Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՏՈՒԿ ՍՊԱՍԱՐԿՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ՆՈՐՄԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2 մարտի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 մարտի 1999 թվական թիվ 107

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՍՊԱՍԱՐԿՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ՆՈՐՄԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների հանդերձանքի նորմաները` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության քրեական պատիժների իրականացման վարչության հատուկ քանակակազմի հանդերձանքի նորմաները` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 2-ից:

Հավելված 1

ՀՀ կառավարության 1999 թ.

մարտի 2-ի N 107 որոշման

ՆՈՐՄԱՆԵՐ

Հայաստանի Հանրապետության զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների հանդերձանքի

Նորմա N 1

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, այլ զորքերի և ոստիկանության գեներալներին հանդերձանքով ապահովման

Հանդերձանքի անվանումը ծածկագիրը Քանակը Կրելու ժամկետը

Ամենօրյա կիսաբրդյա գլխարկ 001 1 հատ 3 տարի

Ականջակալներով գլխարկ` բնական կարակուլից 002 1 հատ 6 տարի

Ականջակալներով գլխարկ` ոչխարի մորթուց 003 1 հատ 6 տարի

Ձմեռային վերարկու` բրդյա գործվածքից, կարակուլե օձիքով 004 1 հատ 5 տարի

Կիտել` բրդյա գործվածքից, տոնական ուսադիրներով, և ազատթող փողքերով 005 1 լրակազմ 7 տարի

Կիտել` բրդյա գործվածքից, ամենօրյա ուսադիրներով, և ազատթող փողքերով տաբատ 006 1 լրակազմ 2 տարի

Բաճկոն (կուրտկա)` բրդյա գործվածքից, հանովի ուսադիրներով, և ազատթող փողքերով տաբատ 007 1 լրակազմ 3 տարի

Դաշտային կոստյում կեպիով, բամբակյա կոմուֆլյաժ գործվածքից 008 2 լրակազմ 3 տարի

Ամառային թիկնոց (պլաշչ)` հանովի ուսադիրներով 009 1 հատ 5 տարի

Թիկնոց-ուսնոց 010 1 հատ 7 տարի

Ձեռնոց` ամառային 011 1 զույգ 3 տարի

Ձեռնոց` աշնանային-գարնանային 012 1 զույգ 3 տարի

Ձեռնոց` ձմեռային 013 1 զույգ 3 տարի

Ձմեռային դաշտային տաք կոստյում` այդերուկի աղվամազով, հանովի ուսադիրներով 014 1 լրակազմ 5 տարի

Ձմեռային դաշտային կոստյում` բամբակյա կոմուֆլյաժ գործվածքից, ոչխարի մորթուց կարված օձիքով, հանովի ուսադիրներով 015 1 լրակազմ 5 տարի

Գարնանային-աշնանային կիսավերարկու` հանովի ուսադիրներով 016 1 հատ 5 տարի

Մորթե կիսաճտքավոր կոշիկ` սև գույնի 017 1 զույգ 2 տարի

Կոշիկ` սև գույնի 018 1 զույգ 2 տարի

Յուֆտե ճտքավոր կոշիկ` մորթե ներդիրով 019 1 զույգ 5 տարի

Երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով 020 1 հատ 2 տարի

Կարճաթև սպիտակ վերնաշապիկ 021 1 հատ 2 տարի

Երկարաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի ուսադիրներով 022 2 հատ 2 տարի

Կարճաթև դեղնականաչավուն վերնաշապիկ 023 2 հատ 2 տարի

Փողկապ սև գույնի 024 1 հատ 5 տարի

Դեղնականաչավուն փողկապ 025 2 հատ 5 տարի

Դեղնականաչավուն կաշնե 026 3 հատ 5 տարի

Տոնական գոտի` ՀՀ զինանշանի պատկերով ճարմանդով 027 1 հատ 15 տարի

Կաշվե գոտի` ՀՀ զինանշանի պատկերով ճարմանդով 028 1 հատ 10 տարի

Դաշտային կաշվե պայուսակ 029 1 հատ 15 տարի

Թիկնոց-կաշվե գոտի 030 1 հատ 15 տարի

Ուսկապ (աքսելբանտ)` երկու արույրե ծայրապանակով 031 1 հատ 15 տարի

Ծանոթագրություններ: Թույլատրվում է յուֆտե ճտքավոր կոշիկները (մորթիով) փոխարինել սև գույնի կոշիկներով: Թույլատրվում է կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով:

Թույլատրվում է ազգային անվտանգության համակարգի գեներալներին 002 ծածկագրով նախատեսված ականջակալներով գլխարկի փոխարեն հատկացնել փափախ, իսկ 003 ծածկագրով նախատեսված ոչխարի մորթուց կարված ականջակալներով գլխարկի փոխարեն` կարակուլե ականջակալներով գլխարկ:

Ոստիկանական համակարգի հանդերձանքի գույները` ըստ ծառայությունների:

ՆՈՐՄԱ N 2

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, այլ զորքերի և ոստիկանության սպաներին, ենթասպաներին հանդերձանքով ապահովման

Հանդերձանքի անվանումը Ծածկագիրը Քանակը կրելու ժամկետը Ռազմական

ուսումնարաններում դասավանդմանը

մասնակցող

և զինվորական

կոմիսարիատներում

ծառայությունն

անցկացնող

սպաների,

ենթասպաների

համար որոշ

անվանատեսակների հանդերձանքը կրելու ժամկետները

Ամենօրյա կիսաբրդյա գլխարկ 032 1 հատ 3 տարի 4 տարի

Ականջակալներով գլխարկ` բնական կարակուլից (գնդապետների համար) 033 1 հատ 6 տարի 7 տարի

Ականջակալներով գլխարկ` ոչխարի մորթուց 034 1 հատ 3 տարի

Ձմեռային դեղնականաչավուն վերարկու ոչխարի մորթուց կարված օձիքով 035 1 հատ 5 տարի 6 տարի

Կիտել` տոնական ուսադիրներով, և ազատթող փողքերով տաբատ 036 1 լրակազմ 7 տարի 8 տարի

Կիտել` ամենօրյա ուսադիրներով, և ազատթող փողքերով տաբատ 037 1 լրակազմ 3 տարի 4 տարի

Բաճկոն` հանովի ուսադիրներով, և ազատթող փողքերով տաբատ 038 1 լրակազմ 3 տարի

Դաշտային կոստյում` կեպիով բամբակյա կոմուֆլյաժ գործվածքից 039 2 լրակազմ 3 տարի 4 տարի

Ամառային թիկնոց հանովի ուսադիրներով 040 1 հատ 5 տարի 6 տարի

Թիկնոց-ուսնոց 041 1 հատ 7 տարի 8 տարի

Ձմեռային կոստյում` արհեստական մորթե օձիքով 042 1 լրակազմ 2 տարի 4 տարի

Գարնանային-աշնանային կիսավերարկու հանովի ուսադիրներով 043 1 հատ 5 տարի 7 տարի

Կիսաճտքավոր կոշիկ 044 2 զույգ 2 տարի 1 զույգը 2 տարի

Կոշիկ 045 1 զույգ 2 տարի

Երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով 046 1 հատ 4 տարի 5 տարի

Կարճաթև սպիտակ շապիկ 047 1 հատ 5 տարի

Երկարաթև դեղնականաչավուն վերնաշապիկ հանովի ուսադիրներով 048 2 հատ 2 տարի 3 տարի

կարճաթև դեղնականաչավուն վերնաշապիկ հանովի ուսադիրներով 049 2 հատ 3 տարի 4 տարի

Փողկապ սև գույնի 050 1 հատ 3 տարի 4 տարի

Դեղնականաչավուն փողկապ 051 2 հատ 3 տարի

Կաշնե 052 2 հատ 3 տարի 4 տարի

Մարմնահագի տրիկոտաժե սպիտակեղեն 053 2 լրակազմ 2 տարի 3 տարի

Բամբակյա կիսագուլպա 054 2 զույգ 1 տարի 2 տարի

Կիսաբրդյա կիսագուլպա 055 1 զույգ 2 տարի

Բրդյա 5-մատնյա ձեռնոց 056 1 զույգ 2 տարի

Գոտկատեղի կաշեգոտի 057 1 հատ 5 տարի 6 տարի

Թիկնոցի կաշեգոտի 058 1 հատ 15 տարի 20 տարի

Դաշտային կաշվե պայուսակ 059 1 հատ 10 տարի 15 տարի

Ծանոթագրություններ: Թույլատրվում է բնական կարակուլից կարված ականջակալներով գլխարկի (գնդապետների համար) առկա չլինելու դեպքում հատկացնել ոչխարի մորթուց կարված ականջակալներով գլխարկ: Ոչխարի մորթուց կարված ականջակալներով գլխարկ հատկացվում է 1 հատը` 6 տարի ժամկետով:

Գնդապետներին ձմեռային դեղնականաչավուն վերարկու հատկացվում է կարակուլե օձիքով:

Թույլատրվում է ամենօրյա ուսադիրներով կիտելի և ազատթող փողքերով տաբատի, հանովի ուսադիրներով բաճկոնի և ազատթող փողքերով տաբատի փոխարեն հատկացնել դաշտային կոստյում` կեպիով, բամբակյա կոմուֆլյաժ գործվածքից:

Թույլատրվում է կոշիկի փոխարեն հատկացնել կիսաճտքավոր կոշիկ և հակառակը:

Թույլատրվում է կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով:

Թույլատրվում է մարմնահագի տրիկոտաժե սպիտակեղենի փոխարեն հատկացնել գծավոր մայկա (տելնյաշկա) կամ մայկա ու կիսավարտիք:

Թույլատրվում է կիսաբրդյա կիսագուլպայի փոխարեն հատկացնել բամբակյա կիսագուլպա:

Թույլատրվում է ոստիկանական համակարգի ծառայողներին 032 ծածկագրին համապատասխան լրացուցիչ հատկացնել ամենօրյա սպիտակ գլխարկ` 1 փոխծածկոցով (1 հատը 2 տարի ժամկետով) և տոնական գլխարկ (1 հատը 5 տարի ժամկետով), իսկ ամենօրյա կիսաբրդյա գլխարկի համար` 1 հատը` 2 տարի ժամկետով:

Թույլատրվում է ազգային անվտանգության համակարգի գնդապետներին կարակուլե մորթուց կարված ականջակալներով գլխարկի փոխարեն հատկացնել կարակուլե փափախ:

Թույլատրվում է ոստիկանական համակարգի ծառայողներին 037 ծածկագրին համապատասխան լրացուցիչ հատկացնել տաբատ (1 հատը` 2 տարի ժամկետով), իսկ ամենօրյա ուսադիրներով կիտելի և ազատթող փողքերով տաբատի համար` 1 հատը 2 տարի ժամկետով:

Ոստիկանական համակարգի ծառայողների 046 և 047 ծածկագրերին համապատասխան հանդերձանքը կրելու ժամկետները սահմանել` 1 հատը 3 տարի, իսկ 049 ծածկագրով նախատեսված հանդերձանքինը` 1 հատը` 1 տարի:

040 և 046-051, 058 ծածկագրերով նախատեսված հանդերձանքը այն ծանոթագրության 11-րդ կետին համապատասխան ուղղումներով հատկացնել նաև ոստիկանական համակարգի սերժանտներին և շարքայիններին:

039 և 059 ծածկագրերով նախատեսված հանդերձանքը ոստիկանական համակարգի ծառայողներին չհատկացնել:

Պետավտոտեսչության և թաղային տեսչություններին 046 և 047 ծածկագրերով նախատեսված հանդերձանքը կրելու ժամկետը սահմանել` 1 հատը` 2 տարի:

Ոստիկանական համակարգի ծառայողների հանդերձանքի գույները` ըստ ծառայությունների:

ՆՈՐՄԱ N 3

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, այլ զորքերի և ոստիկանության կին սպաներին, ենթասպաներին հանդերձանքով ապահովման

Հանդերձանքի անվանումը Ծածկագիրը Քանակը Կրելու ժամկետը

Բրդյա պիլոտկա 060 1 հատ 4 տարի

Ականջակալներով գլխարկ` ոչխարի մորթուց 061 1 հատ 5 տարի

Ձմեռային վերարկու 062 1 հատ 4 տարի

Կիտել` տոնական ուսադիրներով, և կիսաշրջազգեստ 063 1 լրակազմ 5 տարի

Կիտել` ամենօրյա ուսադիրներով, և կիսաշրջազգեստ 064 1 լրակազմ 2 տարի

Կնոջ ամառային վերարկու 065 1 հատ 2 տարի

Թիկնոց-ուսնոց 066 1 հատ 10 տարի

Կիտել, կիսաշրջազգեստ և կեպի կոմուֆլյաժ գործվածքից 067 1 լրակազմ 2 տարի

Ձմեռային կոստյում` արհեստական մորթե օձիքով 068 1 լրակազմ 3 տարի

Կիսաճտքավոր կոշիկ 069 1 զույգ 2 տարի

Կնոջ կոշիկ 070 2 զույգ 3 տարի

Երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով 071 1 հատ 2 տարի

Երկարաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի ուսադիրներով 072 2 հատ 2 տարի

կարճաթև դեղնականաչավուն վերնաշապիկ` հանովի ուսադիրներով 073 1 հատ 2 տարի

Փողկապ` սև գույնի 074 1 հատ 3 տարի

Դեղնականաչավուն փողկապ 075 1 հատ 1 տարի

Կնոջ ներքնազգեստ 076 3 զույգ 3 տարի

Կաշվե գոտի 077 1 հատ 10 տարի

Թիկնոց-ուսնոցի կաշեգոտի 078 1 հատ 15 տարի

Ծանոթագրություններ: Թույլատրվում է երկարաթև սպիտակ վերնաշապիկի փոխարեն հատկացնել կարճաթև սպիտակ վերնաշապիկ:

Թույլատրվում է կարճաթև դեղնականաչավուն վերնաշապիկի փոխարեն հատկացնել երկարաթև դեղնականաչավուն վերնաշապիկ:

Թույլատրվում է ոստիկանական համակարգի կին ծառայողներին 064 ծածկագրին համապատասխան լրացուցիչ հատկացնել կիսաշրջազգեստ (1 հատը կրելու ժամկետը` 1 տարի):

052 ծածկագրով նախատեսված հանդերձանքը տալ նաև ոստիկանական համակարգի կին ծառայողներին (1 հատը կրելու ժամկետը` 2 տարի):

067 և 076 ծածկագրերով նախատեսված հանդերձանքը ոստիկանական համակարգի կին ծառայողներին չտրամադրել:

Ոստիկանական համակարգի կին ծառայողներին 073 ծածկագրին համապատասխան լրացուցիչ հատկացնել կարճաթև սպիտակ վերնաշապիկ (1 հատը կրելու ժամկետը` 1 տարի):

Ոստիկանական համակարգի կին ծառայողների հանդերձանքի գույները` ըստ ծառայությունների:

ՆՈՐՄԱ N 4

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, այլ զորքերի և ոստիկանության ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներին հանդերձանքով ապահովման

Հանդերձանքի անվանումը Ծածկագիրը Քանակը Կրելու ժամկետը

Կիսաբրդյա գլխարկ 079 1 հատ 4 տարի

Ականջակալներով գլխարկ 080 1 հատ 4 տարի

Կիտել` տոնական ուսադիրներով, և ազատթող փողքերով տաբատ 081 1 լրակազմ 4 տարի

Դաշտային կոստյում` կեպիով, բամբակյա կոմուֆլյաժ գործվածքից 082 1 լրակազմ 8 ամիս

Բամբակյա ամառային կոստյում մասնագետների համար (բաճկոն և տաբատ) 083 1 լրակազմ 1 տարի

Ձմեռային կոստյում արհեստական մորթե օձիքով 084 1 լրակազմ 2 տարի

Կիսաճտքավոր կոշիկ 085 1 զույգ 8 ամիս

Կոշիկ 086 1 զույգ 4 տարի

Զորանոցային հողաթափ 087 1 զույգ 2 տարի

Երկարաթև դեղնականաչավուն վերնաշապիկ 088 2 հատ 2 տարի

Դեղնականաչավուն փողկապ 089 1 հատ 2 տարի

Բամբակյա մայկա 090 3 հատ 1 տարի

Բամբակյա կիսավարտիք 091 3 հատ 1 տարի

Բամբակյա վաֆլե սրբիչ 092 3 հատ 1 տարի

Թաշկինակ 093 4 հատ 1 տարի

Բամբակյա ենթաօձիք 094 12 հատ 1 տարի

Ոտքի փաթաթան` ամառային 095 2 զույգ 1 տարի

Բամբակյա կիսագուլպա 096 3 զույգ 1 տարի

Բամբակյա ձեռնոց 097 1 զույգ 2 տարի

Տաք ներքնաշապիկ 098 5 հատ 4 տարի

Տաք վարտիք 099 5 հատ 4 տարի

Ոտքի փաթաթան` ձմեռային 100 2 զույգ 1 տարի

Բրդյա կիսագուլպա 101 1 զույգ 1 տարի

Զինվորական 2-մատնյա ձեռնոց 102 1 զույգ 1 տարի

Ճարմանդով գոտեփոկ 103 1 հատ 2 տարի

Անդրավարտիքի գոտի 104 1 հատ 2 տարի

Ծանոթագրություններ: Թույլատրվում է կիսաճտքավոր կոշիկի փոխարեն հատկացնել երկարաճիտ կոշիկ:

Թույլատրվում է երկարաթև վերնաշապիկի փոխարեն հատկացնել կարճաթև վերնաշապիկ:

4-րդ կուրսի կուրսանտներին բամբակյա վաֆլե սրբիչ հատկացնել 1 տարվա համար 2 հատ:

Կիսաճտքավոր կոշիկ հատկացնելու դեպքում ամառային և ձմեռային ոտքի փաթաթանների փոխարեն հատկացնել համապատասխանաբար բամբակյա և բրդյա կիսագուլպաներ:

Տաք ներքնաշապիկը և տաք վարտիքն առաջին ուսումնական տարում հատկացնել 2-ական, իսկ մնացած կուրսերում մեկական:

Ոստիկանական համակարգի ծառայողներին 081 ծածկագրով նախատեսված հանդերձանքի փոխարեն հատկացնել ամենօրյա կոստյում` 1 լրակազմը` 2 տարի ժամկետով:

Ոստիկանական համակարգի կուրսանտների համար կիրառել նաև N 2 նորմայի ծանոթագրության 11-րդ կետը:

Ոստիկանական համակարգի ծառայողների հանդերձանքի գույները` ըստ ծառայությունների:

ՆՈՐՄԱ N 5

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, այլ զորքերի և ոստիկանության սերժանտներին և զինվորներին հանդերձանքով ապահովման

Հանդերձանքի անվանումը Ծածկագիրը Քանակը Կրելու ժամկետը

Ականջակալներով գլխարկ` արհեստական մորթուց 105 1 հատ 2 տարի

Ձմեռային կոստյում (բաճկոն և տաբատ)` բամբակյա կոմուֆլյաժ գործվածքից 106 1 լրակազմ 2 տարի

Ամառային կոստյում կեպիով (բաճկոն և տաբատ)` բամբակյա կոմուֆլյաժ գործվածքից 107 1 լրակազմ 8 ամիս

Կիրզե երկարաճիտ կոշիկ 108 1 զույգ 1 տարի

Բոթաս 109 1 զույգ 2 տարի

Զորանոցային հողաթափ 110 1 զույգ 2 տարի

Բամբակյա մայկա 111 3 հատ 1 տարի

Բամբակյա կիսավարտիք 112 3 հատ 1 տարի

Բամբակյա վաֆլե սրբիչ 113 3 հատ 1 տարի

Թաշկինակ 114 4 հատ 1 տարի

Բամբակյա ենթաօձիք 115 12 հատ 1 տարի

Ոտքի փաթաթան` ամառային 116 2 զույգ 1 տարի

Բամբակյա կիսագուլպա 117 2 հատ 2 տարի

Տաք ներքնաշապիկ 118 2 հատ 2 տարի

Տաք վարտիք 119 2 հատ 2 տարի

Ոտքի փաթաթան` ձմեռային 120 3 զույգ 2 տարի

Բրդյա կիսագուլպա 121 1 զույգ 1 տարի

Բամբակյա 5-մատնյա ձեռնոց 122 1 զույգ 2 տարի

Բամբակյա 2-մատնյա ձեռնոց 123 1 զույգ 1 տարի

Ճարմանդով գոտեփոկ 124 1 հատ 2 տարի

Տաբատի գոտի 125 1 հատ 2 տարի

Ծանոթագրություններ: Թույլատրվում է երկարաճիտ կիրզե կոշիկների փոխարեն հատկացնել կիսաճտքավոր կոշիկներ, իսկ ձմեռային և ամառային ոտքի փաթաթանները փոխարեն` նույն քանակությամբ համապատասխանաբար բրդյա և բամբակյա կիսագուլպաներ: Թույլատրվում է ձմեռային ոտքի փաթաթանները փոխարինել ամառայինով և հակառակը:

Թույլատրվում է բոթասի փոխարեն հատկացնել երկարաճիտ կամ կիսաճտքավոր կոշիկ:

Բամբակյա վաֆլե սրբիչը հատկացվում է ծառայության առաջին տարում` 3հատ, իսկ երկրորդ տարում` 2 հատ:

Ձմեռային ոտքի փաթաթան հատկացնելու դեպքում` ծառայության առաջին տարում` տրվում է 2 զույգ, իսկ երկրորդ տարում` 1 զույգ:

Ոստիկանական համակարգի ծառայողներին 105 ծածկագրին համապատասխան լրացուցիչ հատկացնել սպիտակ փոխծածկոցով գլխարկ և ամենօրյա գլխարկ (յուրաքանչյուրը` 2 տարի ժամկետով):

Ոստիկանական համակարգի ծառայողներին 107 ծածկագրով նախատեսված հանդերձանքի փոխարեն հատկացնել ամենօրյա կոստյում և տաբատ` համապատասխան գործվածքից (կրելու ժամկետը` 1 հատը` 2 տարի):

Ոստիկանական համակարգի ծառայողներին չհատկացնել 124 ծածկագրով նախատեսված հանդերձանքը:

Ոստիկանական համակարգի ծառայողների համար կիրառել նաև N 2 նորմայի ծանոթագրությունների 11-րդ և 12-րդ կետերը:

Ոստիկանական համակարգի ծառայողների հանդերձանքի գույները` ըստ ծառայությունների:

Սույն նորմայում նշված հանդերձանքը կրելու 2 տարվա ժամկետի տակ հասկացվում է ծառայողական ժամանակաշրջանը, որը կարող է լինել 2 տարուց պակաս:

N 5 նորմային համապատասխան հանդերձանքով ապահովվում են նաև պայմանագրային զինծառայողները:

ՆՈՐՄԱ N 6

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, այլ զորքերի ավիացիայի օդաչուական անձնակազմին հանդերձանքով ապահովման

Հանդերձանքի անվանումը Ծածկագիրը Քանակը Կրելու ժամկետը

Ձմեռային կոստյում (բաճկոն և տաբատ)` մորթե ներդիրով 126 1 հատ 8 տարի

Բամբակյա դեմիսեզոնային կոստյում (բաճկոն և տաբատ)` բրդյա ներդիրով 127 1 հատ 4 տարի

Բրդյա սվիտեր 128 1 հատ 4 տարի

Մարմնահագի բրդյա սպիտակեղեն (ներքնաշապիկ և վարտիք) 129 2 լրակազմ 4 տարի

Ամառային բամբակյա կոստյում 130 1 լրակազմ 2 տարի

Թռիչքի համար նախատեսված կիսաճտքավոր կոշիկ 131 1 զույգ 4 տարի

Թռիչքի համար նախատեսված թեթևացված կիսաճտքավոր կոշիկ 132 1 զույգ 4 տարի

Բոկոտիկ (սանդալ) 133 1 զույգ 3 տարի

Ձմեռային կաշվե սաղավարտ 134 1 հատ 5 տարի

Ամառային կաշվե սաղավարտ 135 1 հատ 4 տարի

Բամբակյա ենթասաղավարտ 136 1 հատ 3 տարի

Օդաչուի ակնոց 137 1 հատ 8 տարի

Մարմնահագի մետաքսե սպիտակեղեն 138 2 լրակազմ 2 տարի

Կաշվե ձեռնոց` մորթիով 139 1 զույգ 3 տարի

Շևրոյե (նուրբ կաշվից) ձեռնոց 140 1 զույգ 1 տարի

Բրդյա կիսագուլպա 141 1 զույգ 2 տարի

Ծանոթագրություններ: Սույն նորմայով նախատեսված հանդերձանքը պետք է լինի կապույտ գույնի և կոճակների փոխարեն ունենա շղթաներ:

Թռիչքային հանդերձանք ընտրվում է միայն թռիչքային անձնակազմի, որը ընդգրկված է թռչող սարքավորման անձնակազմին: Մնացած թռիչքային անձնակազմին և հրամանատարական կազմին այն չի տրվում:

Սույն նորմայով նախատեսված հանդերձանքը պետք է օգտագործել միայն թռիչքների ժամանակ: Այն համարվում է գույքային և ժամկետները լրանալուց հետո ենթակա է հանձնման պահեստ:

ՆՈՐՄԱ N 7

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, այլ զորքերի ավիացիոն ուսումնարանների կուրսանտներին, օդաչուներին (շտուրմաններին) օդաչուական հանդերձանքով

Հանդերձանքի անվանումը Ծածկագիրը Քանակը Կրելու ժամկետը

Բամբակյա բաճկոն` մորթիով 142 1 հատ 3 տարի

Բամբակյա դեմիսեզոնային կոստյում (բաճկոն և տաբատ)` բրդյա ներդիրով 143 1 հատ 4 տարի

Բրդյա սվիտեր 144 1 հատ 4 տարի

Ամառային բամբակյա կոստյում 145 1 լրակազմ 2 տարի

Թռիչքի համար նախատեսված թեթևացված կիսաճտքավոր կոշիկ 146 1 զույգ 3 տարի

Ձմեռային կաշվե սաղավարտ 147 1 հատ 6 տարի

Ամառային կաշվե սաղավարտ 148 1 հատ 4 տարի

Բամբակյա ենթասաղավարտ 149 1 հատ 5 տարի

Օդաչուի ակնոց 150 1 հատ 5 տարի

Կաշվե ձեռնոց` մորթիով 151 1 զույգ 1 տարի

Բրդյա կիսագուլպա 152 1 զույգ 1 տարի

Ծանոթագրություններ: Մորթիով բամբակյա բաճկոնը և ձմեռային կաշվե սաղավարտը (շլեմաֆոն) տրվում է կուրսանտների ցուցակային թվակազմի 20 տոկոսին:

Դեմիսեզոնային բամբակյա կոստյումը (բրդյա վատինե ներդիրով) տրվում է կուրսանտների ցուցակային թվակազմի 50 տոկոսին:

Բրդյա սվիտեր տրվում է սույն նորմայում նշված զինծառայողների ցուցակային թվակազմի 50 տոկոսին:

ՆՈՐՄԱ N 8

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, այլ զորքերի ավիացիայի ինժեներատեխնիկական անձնակազմին և ռազմական ավիացիայի տեխնիկական ուսումնարանների կուրսանտներին հանդերձանքով ապահովման

Հանդերձանքի անվանումը Ծածկագիրը Քանակը Կրելու ժամկետը

Ձմեռային բամբակյա բաճկոն` մորթե օձիքով և վատինե ներդիրով 153 1 հատ 5 տարի

Բամբակյա դեմիսեզոնային կոստյում (բաճկոն և տաբատ) 154 1 հատ 5 տարի

Ամառային բամբակյա կոստյում 155 1 լրակազմ 2 տարի

Զինվորական կաճյակ (վալենկա) 156 1 զույգ 4 տարի

Ռետինե կրկնակոշիկ 157 1 զույգ 3 տարի

Բոկոտիկ (սանդալ) 158 1 զույգ 3 տարի

Բամբակյա ենթասաղավարտ 159 1 հատ 3 տարի

Բամբակյա տաք ձեռնոց 160 1 զույգ 1 տարի

Կաշվե ձեռնոց` մորթիով 161 1 զույգ 3 տարի

Բրդյա կիսագուլպա 162 1 զույգ 2 տարի

Բրդյա սվիտեր 163 1 հատ 4 տարի

Ծանոթագրություն: Սույն նորմայով նախատեսված հանդերձանքը սև գույնի է:

ՆՈՐՄԱ N 9

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, այլ զորքերի և ոստիկանական համակարգի հոսպիտալները սանիտարական հանդերձանքով և գույքով ապահովման

Հանդերձանքի անվանումը Ծածկագիրը Քանակը

(1 մահճակալի համար) Կրելու,

օգտագործելու ժամկետը Քանակը

(1 մահճակալի

համար պատերազմի

ժամանակ )

1 2 3 4 5

Հոսպիտալային բերետ 164 1 հատ 1 տարի 2 հատ

Հոսպիտալային բամբակյա կոստյում (բաճկոն և տաբատ) 165 1 լրակազմ 1 տարի 2 լրակազմ

Կնոջ հոսպիտալային խալաթ 166 1 հատ 1 տարի 2 հատ

Կնոջ հոսպիտալային կոստյում (բաճկոն և տաբատ) 167 1 լրակազմ 1 տարի 2 լրակազմ

Կնոջ հոսպիտալային տաք խալաթ 168 1 հատ 2 տարի 2 հատ

Մարմնահագի ներքնաշապիկ 169 4 հատ 1 տարի 4 հատ

Մարմնահագի տաբատ 170 4 հատ 1 տարի 4 հատ

Բամբակյա մայկա 171 2 հատ 1 տարի 4 հատ

Բամբակյա կիսավարտիք 172 2 հատ 1 տարի 4 հատ

Կնոջ բամբակյա գիշերանոց 173 5 հատ 1 տարի 8 հատ

Բամբակյա գուլպա 174 6 զույգ 1 տարի 8 զույգ

Վաֆլե երեսսրբիչ 175 4 հատ 1 տարի 4 հատ

Խավավոր երեսսրբիչ 176 4 հատ 2 տարի 4 հատ

Խավավոր պրոցեդուրային սրբիչ 177 1 հատ 1 տարի 2 հատ

Խոհանոցի սրբիչ 178 1 հատ 1 տարի 2 հատ

Հոսպիտալային կոստյումի և խալաթի ենթաօձիքներ 179 4 հատ 1 տարի 6 հատ

Բարձի երես 180 3 հատ 1 տարի 10 հատ

Փետուրե բարձ 181 2 հատ 10 տարի 3 հատ

Բամբակյա ներքնակ 182 1 հատ 5 տարի 2 հատ

Բամբակյա սավան 183 5 հատ 1 տարի 10 հատ

Վերմակածրար 184 3 հատ 1 տարի 6 հատ

Բամբակյա ծածկոց 185 1 հատ 5 տարի 2 հատ

Բրդյա ծածկոց 186 1 հատ 10 տարի 2 հատ

Անձեռոցիկ` բարձի համար 187 2 հատ 3 տարի 2 հատ

Հոսպիտալային բրդյա կոստյում (բաճկոն և տաբատ) 188 1 լրակազմ 2 տարի 1 հատ

Հոսպիտալային բրդյա խալաթ 189 1 հատ 1 տարի 1 հատ

Բամբակյա թասակ 190 2 հատ 1 տարի 2 հատ

Ախտահանվող իրերի պահպանման տոպրակ 191 1 հատ 5 տարի 1 հատ

Կաճյակ (վալենկա) 192 1 զույգ 4 տարի 1 զույգ

Հոսպիտալային հողաթափ 193 1 զույգ 1 տարի 3 զույգ

Բամբակյա սրբիչ 194 1 հատ 1 տարի 2 հատ

Բամբակյա սավան 195 1 հատ 1 տարի 2 հատ

բարձի երես 196 1 հատ 1 տարի 2 հատ

Բժշկական բամբակյա թասակ 197 1 հատ 1 տարի 2 հատ

Բժշկական բամբակյա խալաթ 198 1 հատ 1 տարի 2 հատ

Բամբակյա վերնաշապիկ (վիրաբույժների համար) 199 1 հատ 1 տարի 1 հատ

Բամբակյա տաբատ (վիրաբույժների համար) 200 1 հատ 1 տարի 1 հատ

Վիրաբուժական բախիլա 201 1 լրակազմ 1 տարի 1 լրակազմ

Ծանոթագրություններ: Բամբակյա թասակ տրվում է մահճակալների ընդհանուր թվի 50 տոկոսի համար:

Հոսպիտալային բրդյա խալաթ տրվում է մահճակալների ընդհանուր թվի 60 տոկոսի համար:

Կաճյակներ (վալենկաներ) տրվում են մահճակալների ընդհանուր թվի 30 տոկոսի համար:

ՆՈՐՄԱ N 10

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, այլ զորքերի և ոստիկանության վերականգնողական կենտրոնները, հանգստյան տները, պանսիոնատները գույքով և հանդերձանքով ապահովման

Հանդերձանքի անվանումը Ծածկագիրը Քանակը

(1 մահճակալի

համար) Օգտագործելու

ժամկետը

Բամբակյա սրբիչ 202 4 հատ 1 տարի

Պրոցեդուրային խավավոր սրբիչ 203 2 հատ 1 տարի

Խոհանոցային սրբիչ 204 1 հատ 1 տարի

Բարձի երես 205 3 հատ 1 տարի

Փետուրե բարձ 206 1 հատ 5 տարի

Բամբակյա սավան 207 4 հատ 1 տարի

Վերմակածրար 208 2 հատ 1 տարի

Բամբակյա ներքնակ 209 1 հատ 5 տարի

Բամբակյա ամառային ծածկոց 210 1 հատ 6 տարի

Բրդյա ծածկոց 211 1 հատ 10 տարի

Ծանոթագրություն: Խոհանոցային սրբիչներ տրվում է մահճակալների ընդհանուր 20 տոկոսի համար:

ՆՈՐՄԱ N 11

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, այլ զորքերի և ոստիկանության բժշկական զորամասերի և բուժհիմնարկների զինծառայողներին արտահագուստով ապահովման

Ում է տրվում Հանդերձանքի անվանումը

Ծածկա-գիրը Քանակը

(1 մահճակալի համար) Կրելու ժամկետը

1. Զորամասերի բժշկական ստորաբաժանումների և բուժհիմնարկների բժշկական անձնակազմին (բժիշկներ, միջին և կրտսեր բուժաշխատողներ)

բամբակյա բժշկական թասակ 212 3 հատ 2 տարի

բամբակյա բժշկական խալաթ 213 3 հատ 2 տարի

բամբակյա սրբիչ 214 2 հատ 1 տարի

հոսպիտալային հողաթափ 215 2 զույգ 1 տարի

բամբակյա վերնաշապիկ վիրաբույժների համար 216 2 հատ 1 տարի

բամբակյա անդրավարտիք`

վիրաբույժների համար 217 2 հատ

1 տարի

բամբակյա բախիլա`

վիրաբույժների համար 218 2 հատ 1 տարի

Լրացուցիչ հատկացվում է` ռետինե գոգնոց 219

1 հատ

1 տարի

ա) վիրաբուժական, վիրակապական, պրոցեդուրային կաբինետներում աշխատող բժիշկներին, միջին և կրտսեր բուժանձնակազմին

բ) դիահերձարաններում և ռետինապատ գոգնոց նմանատիպ կաբինետներում, բաժանմունքներում աշխատող բժիշկներին, միջին և կրտսեր բուժանձնակազմին

ռետինապատ գոգնոց 220 1 հատ 1 տարի

ռետինապատ թևքեր 221 1 զույգ 1 տարի

ռետինե ձեռնոց 222 1 զույգ 1 տարի

Կաճյակի (վալենկա) կրկնակոշիկ 223 1 զույգ 2 տարի

թափանցիկ պաշտպանիչ ակնոց 224 1 հատ անժամկետ

գ) Ախտահանման աշխատանքներում ներգրավված միջին և կրտսեր բուժանձնակազմին

բամբակյա խալաթ 225 1 հատ 2 տարի

ռետինե ձեռնոց 226 1 զույգ 1 տարի

ռետինապատ գոգնոց 227 1 հատ 1 տարի

2. Հակամալարիային և վիրուսային լաբորատորիաներում աշխատող բժիշկներին, լաբորանտներին և պատվաստուկագործներին ռետինապատ գոգնոց

թևքային նշան

ռետինե ճտքավոր կոշիկ 228

229

230 1 հատ

1 զույգ

1 զույգ 1 տարի

2 տարի

2 տարի

3. Բժշկական ուսումնական հաստատությունների ունկնդիրներին

բամբակյա բժշկական թասակ 231 1 հատ 2 տարի

բամբակյա բժշկական խալաթ 232 1 հատ 1 տարի

բամբակյա սրբիչ 233 1 հատ 1 տարի

բամբակյա բախիլա`

վիրաբույժների համար 234 2 զույգ 1 տարի

հոսպիտալային հողաթափ 235 1 զույգ 2 տարի

ՆՈՐՄԱ N 12

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, այլ զորքերի և ոստիկանության պատվոպահակախմբի վաշտի և զինվորական նվագախմբի զինծառայողներին հանդերձանքով ապահովման

Հանդերձանքի անվանումը Ծածկագիրը Քանակը Կրելու

ժամկետը

Բրդյա գլխարկ (ֆուրաժկա) 236 1 հատ 2 տարի

Ականջակալներով գլխարկ` բնական կարակուլից 237 1 հատ 2 տարի

Ձմեռային վերարկու` ուսադիրներով և ուսակապով (աքսելբանտ) 238 1 հատ 4 տարի

Բրդյա կիտել` ուսադիրներով 239 1 հատ 2 տարի

Ազատթող փողքերով տաբատ 240 1 հատ 2 տարի

Տաբատ` փողքերը երկարաճիտ կոշիկների մեջ դրվող 241 1 հատ 2 տարի

Կիսաճտքավոր կոշիկ` սև գույնի, խրոմից 242 1 զույգ 2 տարի

Երկարաճիտ կոշիկ` խրոմից 243 1 զույգ 2 տարի

Վերնաշապիկ` սպիտակ գույնի, հանովի ուսադիրներով 244 2 հատ 2 տարի

Փողկապ` սև գույնի 245 2 հատ 2 տարի

Գծավոր մայկա (տելնյաշկա) 246 2 հատ 2 տարի

Դեղնականաչավուն կաշնե 247 1 հատ 1 տարի

Ամառային ձեռնոց` սպիտակ գույնի 248 2 զույգ 2 տարի

Ձմեռային ձեռնոց` սպիտակ գույնի 249 2 զույգ 2 տարի

Շքերթային գոտի 250 1 հատ 2 տարի

Ծանոթագրություններ: Սպայական անձնակազմն ապահովվում է N 4, իսկ սերժանտներն ու զինվորները` N 5 նորմաներին համապատասխան:

Պատվո պահակախմբի վաշտի և զինվորական նվագախմբի զինծառայողները կրում են դափնեպսակներ, կոկարդներ և գլխարկի գագաթի զինանշան ունեցող գլխարկներ:

ՆՈՐՄԱ N 13

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի ոստիկանության զինծառայողներին տաք հագուստով, հանդերձանքով, անկողնային պարագաներով և գույքային հանդերձանքով ապահովման

Հանդերձանքի անվանումը Ծածկագիրը Քանակը Կրելու, օգտագործելու ժամկետը

1 2 3 4

Կիսավերարկու` ոչխարի մորթուց 251 1 հատ 5 տարի

Բամբակյա տաք բաճկոն (տելեգրեյկա) 252 1 հատ 3 տարի

Բամբակյա տաք անդրավարտիք (շարովար) 253 1 հատ 3 տարի

Զինվորական կաճյակ (վալենկա) 254 1 զույգ 4 տարի

Ձեռնոց` մորթե ներդիրով 255 1 զույգ 2 տարի

Քնապարկ 256 1 հատ 5 տարի

Ալյումինե տափաշիշ 257 1 հատ 6 տարի

Ալյումինե տափաշշի շապիկ 258 1 հատ 3 տարի

Ալյումինե կաթսա (կատելյոկ) 259 1 հատ 6 տարի

Համակցված (կոմբինացված) կաթսա 260 1 հատ 6 տարի

Համակցված (կոմբինացված) կաթսայի շապիկ 261 1 հատ 3 տարի

Ուսապարկ 262 1 հատ 4 տարի

Թիկնոցավրան 263 1 հատ 4 տարի

Դաշտային հանդերձանք (ուսագոտիներ) 264 1 հատ 5 տարի

Սերժանտական դաշտային պայուսակ 265 1 հատ 4 տարի

Լուսապաշտպան ակնոց 266 1 հատ 4 տարի

Պողպատե սաղավարտ 267 1 հատ 6 տարի

Բամբակյա բարձ 268 1 հատ 4 տարի

Բամբակյա ներքնակ 269 1 հատ 4 տարի

Բամբակյա բարձի երես 270 2 հատ 2 տարի

Բամբակյա սավան 271 4 հատ 2 տարի

Կիսաբրդյա կամ բայկայե ծածկոց 272 1 հատ 4 տարի

Ճամբարային վրան` զինվորների համար 273 1 լրակազմ 24 ամիս`

փաստացի շահագործման համար

Ճամբարային վրան` սպաների համար 274 1 լրակազմ

Ճամբարային շտաբային վրան 275 1 լրակազմ

Վրան` օժանդակ տնտեսությունների կարիքների համար 276 1 լրակազմ

Տուրիստական վրան 277 1 լրակազմ

Միասնականացված (ունիֆիկացված) «ՈՒՍՏ-56» սանիտարատեխնիկական և միասնականացված (ունիֆիկացված) «ՈՒՍԲ-56» սանիտարաբարաքային վրան 278 1 լրակազմ

Միասնականացված (ունիֆիկացված) վրան` «ՈՒՁ», ամառային` «ՈՒԼ» 279 1 լրակազմ

Կարի մեքենա 280 1 հատ 12 տարի

Կարկատելու մեքենա 281 1 հատ 12 տարի

Կոշիկի վերանորոգման մեքենա 282 1 հատ 12 տարի

Էլեկտրական արդուկ 283 1 հատ 5 տարի

Գլխարկների էլեկտրակաղապար 284 1 հատ 10 տարի

Ձևարարի մկրատ 285 1 հատ 5 տարի

Դերձակի մկրատ 286 1 հատ 3 տարի

Կոշիկի կաղապար 287 1 լրակազմ 1 տարի

Մետաղական կաղապարով կանգնակ 288 1 լրակազմ 10 տարի

Կոշկակարի գործիքներ 289 1 լրակազմ 3 տարի

Ծանոթագրություններ: Ոչխարի մորթուց կարված կիսավերարկու և մորթե ներդիրով ձեռնոց տրվում են անձնակազմի ցուցակային թվի 10 տոկոսի չափով:

Բամբակյա տաք բաճկոն և տաք տաբատ, ինչպես նաև կաճյակներ (վալենկաներ) տրվում են անձնակազմի ցուցակային թվի 30 տոկոսի չափով:

Թույլատրվում է ալյումինե տափաշշի փոխարեն հատկացնել մեկ պլաստմասսայե տափաշիշ (1 հատը` 2 տարի ժամկետով):

Բոլոր տեսակի վրաններն օգտագործվում են զորամասի հրամանատարի գրավոր հրամանի հիման վրա:

Սույն նորմայով նախատեսված նյութական արժեքները համարվում են գույքային, որոնց պակասորդի դեպքում գումարը գանձվում է զինծառայողների նյութական պատասխանատվությամբ սահմանված չափերով:

273-289 ծածկագրերով նախատեսված գույքը տրվում է այն զորամասերին, որոնք հաստիքով ունեն իրերի վերանորոգման արհեստանոցներ:

Պայմանագրային զինծառայողներն ապահովվում են N 13 նորմային համապատասխան:

ՆՈՐՄԱ N 14

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի ուսումնական հավաքների զորակոչված պահեստի սպաներին և զինվոր-սերժանտներին հանդերձանքով ապահովման

Հանդերձանքի անվանումը Ծածկագիրը Քանակը Կրելու ժամկետը

Բամբակյա կեպի 290 1 հատ 6 ամիս

Ամառային կոստյում` բամբակյա գործվածքից 291 1 լրակազմ 6 ամիս

Տաքացված բաճկոն 292 1 հատ 1 տարի

Տաքացված անդրավարտիք 293 1 հատ 1 տարի

Յուֆտե կիսաճտքավոր կոշիկ 294 1 զույգ 6 ամիս

Երկարաճիտ կոշիկ (սապոգ) 295 1 զույգ 1 տարի

Կիսավարտիք և մայկա 296 2 լրակազմ 1 տարի

Երեսսրբիչ (վաֆլե) 297 2 հատ 1 տարի

Բամբակյա կիսագուլպա 298 4 զույգ 1 տարի

Բրդյա կիսագուլպա 299 2 զույգ 1 տարի

Ձմեռային ներքնաշոր 300 1 լրակազմ 1 տարի

Բամբակյա ձեռնոց 301 1 զույգ 1 տարի

Ճարմանդով գոտեփոկ 302 1 հատ 2 տարի

Անդրավարտիքի գոտի 303 1 հատ 2 տարի

Ոտքի փաթաթան` ամառային 304 2 զույգ 2 տարի

Ոտքի փաթաթան` ձմեռային 305 2 զույգ 2 տարի

Ծանոթագրություններ: Սույն նորմայով նախատեսված հանդերձանքով ապահովվում են ստուգողական հավաքների զորակոչված զինապարտները:

Պահեստի սպաներին, ենթասպաներին տրվում են առաջին կարգի համազգեստ, կոշկեղեն և սպիտակեղեն, որոնք ենթակա են հետագա օգտագործման:

ՆՈՐՄԱ N 15

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողներին ժամապահական հանդերձանքով ապահովման

Հանդերձանքի անվանումը Ծածկագիրը Քանակը Կրելու ժամկետը

Կիսավերարկու (տուլուպ)` ոչխարի մորթուց 306 1 հատ 5 տարի

Բրեզենտե թիկնոց 307 2 հատ 3 տարի

Կաճյակ (վալենկա) 308 1 զույգ 1 տարի

Սուլիչ 309 1 հատ 1 տարի

Ծանոթագրություն: Սույն նորմայով նախատեսված հանդերձանքով ապահովվում են զորամասերի և ստորաբաժանումների արտաքին պահակակետերին, հրշեջ պահակակետերի և երկաթուղով բեռներ ուղեկցող ստորաբաժանումների զինծառայողները:

ՆՈՐՄԱ N 16

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի մարտական մեքենաների անձնակազմի և վերանորոգման զորամասերի զինծառայողներին արտահագուստով ապահովման

Հանդերձանքի անվանումը Ծածկագիրը Քանակը Կրելու ժամկետը

Կիրզե սաղավարտ 310 1 հատ 4 տարի

Ամառային բամբակյա կոստյում (բաճկոն և անդրավարտիք) 311 1 լրակազմ 6 ամիս

Կիրզե ձեռնոց 312 1 զույգ 1 տարի

Ձմեռային կոստյում` տանկիստների համար 313 1 լրակազմ 2 տարի

Թափանցիկ պաշտպանիչ ակնոց 314 1 հատ 4 տարի

Հրադիմացկուն կոստյում 315 1 լրակազմ 3 տարի

Ծանոթագրություններ: 1. Սույն նորմայով նախատեսված արտահագուստով ապահովվում են`

ա) տանկերի, հետևակի մարտական մեքենաների, զրահատրանսպորտյորների, թրթուրավոր զրահապատ տրանսպորտյորների, շարժիչների և դրանց բազայի հրետանային և զենիթային ինքնագնաց սարքերի անձնակազմը, վերանորոգման զորամասերի, ստորաբաժանումների և գործարաններում նշված զինվորական տեխնիկայի վերանորոգման աշխատանքներ կատարող զինծառայողները.

բ) զորամասերի, ստորաբաժանումների հրամանատարների տեղակալները:

2. Զինվորական ուսումնական հաստատությունների, ուսումնական զորամասերի և տանկային ստորաբաժանումների կուրսանտները նշված նորմայով նախատեսված արտահագուստով ապահովվում են ցուցակային թվի 30 տոկոսի, իսկ ձմեռային կոստյումով (տանկիստների համար) 100 տոկոսի չափով:

3. Ժամկետային սպաներին և ենթասպաներին տրված բամբակյա ամառային կոստյումը կրելու ժամկետը 1 տարով երկարացնելու հաշվին թույլատրվում է հատկացնել 1 լրակազմ բամբակյա դաշտային կոստյում` 2 տարի ժամկետով:

ՆՈՐՄԱ N 17

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, այլ զորքերի և ոստիկանության ավտոմոբիլային տեխնիկան սպասարկող զինծառայողներին արտահագուստով ապահովման

Հանդերձանքի անվանումը Ծածկագիրը Քանակը Կրելու ժամկետը

Բամբակյա կոստյում (բաճկոն և անդրավարտիք) 316 1 լրակազմ 6 ամիս

Բամբակյա բաճկոն (տելեգրեյկա) 317 1 հատ 1 տարի

Բամբակյա անդրավարտիք (շալվար) 318 1 հատ 1 տարի

Կաճյակ (վալենկա) 319 1 զույգ 3 տարի

Կիրզե թաթման 320 1 զույգ 1 տարի

Թափանցիկ պաշտպանիչ ակնոց 321 1 հատ 4 տարի

Լրացուցիչ հատկացվում է`

ա) շարժիչների տարանջատման դետալների և բենզինի բաքերի լվացման աշխատանքներ կատարող զինծառայողներին`

Ռետինե երկարաճիտ կոշիկ 322 1 զույգ 2 տարի

Ռետինապատ գոգնոց 323 1 հատ 1 տարի

Ռետինե ձեռնոց 324 1 զույգ 1 տարի

Պաշտպանիչ թևքեր 325 1 զույգ 1 տարի

բ) բենզինով աշխատող մեքենաների փորձարկման աշխատանքներ կատարող զինծառայողներին`

Յուղա - բենզինադիմացկուն կոստյում 326 1 լրակազմ 1 տարի

Պաշտպանիչ թևքեր 327 1 զույգ 1 տարի

Պաշտպանիչ ակնոց 328 1 հատ 4 տարի

Ծանոթագրություն: Սույն նորմայով նախատեսված արտահագուստով ապահովվում են ավտոմեքենաների, տրակտորների, թրթուրավոր շարժիչների և մյուս մեքենաների զինծառայող վարորդները, մեխանիկներն ու կռունկավարները:

ՆՈՐՄԱ N 18

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, այլ զորքերի և ոստիկանության ստորաբաժանումներում տարբեր հատուկ աշխատանքներ կատարող զինծառայողներին արտահագուստով ապահովման

1. Չտաքացվող տեղերում` բազաների պահեստներում, արհեստանոցներում, արտադրամասերում աշխատող զինծառայողներին

Հանդերձանքի անվանումը Ծածկագիրը Քանակը Կրելու ժամկետը

Բամբակյա տաք բաճկոն 329 1 հատ 3 տարի

Բամբակյա տաք անդրավարտիք 330 1 հատ 4 տարի

Կաճյակ (վալենկա) 331 1 զույգ 3 տարի

2. Պահեստային տնտեսություններում ապրանքների բեռնման, բեռնաթափման և տեխնիկայի սպասարկման աշխատանքներ կատարող զինծառայողներին`

Բամբակյա կոստյում 332 1 լրակազմ 1 տարի

Համակցված (կոմբինացված) թաթման 333 1 զույգ 6 ամիս

Ռետինապատ գոգնոց 334 1 հատ 6 ամիս

3. Լաբորատորիաներում աշխատող, ինչպես նաև ապրանքների ընտրության և տեսակավորման աշխատանքներ կատարող զինծառայողներին`

Բամբակյա խալաթ 335 2 հատ 3 տարի

Լրացուցիչ հատկացվում են`

4. տարողությունների մեջ նավթամթերքների լցման, դատարկման, ինչպես նաև նավթամթերքների և վառելիքաքսանյութերի, պահեստային տարողությունների վերանորոգման և դրանց մաքրման աշխատանքներ կատարող բանվոր, փականագործ զինծառայողներին`

ռետինապատ գոգնոց 336 1 հատ 1 տարի

Ռետինե թաթման 337 1 զույգ 1 տարի

Թթվադիմացկուն թաթման (թթուներով աշխատելու ժամանակ) 338 1 զույգ 1 տարի

Թափանցիկ պաշտպանիչ ակնոց 339 1 հատ 3 տարի

Կիրզե երկարաճիտ կոշիկ յուղադիմացկուն ներբաններով 340 1 զույգ 2 տարի

5. Վառոդի պահեստներում աշխատող զինծառայողներին`

պաշտպանիչ գոգնոց 341 2 հատ 2 տարի

պաշտպանիչ թևքակալներ 342 2 զույգ 2 տարի

Թթվադիմացկուն երկարաճիտ կոշիկ 343 1 զույգ 2 տարի

Բամբակյա խալաթ 344 1 հատ 1 տարի

Համակցված (կոմբինացված) թաթման 345 1 զույգ 6 ամիս

6. Մետաղների էլեկտրազոդման և կտրման աշխատանքներ կատարող զինծառայողներին`

Զոդողի ձմեռային կոստյում (բաճկոն և անդրավարտիք) 346 1 լրակազմ 1 տարի

Զոդողի ամառային կոստյում (բաճկոն և անդրավարտիք) 347 1 լրակազմ 1 տարի

Կաճյակ (վալենկա) 348 1 զույգ 3 տարի

Բրեզենտե թաթման 349 1 զույգ 3 տարի

Էլեկտրազոդողի դիմակ 350 1 հատ անժամկետ

Լուսապաշտպանիչ ակնոց 351 1 հատ անժամկետ

Դիէլեկտրիկ կրկնակոշիկ 352 1 զույգ 1 տարի

Դիէլեկտրիկ ձեռնոց 353 1 զույգ 1 տարի

7. Շոգեուժային սարքավորումների վրա աշխատող մոտորանավավարներին, մեքենավարներին, ռադիոտեղորոշման սարքերի, ճանապարհային մեքենաների, բարձիչ մեխանիզմների (ամբարձիչ), ճնշակային (կոմպրեսորային) սարքերի և հրետանու ականանետների ու հրաձգային զենքերի սարքավորումների վերանորոգման աշխատանքներ կատարող զինծառայողներին`

1 2 3 4

Բամբակյա կոստյում (բաճկոն և անդրավարտիք) 354 1 լրակազմ 1 տարի

Բրեզենտե թաթման 355 1 զույգ 6 ամիս

8. Շինարարական և վերանորոգման աշխատանքներ կատարող սակրավոր, հյուսն, քարտաշ, թիթեղագործ, փականագործ, խառատ, և մետաղամշակման հետ կապված այլ մասնագիտություններ ունեցող զինծառայողներին`

Բրեզենտե թաթման 356 1 զույգ 6 ամիս

9. Տպարանների և քարտեզագրման ձեռնարկությունների տպագրական աշխատանքներ կատարող զինծառայողներին`

Բամբակյա խալաթ 357 1 հատ 1 տարի

10. Շոգեկաթսայատների և ջերմաուժային սարքերի շահագործման աշխատանքներ կատարող զինծառայողներին`

Բամբակյա կոստյում (բաճկոն և անդրավարտիք) 358 1 լրակազմ 1 տարի

Բրեզենտե կոստյում (բաճկոն և անդրավարտիք) 359 1 լրակազմ 1 տարի

Բրեզենտե թաթման 360 1 զույգ 3 տարի

Պաշտպանիչ ակնոց 361 1 հատ 3 տարի

Շնչադիմակ (ռեսպիրատոր) 362 1 հատ անժամկետ

11. Ինժեներական ցանցերի և սանտեխնիկական կառույցների շահագործման աշխատանքներ կատարող զինծառայողներին`

Բրեզենտե կոստյում (բաճկոն և անդրավարտիք) 363 1 լրակազմ 2 տարի

Համակցված (կոմբինացված) թաթման 364 1 զույգ 6 ամիս

Թափանցիկ պաշտպանիչ ակնոց 365 1 զույգ 3 տարի

Բամբակյա կոստյում (բաճկոն, անդրավարտիք և երկարաճիտ կոշիկ)`

պոնտոնային անցուղիներ կառուցողների համար 366 1 լրակազմ 2 տարի

Ձեռնոց 367 1 զույգ 1 տարի

ՆՈՐՄԱ N 19

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, այլ զորքերի և ոստիկանության հաստիքային հրշեջ խմբերի անձնակազմերին արտահագուստով ապահովման

Հանդերձանքի անվանումը Ծածկագիրը Քանակը Կրելու ժամկետը

Կոստյում (բաճկոն և անդրավարտիք)` հրադիմացկուն արհեստական կաշվից 368 1 լրակազմ 5 տարի

Բամբակյա տաք բաճկոն (տելեգրեյկա) և անդրավարտիք (շալվար) 369 1 լրակազմ 4 տարի

Բրեզենտե թաթման 370 1 զույգ 1 տարի

Պողպատե սաղավարտ 371 1 հատ անժամկետ

Փրկարար գոտի 372 1 հատ 3 տարի

Ծանոթագրություններ: Բացի նշված հանդերձանքից, յուրաքանչյուր հրշեջ ավտոմեքենայի անձնակազմին անժամկետ հատկացվում է նաև ջերմավանիչ կոստյում` 2 լրակազմ, երկարաճիտ կոշիկ և ռետինե ձեռնոց` 2-ական զույգ:

Թույլատրվում է հրադիմացկուն արհեստական կաշվե կոստյումի (բաճկոն և անդրավարտիք) փոխարեն սպաներին հատկացնել բրեզենտե թիկնոց, իսկ հրշեջներին` բրեզենտե կոստյում (բաճկոն և անդրավարտիք):

Ոստիկանական համակարգի հրշեջ ծառայության անձնակազմին տրվում են 032, 037, 045, 048, 051, 052, 107, 108, 116-120 ծածկագրերով նախատեսված հանդերձանքները` համապատասխան կրելու ժամկետներով:

ՆՈՐՄԱ N 19

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, այլ զորքերի և ոստիկանության տարբեր հատուկ աշխատանքներ կատարող զինծառայողներին արտահագուստով ապահովման

1. Ճաշարանների վարիչներին, ճաշարանում հաց կտրող հերթապահ զինծառայողներին`

Հանդերձանքի անվանումը Ծածկագիրը Քանակը Կրելու ժամկետը

Խոհարարական բամբակյա բաճկոն 373 2 հատ 2 տարի

Բամբակյա թևքակալներ 374 2 զույգ 1 տարի

2. Բոլոր կարգի խոհարարներին`

Խոհարարական բամբակյա թասակ 375 3 հատ 1 տարի

Խոհարարական բամբակյա անդրավարտիք 376 2 հատ 1 տարի

Խոհարարական բամբակյա բաճկոն 377 3 հատ 1 տարի

Խոհարարական բամբակյա գոգնոց 378 3 հատ 1 տարի

Զորանոցային հողաթափ 379 2 զույգ 1 տարի

Բամբակյա երեսսրբիչ 380 3 հատ 1 տարի

Միանգամյա օգտագործման խոհարարական բաճկոն 381 1 հատ 10 օր

Միանգամյա օգտագործման խոհարարական թասակ 382 1 հատ 10 օր

Միանգամյա օգտագործման խոհարարական գոգնոց 383 1 հատ 10 օր

3. Պարենային պահեստների պետերին`

Բամբակյա սպիտակ խալաթ 384 2 հատ 2 տարի

4. Հացի փռերի պետերին, նրանց տեղակալներին, հացաթխման գծով հրահանգիչներին, բաժանմունքների պետերին և լաբորանտներին`

Խոհարարական բամբակյա թասակ 385 2 հատ 2 տարի

Բամբակյա սպիտակ խալաթ 386 2 հատ 2 տարի

5. Բոլոր կարգի հացթուխներին`

Խոհարարական բամբակյա թասակ 387 3 հատ 2 տարի

Բամբակյա վերնաշապիկ 388 3 հատ 1 տարի

Խոհարարական բամբակյա անդրավարտիք 389 3 հատ 1 տարի

Խոհարարական բամբակյա գոգնոց 390 3 հատ 1 տարի

Բամբակյա երեսսրբիչ 391 3 հատ 1 տարի

Բրեզենտե թաթման 392 2 զույգ 1 տարի

Զորանոցային հողաթափ 393 2 զույգ 1 տարի

6. Հացի բեռնման, տեղափոխման աշխատանքների կատարող զինծառայողներին`

Խոհարարական բամբակյա գոգնոց 394 2 հատ 2 տարի

Համակցված (կոմբինացված) թաթման 395 2 զույգ 1 տարի

Մոմլաթե (կլեյոնկա) կրծքակալով գոգնոց 396 1 հատ 2 տարի

7. Անասունների մորթի մսեղիքի (լեշի) մշակման աշխատանքներ կատարող զինծառայողներին`

Ռետինապատ գոգնոց 397 1 հատ 1 տարի

8. ճաշարաններում օրվա վերակարգի (նարյադ) զինծառայողներին`

Խոհարարական բամբակյա թասակ 398 2 հատ 2 տարի

Խոհարարական բամբակյա գոգնոց 399 2 հատ 1 տարի

Ծանոթագրություն: Խոհանոցը և ճաշասրահն ստուգող բժիշկները և մյուս անձինք խոհարարական բաճկոններով ապահովվում են այդ նպատակի համար նախատեսված նորմաներին համապատասխան:

ՆՈՐՄԱ N 21

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ժամկետային զինծառայողներին, զինվորական ուսումնարանների կուրսանտներին և բժշկական հիմնարկները (մեկ հաստիքային մահճակալի համար) օճառով, լվացքի պարագաներով և կոշիկի քսուքով ապահովման

Անվանումը Ծածկագիրը Քանակը

Ձեռքի օճառ 400 200 գ

Տնտեսական օճառ 401 100 գ

Լվացքի փոշի` 1 կգ կեղտոտ սպիտակեղենի համար 402 45 գ

Սպիտակեցնող հեղուկ (ժավել)`1 կգ կեղտոտ սպիտակեղենի համար 403 20 գ

Կոշիկի քսուք 404 30 գ

Ծանոթագրություններ: Մեկ զինծառայողին և զինվորական ուսումնարանների կուրսանտներին հասանելիք լվացվող սպիտակեղենի քաշը միջին հաշվով կազմում է ամսական 6 կգ:

Հայաստանի Հանրապետության զինվորական հոսպիտալներում մեկ հիվանդի մահճակալի լվացվող սպիտակեղենի քաշը կազմում է ամսական 12 կգ:

Հացթուխների և խոհարարների լվացվող սպիտակեղենի քաշը միջին հաշվով կազմում է ամսական 9 կգ:

Տեխնիկայի հետ կապ ունեցող զինծառայողների լվացվող արտահագուստի քաշը նախատեսված նորմայից 1 կիլոգրամով ավելի է:

Թույլատրվում է տնտեսական օճառի փոխարեն հատկացնել ձեռքի օճառ` համաձայն գործող նորմայի (հաշվարկները կատարված են մեկ ամսվա համար):

Հավելված 2

ՀՀ կառավարության 1999 թ.

մարտի 2-ի N 107 որոշման

ՆՈՐՄԱՆԵՐ

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության քրեական պատիժների իրականացման վարչության հատուկ քանակակազմի հանդերձանքի

ՆՈՐՄԱ

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության քրեական պատիժների իրականացման վարչության հատուկ քանակակազմը հանդերձանքով և անկողնային պարագաներով ապահովման

Հանդերձանքի անվանումը Ծածկագիրը Քանակը Կրելու, օգտագործելու

ժամկետը

Ձմեռային գլխարկ 001 1 հատ 3 տարի

Ամառային գլխարկ 002 1 հատ 1 տարի

Գլխաշոր` կիսաբրդյա գործվածքից 003 1 հատ 2 տարի

Գլխաշոր` բամբակյա գործվածքից 004 2 հատ 2 տարի

Բերետ 005 1 հատ 2 տարի

Շարֆ` բամբակյա գործվածքից 006 1 հատ 2 տարի

Կիսավերարկու` բամբակյա գործվածքով 007 1 հատ 2 տարի

Կնոջ բաճկոն` տակացուով 008 1 հատ 2 տարի

Տղամարդու կոստյում` բամբակյա գործվածքով 009 2 լրակազմ 2 տարի

Տղամարդու կոստյում` բանվորական 010 1 հատ 1 տարի

Զգեստ-կոստյում` բամբակյա 011 1 հատ 2 տարի

Զգեստ` բամբակյա գործվածքից 012 1 հատ 1 տարի

Տղամարդու վերնաշապիկ` բամբակյա գործվածքից 013 2 հատ 2 տարի

Կնոջ վերնաշապիկ` բամբակյա գործվածքից 014 2 հատ 2 տարի

Խալաթ` բամբակյա գործվածքից 015 1 հատ 1 տարի

Կնոջ ներքնազգեստ 016 4 լրակազմ 1 տարի

Տղամարդու ներքնազգեստ 017 2 լրակազմ 2 տարի

Տղամարդու շապիկ` բամբակյա 018 2 լրակազմ 2 տարի

Տղամարդու վարտիք 019 2 հատ 2 տարի

Բամբակյա կիսագուլպա 020 3 զույգ 1 տարի

Բամբակյա գուլպա 021 2 զույգ 1 տարի

Բամբակյա ձեռնոց 022 1 զույգ 1 տարի

Կիսաբրդյա ձեռնոց 023 1 զույգ 1 տարի

Անդրավարտիքի գոտի 024 1 հատ 3 տարի

Անդրավարտիք` բամբակյա գործվածքի 025 1 հատ 2 տարի

Կաշվե կիսաճտքավոր կոշիկ 026 1 զույգ 1 տարի

Կնոջ կոշիկ 027 1 զույգ 2 տարի

Հողաթափիկներ, մաշիկներ 028 1 զույգ 2 տարի

Ծածկոց 029 1 հատ 3 տարի

Ներքնակ 030 1 հատ 4 տարի

Բարձ 031 1 հատ 4 տարի

Սավան 032 3 հատ 2 տարի

Բարձի երես 033 2 հատ 2 տարի

Երեսսրբիչ 034 2 հատ 1 տարի

Սրբիչ` հիգիենիկ 035 1 հատ 1 տարի

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։