Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 76 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

5 մարտի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 մարտի 1999 թվականի N 138

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 76 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի հոկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի «Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների մասին» հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին» ՆՀ-140 հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 14-ի «Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների և անչափահասների հետ տարվող աշխատանքների պետական միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 76 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 22-ի N 303 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման վերնագրում և տեքստում, որոշմամբ հաստատված կանոնադրության վերնագրում և տեքստում «թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների և անչափահասների հետ տարվող աշխատանքների պետական միջգերատեսչական հանձնաժողով» բառերը փոխարինել «թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի պետական միջգերատեսչական հանձնաժողով» բառերով.

բ) որոշմամբ հաստատված կանոնադրության III բաժնի 13-րդ կետում «կառավարությունը» բառը փոխարինել «վարչապետը» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 5-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։