ սողանքային աղետի հետևանքների վերացման, ինչպես նաև աղետից տուժածներին նյութական համարժեք փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ.
4) կապի և զանգվածային լրատվության միջոցներով ապահովել բնակչության իրազեկումը տեղի ունեցած սողանքային աղետի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. հոկտեմբերի 5
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
հոկտեմբերի 5-ի N 924-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՕՊԵՐԱՏԻՎ ՇՏԱԲԻ
Ա. Երիցյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
(օպերատիվ շտաբի ղեկավար)
Ա. Ղուլարյան - ՀՀ Տավուշի մարզպետ
Ա. Նալբանդյան - ՀՀ Լոռու մարզպետ
Դ. Տոնոյան - ՀՀ պաշտպանության նախարարի
առաջին տեղակալ
Տ. Սահակյան - ՀՀ առողջապահության նախարարի
տեղակալ
Հ. Քոչինյան - «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների
տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի
ժամանակավոր պաշտոնակատար
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան