Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 861-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-10-20-ից մինչև 2018-12-31։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-12-31Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հոկտեմբերի 2011 թվականի N 1406-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 861-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի ապրիլի 16-ի ՆՀ-97-Ն հրամանագրի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման և մրցանակի թեկնածուի ընտրության հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի գործունեության կարգը հաստատելու և գումար հատկացնելու մասին» N 861-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման N 1 հավելվածում`

ա. անհատական կազմից հանել`

«Նորայր Առաքելյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների

բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար,

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

ակադեմիկոս

Ջոֆրեյ Բերբիջ - Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր,

«Աստղագիտության և աստղաֆիզիկայի

տարեկան հաղորդումների» գլխավոր

խմբագիր (համաձայնությամբ) (ԱՄՆ)

Ռայնհարդ Գենզել - Արտաերկրային ֆիզիկայի Մաքս-Պլանկ

ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր

(համաձայնությամբ) (Գերմանիա)»

տողերը,

բ. անհատական կազմը լրացնել`

«Դավիթ Սեդրակյան - ԵՊՀ ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի

ամբիոնի վարիչ, «Աստղաֆիզիկա» հանդեսի

գլխավոր խմբագիր, ՀՀ գիտությունների ազգային

ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստան

(համաձայնությամբ)

Միշել Մայոր - Ժնևի համալսարանի պրոֆեսոր, Վ. Համբարձումյանի

անվան միջազգային մրցանակի առաջին հաղթող,

Շվեյցարիա (համաձայնությամբ)

Ջայանթ Նարլիկար - Աստղագիտության և աստղաֆիզիկայի

միջհամալսարանական կենտրոնի պրոֆեսոր,

Հնդկաստան (համաձայնությամբ)» տողերով.

2) որոշման N 2 հավելվածում`

ա. 4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) փորձաքննության անցկացման համար հաստատում է միջազգային գիտական կազմակերպությունների և գիտական բարձր վարկանիշ ունեցող առանձին մասնագետների անվանացանկը և ընտրված աշխատանքներն ուղարկում նրանց` փակ փորձաքննության.»,

բ. 6-րդ կետում «խորհրդի» բառը փոխարինել «հանձնաժողովի» բառով,

գ. 8-րդ կետը «ընդունվում են» բառից հետո լրացնել «փակ,» բառով,

դ. 9-րդ կետը «յուրաքանչյուր» բառից առաջ լրացնել «Մրցանակի» բառով,

ե. 12-րդ կետի 2-րդ ենթակետը «հանձնաժողովի» բառից հետո լրացնել «նախագահի» բառով,

զ. 15-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներին»,

է. 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.1-ին կետով.

«15.1. Չի թույլատրվում մրցանակի հայցողների ինքնաառաջադրում:»,

ը. 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Մրցանակի հայցման համար աշխատանքների ընդունումը մերժվում է, եթե`

1) ներկայացվող փաստաթղթերում առկա են կեղծ տեղեկություններ.

2) ներկայացված աշխատանքն արդեն շահել է միջազգային այլ խոշոր մրցանակ (հինգ հարյուր հազար և ավելի ամերիկյան դոլարին համարժեք դրամական պարգևով) կամ միաժամանակ ներկայացվել նմանատիպ մրցանակի հայցման համար.

3) չեն պահպանվել մրցանակի հայցման համար աշխատանքները ներկայացնելու` սույն գլխում նախատեսված պայմանները:»,

թ. ուժը կորցրած ճանաչել 22-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. հոկտեմբերի 11

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։