ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. «Ավիացիայի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում փոփոխություններ
և լրացումներ կատարելու մասին Կ-1217 -17.08.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2. Հայաստանի Հանրապետության քրեական
օրենսգրքում փոփոխություններ և
լրացումներ կատարելու մասին Կ-1218 -18.08.2011-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3. «Հայաստանի Հանրապետության կառավարության
և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական
և տեխնիկական տնտեսական օգնության
վերահսկումը հեշտացնելու մասին» 1992
թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր
վճարների արտոնություններից օգտվելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Կ-1219 -20.08.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4. ա) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Կ-1220 -20.08.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-1220.1 -20.08.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին Կ-1220.2 -20.08.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) «Վարչական իրավախախտումների
վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Կ-1220.3 -20.08.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5. ա) «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին Պ-1224 -31.08.2011-ՊԻ-010/0
Կ-1251 -30.09.2011-ՊԻ-010/0
Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Ռաֆիկ Պետրոսյան, Վարդան Բոստանջյան, Հովհաննես Մարգարյան, Արամ Սաֆարյան, ՀՀ կառավարություն
բ) Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական դատավարության
օրենսգրքում փոփոխություններ
կատարելու մասին Պ-1224.1 -31.08.2011-ՊԻ-010/0
Կ-1251.2 -30.09.2011-ՊԻ-010/0
Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Ռաֆիկ Պետրոսյան, Վարդան Բոստանջյան, Հովհաննես Մարգարյան, Արամ Սաֆարյան, ՀՀ կառավարություն
գ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում
փոփոխություններ կատարելու մասին Պ-1224.2 -31.08.2011-ՊԻ-010/0
Կ-1251.1 -30.09.2011-ՊԻ-010/0
Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Ռաֆիկ Պետրոսյան, Վարդան Բոստանջյան, Հովհաննես Մարգարյան, Արամ Սաֆարյան, ՀՀ կառավարություն
6. ա) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ
կատարելու մասին Կ-1231 -07.09.2011-ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Կ-1231.1 -07.09.2011-ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Կ-1231.2-07.09.2011-ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
7. «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Կ-1241 -20.09.2011-ԳԿ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
2012 թվականի գործունեության ծրագիր 1248 -28.09.2011-ՏՀ
2. ՀՀ միջազգային պայմանագրերի վավերացում.
1. 2011 թվականի հունիսի 1-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման
միջազգային բանկի միջև «Էլեկտրաէներգիայի
մատակարարման հուսալիության ծրագիր»
վարկային համաձայնագիր Ն-1238 -13.09.2011-ՖՎ,ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
2. 1994 թվականի մարտի 15-ին Երևանում ստորագրված
«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի
Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության
տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության
սահմանապահ զորքերում Հայաստանի
Հանրապետության քաղաքացիների համալրման
և զինվորական ծառայություն անցնելու կարգի մասին»
համաձայնագիր Ն-1239 -16.09.2011-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
3. 2011 թվականի մայիսի 26-ին Լայպցիգում ստորագրված
«Հայաստանի Հանրապետության կառավարության և
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության
միջև ավտոմոբիլային ճանապարհներով միջազգային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին» համաձայնագիր Ն-1240 -16.09.2011-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյան
3 հոկտեմբերի 2011 թվականի,
քաղ. Երևան
ԱԺՈ-293-Ն