Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ռ. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ԷՎՈՐԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հոկտեմբերի 2011 թվականի N 994-Ա

Ռ. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ԷՎՈՐԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանին 2011 թվականի հոկտեմբերի 19-21-ը գործուղել Էվորա (Պորտուգալիայի Հանրապետություն)` «Բազմաֆունկցիոնալ լանդշաֆտներ» խորագրով լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի իրականացման աշխատանքների Եվրոպայի խորհրդի հերթական` 10-րդ հանդիպմանը մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ռ. Ալավերդյանի՝ Էվորա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռ. Ալավերդյանի` Էվորա մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռ. Ալավերդյանի՝ Էվորա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. հոկտեմբերի 21

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։