Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 ապրիլի 2011 թվականի N 326-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին և 101-րդ հոդվածի 4-րդ կետերի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի, 27-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ու 68-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի, ինչպես նաև 114-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի սահմանադրականությունը որոշելու հարցով:

2. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ հանդես գալու համար լիազորել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանին:

(2-րդ կետը փոփ. 06.10.11 N 1404-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. ապրիլի 14

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։