ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՆՈՐ ՆՈՐՔ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հոկտեմբերի 2006 թվականի թիվ 102
քաղ. Երևան
ՆՈՐ ՆՈՐՔ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2007 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետերով՝
Նոր Նորքի թաղային համայնքի ավագանին որոշում է`
1. Սահմանել Նոր Նորքի համայնքի տարածքում 2007 թվականի տեղական տուրքերի, վարձակալությամբ տրվող տարածքների վարձավճարների և տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն 1, 2, 3 հավելվածների (կցվում են)։
2. Թույլատրել համայնքի ղեկավար Դ. Պետրոսյանին՝
2.1 Սահմանված տուրքերը, համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի, գանձել եռամսյակային պարբերականությամբ։
2.2 (2.2 կետն ուժը կորցրել է 24.11.06 թիվ 120)
Համայնքի ղեկավար՝ Դ. Պետրոսյան
Հավելված 1
Նոր Նորք թաղային համայնքի տարածքում 2007թ.-ի համար տեղական տուրքերի դրույքաչափերը
Հ/Հ Անվանումը գումարը
1 Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար
ա) հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար 20000
բ) ոչ հիմնական շինությունների ներսում` վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար 8000
2 Համայնքի տարածքում բացօթյա վաճառքի թույլտվության համար
ա) գյուղատնտեսական մթերքների՝ օրական 300
բ) Այլ ապրանքներ ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի համար, յուրաքանչյուր եռամսյակում 50000
3 Համայնքի տարածքում խաղատների, հանրային սննդի օբյեկտների, բաղնիքների (սաունաները), զվարճանքի օբյեկտների ժամը 24-00-ից հետո աշխատելու թույլտվության համար` տարեկան
ա) շահումներով խաղերի կազմակերպման համար 200000
բ) բաղնիքների (սաունաների) կազմակերպման համար 100000
գ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար 150000
4 Ընտանի կենդանիներ պահելու թույլտվություն ընթացիկ տարվա համար 5000
5 Համայնքի տարածքում ընթացիկ ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար 1 (մեկ) քմ տեղական տուրքը հաստատվում է
ա) Ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային %) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար 2000
բ) Թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 և ավելի ծավալային %) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար 2500
գ) Այլ արտաքին գովազդի համար 1500
դ) Դատարկ գովազդային վահանակի համար 700
6 Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար ընթացիկ տարվա համար 1000
7 (7-րդ կետն ուժը կորցրել է 24.11.06 թիվ 120)
(Հավելվածը փոփ., խմբ. 24.11.06 թիվ 120)
Հավելված 2
Նոր Նորք թաղային համայնքի տարածքում 2007 թ. համար շինարարության ԵՎ քանդման թույլտվության դրույքաչափերը
1. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան նոր շենքերի, շինությունների (ներառյալ` ժամանակավոր շինարարության (տեղադրման) թույլտվության համար) դրամ
ա) Մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար 75000
«ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար
բ) 201-ից մինչև 500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 150000
գ) 501-ից մինչև 1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 250000
դ) 1001-ից ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 350000
2 Ոչ հիմնական շինությունների համար
ա) Մինչև 20 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 15000
բ) 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 25000
3 Համայնքի տարածքում գտնվող օբյեկտների քանդման աշխատանքներ սկսելու թույլտվության համար 200000
(Հավելվածը փոփ. 24.11.06 թիվ 120)
Հավելված 3
Նոր Նորք համայնքի տարածքում 2007 թ. համար տեղական վճարների դրույքաչափերը
դրամ
1 Շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկա-տնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար 20000
2 Տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար` տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար 5000
3 Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճար 5000