Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 47.1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 47.1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ախտաբանաանատոմիական հերձումների և (կամ) հետազոտությունների անցկացումը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսվող պայմանների խախտմամբ հերձում և (կամ) հետազոտություն իրականացնողի նկատմամբ`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:»: