ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Նոր Նորք թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2005 թվականի թիվ 9
քաղ. Երևան
ՆՈՐ ՆՈՐՔ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2006 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է`
1. Սահմանել Նոր Նորքի համայնքի տարածքում տեղական տուրքերի և վճարների, ինչպես նաև համայնքի սեփականություն հանդիսացող, վարձակալությամբ տրվող ոչ բնակելի տարածքների վարձավճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Սահմանել Նոր Նորքի համայնքում շինարարության և քանդման համար սահմանված դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի (կցվում է):
Դ. Պետրոսյան
Հավելված 1
Նոր Նորք թաղային համայնքի 2006 թ-ի համար տեղական տուրքերի դրույքաչափերը
Հ/Հ Անվանումը գումարը
1 Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար
ա) հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար 20000
բ) ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար 8000
2 Համայնքի տարածքում բացօթյա վաճառքի թույլտվության համար
ա) գազի և վառելիքաքսայուղային նյութերի ընթացիկ տարվա համար 360000
բ) գյուղատնտեսական մթերքների` օրական 300
գ) Այլ ապրանքներ ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի համար, յուրաքանչյուր եռամսյակում 50000
3 Համայնքի տարածքում խաղատների, հանրային սննդի օբյեկտների, բաղնիքների(սաունաների), զվարճանքի օբյեկտների ժամը 24-00-ից հետո աշխատելու թույլտվության համար` տարեկան
ա) շահումներով խաղերի կազմակերպման համար 300000
բ) բաղնիքների (սաունաների) կազմակերպման համար 100000
գ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար 150000
4 Ընտանի կենդանիներ պահելու թույլտվություն ընթացիկ տարվա համար 5000
5 Համայնքի տարածքում ընթացիկ տարվա համար արտաքին գովազդ տեղադրելու ըստ յուրաքանչյուր տեղի թույլտվության համար
ա) Ծխախոտի արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար 1000000
բ) այլ արտաքին գովազդի համար 100000
6 Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար ընթացիկ տարվա համար 1000
7 Նոր Նորք համայնքի սեփականությունը հանդիսացող վարձակալությամբ տրվող գույքի դիմաց գանձվող վարձավճարի չափը տարեկան 8000
8. Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար 1 քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանել`
ա) Ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար 2000 դր
բ) Թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար 2500 դր
գ) Այլ արտաքին գովազդի համար 1000 դր
դ) Մինչև սթ հոկտեմբերի 1-ը` ծխախոտի արտաքին գովազդի համար 3000 դր
ե) Դատարկ գովազդային վահանակների համար 700 դր
(Հավելվածը լրաց. 22.04.06 թիվ 40)
Հավելված 2
Նոր Նորք թաղային համայնքում շինարարության քանդման թույլտվության համար ընդունված դրույքաչափերը
1. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան նոր շենքերի, շինությունների (ներառյալ` ժամանակավոր շինարարության (տեղադրման) թույլտվության համար) դրամ
ա) Մինչև 300.0քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200.0քմ. ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար մինչև 75000
«ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար
բ) 201.0-ից մինչև 500.0քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար մինչև 150000
գ) 501.0-ից մինչև 1000.0քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար մինչև 250000
դ) 1001.0-ից ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար մինչև 350000
2 Ոչ հիմնական շինությունների համար
ա) Մինչև 20.0 ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար մինչև 15000
բ) 20.0 քմ-ից ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար մինչև 25000
3 Համայնքի տարածքում գտնվող օբյեկտների քանդման աշխատանքներ սկսելու թույլտվության համար տուրքի չափը 10000
4 Շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկա-տնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, շինարարության ավարտը փաստագրելու համար համայնքի ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար 20000
5 Համայնքի ինքնակառավարման մարմինների տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրման և այլ նման աշխատանքների համար` համայնքի ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար 5000
6 Համայնքի ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճար 5000