«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
16 մարտի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մարտի 1999 թվականի N 153
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունում 1998-1999 թվականների աշնան-ձմռան ամիսներին բնակլիմայական բացառիկ անբարենպաստ պայմանների հետևանքով գյուղատնտեսության բնագավառում ստեղծված աղետալի իրավիճակը և ելնելով դրա հաղթահարման համար անհետաձգելի միջոցառումների իրականացման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների վերացման միջոցառումների ծրագրին (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին` 7-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների վերացման համար ներքին պաշարների օգտագործման հնարավորությունների վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների վերացման միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ աջակցություն ստանալու նպատակով դիմել միջազգային կազմակերպություններին և Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 16-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Դարբինյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
ԵՐԵՎԱՆ-1999
1. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում ստեղծվել է արտակարգ բարդ իրավիճակ: Վերջին հարյուրամյակում առաջին անգամ 1998-1999 թվականների աշնան-ձմռան ամիսներին արձանագրվել են բացառիկ անբարենպաստ կլիմայական պայմաններ: Արդյունքում 22,1 հազ. հեկտար աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններ ընդհանրապես ոչնչացել են, իսկ 19,3 հազ. հեկտարը` վնասվել է կիսով չափ, վտանգված են շուրջ 3,0 հազ. հեկտար պտղատու այգիներ: Ընթացիկ տարում հանրապետության բոլոր ջրաղբյուրներում ջրի առկայությունը շուրջ 40 տոկոսով պակաս կլինի նորմայից և ոռոգման ջրի ընդհանուր դեֆիցիտը կկազմի 650 մլն խոր. մ:
Ստեղծված պայմաններում անհետաձգելի լրացուցիչ միջոցներ չձեռնարկելու դեպքում կծառանան տնտեսական, սոցիալական ու քաղաքական լուրջ հիմնախնդիրներ, որոնք հղի են անցանկալի ծանր հետևանքներով`
- կտրուկ կերպով կկրճատվեն գյուղատնտեսական արտադրության ծավալները և միայն երկրագործության ոլորտում ուղղակի կորուստները կկազմեն ավելի քան 7,8 մլրդ դրամ.
- քանի որ տեղական արտադրության հաշվին բավարարվում է սննդամթերքի նկատմամբ հանրապետության բնակչության պահանջարկի 60-65 տոկոսը, ուստի լուրջ խնդիրներ կարող են ծագել բնակչության պարենամատակարարման և, ընդհանրապես, հանրապետության պարենային անվտանգության առումով.
- կբարդանա բնակչության զբաղվածության խնդիրը և կառաջանա սոցիալ-քաղաքական լարվածություն.
- կկրճատվեն գյուղացիական տնտեսությունների եկամուտները և կնվազի հանրապետության բնակչության ընդհանուր կենսամակարդակը.
- քանի որ հանրապետության տնտեսական ընդհանուր իրավիճակի հետևանքով գյուղացիական տնտեսությունները տարիներ շարունակ զրկված են շրջանառու միջոցների համալրման հնարավորությունից, ուստի նրանք ի վիճակի չեն լուծելու արտակարգ իրավիճակի հետ կապված լրացուցիչ նյութատեխնիկական միջոցների ձեռքբերման և արտադրական գործընթացների կազմակերպման խնդիրները:
Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում առաջացած ծայրահեղ բարդ իրավիճակը պահանջում է առանց հետաձգելու մշակել և իրականացնել արտակարգ միջոցառումների ծրագիր և այն նպատակաուղղել աղետի հետևանքների վերացմանը:
Ծրագրի նպատակն է` ելնելով ստեղծված աղետալի իրավիճակից` հանրապետության գյուղատնտեսության համար մշակել ու իրականացնել լրացուցիչ միջոցառումներ, դրանց հիման վրա նվազեցնել բնագավառում սպասվող կորուստները, նպաստել բնակչության պարենաապահովվածության ու զբաղվածության խնդիրների լուծմանը, ապահովել հանրապետության պարենային անվտանգությունը:
Ծրագրով նախատեսվում է լուծել հետևյալ անհետաձգելի հիմնախնդիրները`
- հաշվի առնելով գարնանացանի ծավալների զգալի մեծացումը` կապված աշնանացան ցորենի ցանքերի վնասվելու և ոչնչանալու հետ, կարճ ժամանակահատվածում իրականացնել լրացուցիչ նախապատրաստական միջոցառումներ` գարնան գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպված անցկացնելու համար.
- ոչնչացված աշնանացան մշակաբույսերի տարածքներում կրկնացանքի և վերացանքի իրականացման համար գյուղացիական տնտեսություններին տրամադրել անհրաժեշտ լրացուցիչ պաշարներ (սերմացուներ, պարարտանյութեր, թունաքիմիկատներ, վառելիքաքսանյութեր, պահեստամասեր և այլն).
- ձեռնարկել միջոցներ սակավաջրության դեմ, մասնավորապես, վերականգնել չգործող խորքային հորերը, հորատել նորերը և ապահովել դրանց կանոնավոր աշխատանքը.
- վերականգնված և նոր խորքային հորերի լիարժեք գործարկման համար ապահովել պահանջվող էլեկտրաէներգիայի չափաքանակների մատակարարումը.
- մոբիլիզացնել հանրապետության ներքին միջոցները և դրանք նպատակաուղղել ինչպես նշված միջոցառումների իրականացմանը, այնպես էլ հնարավոր կորուստների կրճատմանը.
- լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտ միջոցներ ստեղծելու նպատակով դիմել միջազգային կազմակերպություններին և արտասահմանյան երկրներին` համապատասխան աջակցություն ստանալու ակնկալիքով.
- մշակել և ներդնել գործուն մեխանիզմներ հատկացվող լրացուցիչ միջոցների արդյունավետ օգտագործման համար:
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ 1998-1999 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՇՆԱՆ-ՁՄՌԱՆ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
2.1. Բնակլիմայական պայմանների բնութագիրը
Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանական ծառայության երկար տարիների միջին տվյալներով հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը 1998 թվականին 2-5 աստիճանով բարձր է եղել նորմայից, իսկ հունիսին և դեկտեմբերին` 3-5 աստիճանով: Նման իրավիճակը շարունակվում է նաև 1999 թվականի հունվար-փետրվար ամիսներին:
Կտրուկ կերպով նվազել է մթնոլորտային տեղումների քանակը և այն կազմել է նորմայի 20-30 տոկոսը, իսկ օդի հարաբերական խոնավությունն իջել և հասել է մինչև 30 տոկոսի: Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում ձմռան ամիսներին բացարձակապես ձյուն չի տեղացել և բացակայել է ձյան ծածկույթը:
Համաձայն պաշտոնական կանխատեսումների` առաջիկայում ևս կպահպանվեն գյուղատնտեսության համար նշված անբարենպաստ բնակլիմայական պայմանները:
Դրա հետ մեկտեղ, առաջիկա ամիսներին նորմալ բնակլիմայական պայմաններում նույնիսկ, առանց լրացուցիչ միջոցների ձեռնարկման, աղետի պատճառած վնասները հնարավոր չի լինի վերականգնել, քանի որ`
- ոչնչացված և վնասված աշնանացաններից արդեն չի ստացվելու ավելի քան 62 հազ. տոննա ցորեն.
- պտղատու այգիների վնասված տարածքները չեն կարող ապահովել սովորական բերքատվությունը.
- ջրամբարներում չի կուտակվելու միջին տարեկան ծավալների չափով ջուրը.
- Սևանա լճից 195 մլն խոր. մետրից ավելի ջուր բաց թողնելու հնարավորություն չի լինելու.
- սպասվող սակավաջրությունն անպայման կհանգեցնի գյուղատնտեսական մշակաբույսերի բերքի կորուստների:
Հանրապետությունում բնակլիմայական պայմանների մանրամասն բնութագիրը ներկայացված է ծրագրի հավելվածներում:
2.2. Իրավիճակը երկրագործության ոլորտում
Հանրապետությունում հացահատիկային մշակաբույսերը տարեկան միջին հաշվով զբաղեցրել են ավելի քան 200 հազ. հեկտար, որի շուրջ կեսը կազմում են աշնանացանները: Վերջիններիս մեջ բացարձակ գերակշռող (95-98 տոկոս) տեղ է գրավում աշնանացան ցորենը: 1998 թվականի աշնանը կլիմայական անբարենպաստ պայմանների պատճառով ցանվել է 87,0 հազ. հեկտար աշնանացան ցորեն կամ նախորդ տարիների համեմատությամբ պակաս է ցանվել շուրջ 15,0 հազ. հեկտար:
Գրեթե բոլոր տարածաշրջաններում հացահատիկային մշակաբույսերն աշնանը ցանվել են բարձր ջերմային ռեժիմի և սակավ տեղումների, ուժեղ քամիներով ուղեկցվող սաստիկ երաշտի պայմաններում, իսկ հետագայում էլ բացակայել են դրանց ձմեռացման համար անհրաժեշտ պայմանները (հողի և օդի բավարար խոնավությունն ու ջերմաստիճանը, ձյան ծածկույթի առկայությունը): Այս ամենի արդյունքում, աշնանացան ցորենի 22,1 հազ. հեկտար ցանքատարածություն ընդհանրապես ոչնչացել է, իսկ 19,3 հազ. հեկտար վնասվել է կիսով չափ և վտանգ կա, որ մինչև գարնան սկիզբը դրանց վնասվածության աստիճանը հասնի 70-80 տոկոսի: Աշնանացան ցորենի բերքի սպասվելիք կորուստը կազմում է 62,5 հազ. տոննա` 6255,0 մլն դրամ (11,49 մլն ԱՄՆ-ի դոլար) արժեքով (հավելված N 1):
Առկա բնակլիմայական պայմաններն իրենց բացասական ազդեցությունն են թողել նաև պտղատու այգիների նորմալ ձմեռացման վրա: Հանրապետության ցածրադիր մասերում ցերեկային անսովոր բարձր ջերմաստիճանների պատճառով սկսվել են պտղատու ծառերի աճի ու զարգացման գործընթացները, և գիշերային ջերմաստիճանի նվազումների պատճառով անխուսափելի են ցրտահարություններն ու կորուստները: Շուրջ 3,0 հազ. հեկտար կորիզավոր պտղատու այգիներ հայտնվել են վտանգված վիճակում և սպասվում է 15452,2 տոննա բերքի կորուստ` 1545,2 մլն դրամ (2,84 մլն ԱՄՆ-ի դոլար) արժեքով (հավելված N 2):
Սովորականից բարձր ջերմային ռեժիմը և ձյան ծածկույթի բացակայությունը նպաստավոր պայմաններ են ստեղծել ընդարձակ տարածքների վրա մկնանման կրծողների բազմացման ու ակտիվ գործունեության համար, որի պատճառով լրացուցիչ միջոցներ են հարկավոր դրանց դեմ արդյունավետ պայքար կազմակերպելու համար:
Անասնապահության համար կարևոր նշանակություն ունեցող բազմամյա խոտաբույսերից և բնական խոտհարքներից, ձյան շերտի բացակայության և մթնոլորտային տեղումների սակավության հետևանքով սպասվում են էական կորուստներ, որոնք կհանգեցնեն անասնապահական մթերքի արտադրության ծավալների կրճատման:
Այսպիսով, հանրապետության գյուղատնտեսությունը բացառիկ անբարենպաստ կլիմայական պայմանների հետևանքով փաստորեն հայտնվել է աննախադեպ աղետալի վիճակում: Բնական աղետի պատճառած վնասները միայն հանրապետության երկրագործության ոլորտում կկազմեն 7800,2 մլն դրամ (14,33 մլն ԱՄՆ-ի դոլար):
2.3. Իրավիճակը ոռոգման ոլորտում
Հայաստանի Հանրապետությունում երկրագործության համար բացառիկ կարևոր նշանակություն ունի ոռոգումը (բուսաբուծության համախառն արտադրանքի շուրջ 80 տոկոսը ստացվում է ոռոգման պայմաններում): Հետևապես, վճռական է դառնում ոռոգման համակարգի հնարավորությունների լիարժեք օգտագործումը:
Վերջին տարիներին հանրապետությունում ոռոգման նպատակով օգտագործվում է միջին հաշվով 1,7-1,8 մլրդ. խոր. մ ջուր: Համաձայն հիդրոօդերևութաբանական ծառայության կանխատեսումների` 1999 թվականին հանրապետության բոլոր շրջաններում ջրի առկայությունը շուրջ 40 տոկոսով պակաս կլինի նորմայից և ոռոգման ջրի ընդհանուր դեֆիցիտը կկազմի 600 մլն խոր. մ: Սևանա լճից 50 մլն խոր. մ պակաս վերցվող ջրի ծավալի հետ միասին այն կկազմի 650 մլն խոր. մ:
Գյուղատնտեսության բնագավառում ոռոգման համար օգտագործվում են հիմնականում արհեստական ջրամբարներում կուտակված ջրերը, ուստի ընթացիկ տարում ստեղծված իրավիճակում ծայրահեղորեն բարդանում է այն ոռոգման ջրով ապահովելու խնդիրը.
- մակերեսային հոսքի ջրերի հիմնական մասը ջրամբարվում է մելիորատիվ նշանակության 74 փոքր և խոշոր ջրամբարներում, որոնց ընդհանուր տարողությունը կազմում է 1,0 մլրդ խոր. մ, սակայն մթնոլորտային տեղումների խիստ սակավության և ձնածածկույթի բացակայության պատճառով ոռոգման նպատակով դրանցում հնարավոր կլինի կուտակել և օգտագործել ընդամենը 300-350 մլն խոր. մ ջուր.
- Սևանա լճից ոռոգման համար սովորաբար տարեկան միջին հաշվով բաց է թողնվել 230-250 մլն խոր. մ ջուր, սակայն ջրերի մուտքի և ելքի ներկայիս բացասական հաշվեկշռի պատճառով լճի բնական դեֆիցիտը կազմում է 370 մլն խոր. մ: Լճում գոլորշիացումը վերջին 40 տարվա միջին տվյալների համեմատությամբ ավելացել է 25 տոկոսով և վերջին երեք ամսում (նույնիսկ ջրթողքի բացակայության պայմաններում) 14 սանտիմետրով իջել է լճի մակարդակը: Ուստի լճից 1999 թվականին ոռոգման նպատակով 195 մլն խոր. մետրից ավելի ջուր բաց թողնել հնարավոր չէ, քանի որ դա կհանգեցնի Սևանա լճի էկոլոգիական աղետի.
- հանրապետության գետերի ջրայնությունը նորմայից ցածր է 25-30 տոկոսով, որի պատճառով 250 մլն խոր. մետրով կնվազեն նաև դրանց հաշվին օգտագործվող ոռոգման ջրի ծավալները.
- ստորերկրյա ջրերը ոռոգման համար օգտագործելու նպատակով հանրապետությունում առկա են շուրջ 720 խորքային հորեր, որոնցից գործում են միայն 320-ը, մնացածը վերականգնման կարիք ունեն: Խորքային հորերն ամբողջությամբ շահագործելու համար կպահանջվեն խոշոր ֆինանսական միջոցներ` առաջին հերթին դրանց տեխնիկական վերականգնման, ինչպես նաև 81,5 մլն կՎտ. ժ լրացուցիչ օգտագործած էլեկտրաէներգիայի վարձավճարի համար:
Փաստորեն, 1999 թվականին ոռոգման առկա ջրային պաշարների ծավալը կկազմի շուրջ 1.05 մլրդ խոր. մ, որով հնարավոր կլինի ոռոգել ընդամենը 127,0 հազ. հեկտար, և եթե չձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ, ապա հանրապետությունում շուրջ 80 հազ. հեկտար հնարավոր չի լինի ոռոգել:
Այսպիսով, բնական աղետի պատճառով հանրապետության երկրագործությանն ուղղակի հասցված ընդհանուր վնասը կազմում է 7800,2 մլն դրամ կամ 14,3 մլն ԱՄՆ-ի դոլար, այդ թվում` աշնանացան ցորենի ցանքատարածությունների փչացման հետևանքով` 6255,0 մլն դրամ (11,49 մլն ԱՄՆ-ի դոլար), պտղատու այգիների վնասման պատճառով` 1545,2 մլն դրամ (2,84 մլն ԱՄՆ-ի դոլար):
Սակավաջրության պայմաններում հանրապետությունում և հիմնականում Արարատյան դաշտում (որտեղ երկրագործությունն ամբողջությամբ ոռոգելի է), եթե չձեռնարկվեն անհետաձգելի միջոցներ, ապա շուրջ 80 հազ. հեկտար ոռոգելի հողատեսքեր հնարավոր չի լինի օգտագործել կամ կօգտագործվի դրանց միայն մի մասը, այն էլ` խիստ անարդյունավետ:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախորդ տարիների միջին տվյալներով 1 հեկտար ոռոգելի հողատարածքից ստացվել է միջին հաշվով 700-750 հազ. դրամի (1300 ԱՄՆ-ի դոլար) բուսաբուծական համախառն արտադրանք, ապա հնարավոր կորուստը կկազմի 56,4 մլրդ դրամ կամ 104,0 մլն ԱՄՆ-ի դոլար (հավելված N 3):
3. ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում ստեղծված արտակարգ իրավիճակից դուրս գալու համար ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
3.1. Երկրագործության ոլորտում նախատեսվող միջոցառումները
Հանրապետությունում, ըստ կանխատեսումների, ընթացիկ տարում, աղետից տուժած աշնանացանի ցանքատարածություններում կատարվող վերացանքի ու կրկնացանքի հետ միասին, կկատարվի շուրջ 120 հազ. հեկտար գարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանք, որի համար պահանջվում է 26,1 հազ. տոննա սերմացու, սակայն գյուղացիական և սերմնաբուծական տնտեսություններում առկա է 16,6 հազ. տոննա, պակասը կազմում է 9,5 հազ. տոննա:
Հանրապետությունում արտադրվող հացահատիկի բերքի մեծ կորուստներից խուսափելու նպատակով աշնանացանի փչացած և վնասված տարածքներում անհրաժեշտ է հացահատիկային մշակաբույսերի վերացանք և կրկնացանք կատարել ավելի քան 31 հազ. հեկտարի վրա: Այդ աշխատանքների կատարումն ապահովելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ձեռք բերել և գյուղացիական տնտեսություններին մատակարարել`
- գարնանացան մշակաբույսերի սերմացուներ` 9524 տոննա (այդ թվում` 1000 տոննա կարտոֆիլի տնկանյութ)` 1524,2 մլն դրամ (2800,8 հազ. ԱՄՆ-ի դոլար) ընդհանուր արժեքով.
- դիզելային վառելանյութ` 2371,8 հազ. լիտր, 371,2 մլն դրամ (682,1 հազ. ԱՄՆ-ի դոլար) ընդհանուր արժեքով.
- քսայուղեր` 127,0 հազար լիտր` 50,8 մլն դրամ (93,3 հազ. ԱՄՆ-ի դոլար) ընդհանուր արժեքով.
- պարարտանյութեր` 12,7 հազ. տոննա, 121,0 մլն դրամ (222,3 հազ. ԱՄՆ-ի դոլար) ընդհանուր արժեքով.
- թունաքիմիկատներ` 50,7 մլն դրամ (93,2 հազ. ԱՄՆ-ի դոլար) ընդհանուր արժեքով.
- գյուղատնտեսական տեխնիկայի պահեստամասեր` 99,8 մլն դրամ (183,4 հազ. ԱՄՆ-ի դոլար) ընդհանուր արժեքով.
- բենզին` 317,6 հազ. լիտր, 50,8 մլն դրամ (93,3 հազ. ԱՄՆ-ի դոլար) ընդհանուր արժեքով:
Վերոհիշյալ միջոցառումների իրականացման համար պահանջվող ընդհանուր գումարը կազմում է 2268,5 մլն դրամ (4,17 մլն ԱՄՆ-ի դոլար) (հավելված N 4):
Նախատեսվող միջոցառումների ժամանակացույցը ներկայացված է N 5 հավելվածում:
3.2. Հանրապետությունում 1999 թվականին սակավաջրության պայմաններում նախատեսվող միջոցառումները
Հանրապետությունում առկա ոռոգման ջրի դեֆիցիտը նվազեցնելու նպատակով ծրագրով նախատեսվում է 1999 թվականին առանց հետաձգելու իրականացնել չգործող խորքային հորերի ու շատրվանող հորատանցքերի վերականգնման և կահավորման, նորերի հորատման միջոցառումներ, դրանց հիման վրա ստորերկրյա ջրերի պաշարների հաշվին մեծացնել ոռոգման նպատակով օգտագործվող ջրի ծավալները:
Նշված միջոցառումները կիրականացվեն հետևյալ հիմնական ուղղություններով.
1. Չգործող խորքային հորերի վերականգնում
Հանրապետությունում ոռոգման նպատակով օգտագործվում է 720 խորքային հոր, որից ներկայումս գործում է 320-ը և վերականգնման ենթակա է 400-ը:
Ծրագրով նախատեսվում է վերականգնել 90 խորքային հոր, որը հնարավորություն կտա անմիջապես դաշտում լրացուցիչ օգտագործել 16,9 մլն խոր. մ ջուր և ոռոգել 2908 հեկտար ոռոգելի հողատարածք` լրացուցիչ ծախսելով 4,28 մլն կՎտ. ժ էլեկտրաէներգիա: Նշված միջոցառման լրացուցիչ ծախսերի գումարը կկազմի 710,75 մլն դրամ կամ 1.31 մլն ԱՄՆ-ի դոլար (հավելված N 6):
2. Չգործող խորքային հորերի կահավորում
Հանրապետության 223 չգործող խորքային հոր ենթակա է կահավորման, որի իրականացումը հնարավորություն կտա անմիջապես դաշտում լրացուցիչ օգտագործել 64,5 մլն խոր. մ ջուր և ոռոգել 8897 հեկտար` լրացուցիչ ծախսելով 16,2 մլն կՎտ. ժ էլեկտրաէներգիա: Լրացուցիչ ծախսերը կկազմեն 1073,2 մլն դրամ կամ 1,97 մլն ԱՄՆ-ի դոլար (հավելված N 7):
3. Խորքային նոր հորերի հորատում
Ծրագրով նախատեսվում է 1999 թվականին հորատել 15 խորքային նոր հոր, որի շնորհիվ հնարավոր կլինի անմիջապես դաշտում լրացուցիչ ստանալ ու օգտագործել 3,0 մլն խոր. մ ջուր և ոռոգել 480 հեկտար` լրացուցիչ ծախսելով 0,75 մլն կՎտ. ժ էլեկտրաէներգիա: Լրացուցիչ ծախսերի ընդհանուր գումարը կկազմի` 168,8 մլն դրամ կամ 310,2 հազ. ԱՄՆ-ի դոլար (հավելված N 8):
4. Շատրվանող հորատանցքերի վերանորոգում
Արարատյան հարթավայրում ոռոգման նպատակով օգտագործվում են 580 շատրվանող հորատանցք:
Ծրագրով նախատեսվում է դրանցից փականային ռեժիմի բերել 64-ը և խմբավորել 19-ը, որը հնարավորություն կտա խնայել 14,9 մլն խոր. մ ջուր և լրացուցիչ ոռոգել 0,83 հազ. հեկտար: Լրացուցիչ ծախսերի գումարը կկազմի` 62,0 մլն դրամ կամ 113,9 հազ. ԱՄՆ-ի դոլար (հավելված N 9):
5. Գետերից, հեղեղատներից, տեղական լճակներից և այլ ջրաղբյուրներից շարժական պոմպերի և այլ միջոցներով լրացուցիչ ջրառի իրականացում
Հանրապետության գետերից կատարվող ջրառներից հետո, ինչպես նաև Արարատյան հարթավայրի չորացման ցանցերի օգտագործումից գոյանում են ազատ հոսքեր:
Ծրագրով նախատեսվում է շարժական պոմպերի միջոցով ու լրացուցիչ ջրառների կազմակերպմամբ նշված ջրերից 189,4 մլն խոր. մ մղել և օգտագործել ոռոգման նպատակով, որը հնարավորություն կտա ոռոգել 33,4 հազ. հեկտար: Լրացուցիչ ծախսերի ընդհանուր գումարը կկազմի` 476,5 մլն դրամ կամ 875,6 հազ. ԱՄՆ-ի դոլար (հավելվածներ NN 10.1, 10.2, և 10.3):
6. Գործող պոմպակայանների հզորությունների լրիվ օգտագործում
Հանրապետությունում ներկայումս առկա են 402 գործող պոմպակայան, որոնց ջրառի հնարավորությունը կազմում է 830 մլն խոր. մ, սակայն տարբեր պատճառներով օգտագործվում է դրա 50 տոկոսը: Նախատեսվում է բոլոր գործող պոմպակայաններն աշխատեցնել առավել լրիվ հզորությամբ, ինչպես նաև դրանցում կատարել վերանորոգումներ` լրացուցիչ ծախսելով 60,34 մլն կՎտ. ժ էլեկտրաէներգիա, որը հնարավորություն կտա իրականացնել 160 մլն խոր. մ լրացուցիչ ջրառ և ոռոգել 21,5 հազ. հեկտար: Լրացուցիչ ծախսերի ընդհանուր գումարը կկազմի 1618,5 մլն դրամ կամ 2,97 մլն ԱՄՆ-ի դոլար (հավելվածներ NN 11, 13 և 16):
7. Ոռոգման համակարգերում ջրի կորուստների կրճատում
Ոռոգման համակարգերում զգալի են ոռոգման ջրի մեխանիկական կորուստները, պատշաճ մակարդակով չեն իրականացվում ջրաչափությունը և ջրերի հաշվառումը:
Ծրագրով նախատեսվում է ներքին պահուստների օգտագործման` մասնակի նորոգումների, ջրաչափերի տեղադրման և ջրի հաշվառման բարելավման, շուրջօրյա ջրումների կազմակերպման, և դրանց նկատմամբ վերահսկողություն սահմանելու հիման վրա մինչև 5 տոկոս կրճատել կորուստը, որը հնարավորություն կտա խնայել 80 մլն խոր. մ ջուր և ոռոգել 8,2 հազ. հեկտար: Լրացուցիչ ծախսերը կկազմեն` 511,4 մլն դրամ կամ 939,7 հազ. ԱՄՆ-ի դոլար (հավելվածներ NN 12 և 14):
Այսպիսով, նշված միջոցառումների իրականացման շնորհիվ հանրապետությունում հնարավոր կլինի 217 հազ. հեկտար հողերի ոռոգման համար պահանջվող 1,7 մլրդ խոր. մ ոռոգման ջրի 650 մլն խոր. մետրի դեֆիցիտը լրացնել 528,7 մլն խոր. մետրով և հնարավորություն ստեղծել 72,6 հազ. հեկտար ոռոգելու համար, որի համար կպահանջվի 4,6 մլրդ դրամ կամ 8,49 մլն ԱՄՆ-ի դոլար, այդ թվում` լրացուցիչ 81,55 մլն կՎտ. ժ էլեկտրաէներգիա օգտագործելու համար` 3,0 մլն ԱՄՆ-ի դոլար:
Ծրագրով նախատեսված բոլոր լրացուցիչ միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ պոմպերի, սարքավորումների և պահեստամասերի, վառելիքաքսանյութերի, օգտագործվող էլեկտրաէներգիայի չափաքանակների և ֆինանսական միջոցների հաշվարկները, ինչպես նաև միջոցառումների իրականացման ժամանակացույցը ներկայացվում են NN 13, 14, 15, 16 և 17 հավելվածներում:
4. ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
Ծրագրով նախատեսվող միջոցառումներն իրականացնելու համար պահանջվում է 8434,75 մլն դրամ կամ 15,5 մլն ԱՄՆ-ի դոլար, այդ թվում`
- աշնանացան ցորենի ցանքատարածությունների կրկնացանքի և վերացանքի աշխատանքները կատարելու համար` 2268,4 մլն դրամ (4,17 մլն ԱՄՆ-ի դոլար).
- պտղատու այգիներում առաջացած կորուստները փոխհատուցելու համար` 1545,2 մլն դրամ (2,84 մլն ԱՄՆ-ի դոլար).
- սակավաջրության պայմաններում նախատեսվող ջրաշինարարական միջոցառումներն իրականացնելու համար` 4621,15 մլն դրամ (8,49 մլն ԱՄՆ-ի դոլար):
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով գյուղատնտեսության զարգացման միջոցառումների, մասնավորապես, հողերի բարելավման և բույսերի պաշտպանության ու սերմնաբուծության համար նախատեսված միջոցները կնպատակաուղղվեն ծրագրի իրականացմանը, այդ թվում` հողերի բարելավման միջոցառումների համար նախատեսված 1016,5 մլն դրամից 827,5 մլն դրամը, բույսերի պաշտպանության միջոցառումների համար նախատեսված` 400,7 մլն դրամից 278,0 մլն դրամը:
Ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով գյուղատնտեսության բնագավառի համար նախատեսված միջոցներից հնարավոր է օգտագործել ընդամենը 1105,5 մլն դրամ (2,03 մլն ԱՄՆ-ի դոլար): Դրանից ավելի հատկացումներ կատարելն անթույլատրելի է, քանի որ վտանգի տակ կդրվի մյուս կարևորագույն միջոցառումների (անասնաբուժական, տոհմասելեկցիոն, ջրաշինարարական, միջազգային վարկերի հաշվին իրականացվող ծրագրերի համաֆինանսավորման) իրականացումը:
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված գումարների օգտագործումը կկատարվի «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
Ջրաշինարարական օբյեկտների` չգործող խորքային հորերի վերականգնման, նոր խորքային հորերի կառուցման աշխատանքները կկատարվեն Համաշխարհային բանկի վարկի հաշվին իրականացվող` Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգերի վերականգնման ծրագրի միջոցով, 653,0 մլն դրամի (1,2 մլն ԱՄՆ-ի դոլար) չափով` համաձայնեցնելով Համաշխարհային բանկի հետ:
Ծրագրի իրականացման համար մնացած 6676,25 մլն դրամ (12,27 մլն ԱՄՆ-ի դոլար) միջոցներն ակնկալվում է ստանալ արտաքին աջակցության հաշվին, արտասահմանյան երկրներից և միջազգային կազմակերպություններից` մարդասիրական օգնության կարգով կամ արտոնյալ վարկերի տրամադրման ձևով:
Ծրագրի իրականացման համար աջակցության ճանապարհով ստացվող միջոցները կուղղվեն սակավաջրության պայմաններում նախատեսվող ջրաշինարարական միջոցառումների իրականացմանը և անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների (սերմեր, պարարտանյութեր, թունաքիմիկատներ, վառելանյութ-քսանյութեր, պահեստամասեր և այլն) ձեռքբերմանը: Վերջիններս որոշակի մեխանիզմներով (հիմնականում մատչելի գներով` վաճառքի կարգով) կտրամադրվեն աղետից տուժած գյուղացիական տնտեսություններին` աճուրդային վաճառքի, բանկային համակարգի միջոցով, ինչպես նաև երկարատև կամ միջին ժամկետի վարկեր տրամադրելու կարգով:
Նյութատեխնիկական միջոցների ձեռքբերումը և մատակարարումը կկատարվի մրցույթների միջոցով, ընդ որում, կկիրառվեն այնպիսի մեխանիզմներ, որոնց միջոցով կբացառվի նշված միջոցառումների իրականացման ժամանակ որևէ բացասական ազդեցություն շուկայական հարաբերությունների վրա:
Աղետի հետևանքների վերացման համար ստացվող ֆինանսական աջակցությունը տուժած գյուղացիական տնտեսություններին կտրամադրվի բանկերի միջոցով` ցածր տոկոսադրույքով նպատակային (կոնկրետ աղետի վնասների կանխարգելմանն ուղղվող միջոցառումների համար) վարկերի ձևով: Նմանատիպ վարկեր կտրամադրվեն նաև տնտեսավարող այն սուբյեկտներին, որոնք ներգրավված կլինեն աղետի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման գործում:
Ծրագրի իրականացմանն ուղղված արտաքին աջակցությամբ հատկացվող միջոցները նպատակային օգտագործելու համար նախատեսվում է ստեղծել հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում կներգրավվեն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի աշխատակազմի, մարզպետարանների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի աշխատանքներին կմասնակցեն նաև դոնոր երկրների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
Հաշվի առնելով ժամանակի գործոնը` ծրագրով նախատեսված ջրաշինական աշխատանքները նպատակահարմար է իրականացնել ուղղակի պայմանագրային եղանակով` հետևյալ սկզբունքներով`
- կառուցվելիք օբյեկտների պայմանագրային գները չպետք է գերազանցեն նախորդ տարիներին մրցութային եղանակով կառուցված նմանատիպ օբյեկտների միավոր հաշվարկային գների մակարդակը: Այդ աշխատանքների կատարման համար պայմանագրերի կնքումն իրականացվելու է Համաշխարհային բանկի, դոնոր երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի և մարզպետարանների հսկողությամբ.
- խորքային և հորիզոնական կենտրոնախույս պոմպերի, դրանց պահեստամասերի ու սարքավորումների ձեռքբերումը մրցութային կարգով կիրականացնի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը` սահմանելով կատարման կարճատև ժամկետներ.
- հաշվի առնելով համայնքների հաշվեկշիռներում խորքային հորերի և շատրվանող հորատանցքերի գտնվելու հանգամանքը, չգործող խորքային հորերի վերականգնման, դրանց կահավորման, խորքային նոր հորերի հորատման և շատրվանող հորատանցքերի վերանորոգման աշխատանքները կիրականացվեն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության պատվերով` այդ գործում ներգրավելով մարզպետարաններին ու համայնքներին:
«Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերությունը մարզպետարանների անմիջական մասնակցությամբ կիրականացնի`
- գետերից, հեղեղատներից, տեղական լճակներից, չորացման ցանցերից և այլ ջրաղբյուրներից շարժական պոմպերի ու այլ միջոցներով լրացուցիչ ջրառի իրականացման աշխատանքները.
- գործող պոմպակայանների հզորությունների լրիվ օգտագործման աշխատանքները.
- ոռոգման համակարգերում ջրի կորուստների կրճատման աշխատանքները:
Հանրապետությունում բնական աղետից տուժած գյուղացիական տնտեսությունների կողմից բանկերի միջոցով ստացվող վարկերը վերադարձնելուց հետո դրանք կկենտրոնացվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հատուկ հաշվում, ընդ որում, արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից դրամաշնորհի կարգով հատկացված միջոցները հետագայում կուղղվեն ագրոպարենային ոլորտի աջակցության համար ստեղծվող հիմնադրամին:
Բացի վերը նշվածից, աջակցություն ցուցաբերող երկրները և միջազգային կազմակերպությունները կարող են սահմանել հատկացվող միջոցների օգտագործման և տնօրինման վերաբերյալ լրացուցիչ պայմաններ ու մեխանիզմներ:
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների
վերացման միջոցառումների ծրագրի
Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի ցանքատարածությունների վիճակը
NN
ը/կ Մարզը, քաղաքը Ընդամենը
ցանքատարա-ծությունները (հա) այդ թվում` Ընդամենը
վնասված
տարածությունները
(հա) Բերքի կորուստը
գտնվում են
բավարար
վիճակում
(հա) վնասվել են
50 տոկոսով
(հա) ոչնչացվել են
ամբողջությամբ
(հա) քանակը
(տոննա) արժեքը
(մլն դրամ)
1. Արագածոտն 5200 1950 1000 2250 2750 4100 410
2. Արարատ 10000 7828 2172 - 1086 3800 380
3. Արմավիր 14500 10507 3000 993 2493 8200 820
4. Գեղարքունիք 7138 - 500 6638 6888 10000 1000
5. Լոռի 8545 5001 2000 1544 2544 6400 640
6. Կոտայք 7014 3500 2000 1514 2514 3800 380
7. Շիրակ 18318 10000 3000 5318 6818 15000 1500
8. Սյունիք 11595 5100 4200 2295 4395 7400 740
9. Վայոց ձոր 1600 685 500 415 665 1000 100
10. Տավուշ 2500 500 915 1085 1543 2700 270
11. Երևան 200 130 40 30 50 150 15
Ընդամենը 86610 45201 19327 22082 31746 62550 6255
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների
վերացման միջոցառումների ծրագրի
Հայաստանի Հանրապետությունում բնական աղետի հետեվանքով պտղատու այգիներում սպասվող բերքի կորուստները
NN
ը/կ Մարզը, քաղաքը Պտղատու այգիներին (կորիզավորներին) հասցված վնասը
վնասված
տարածքները
(հա) բերքատվության
անկման
չափը (ց/հա) բերքի
կորուստները
(տոննա) վնասի
չափը
(մլն դրամ)
1. Արագածոտն 272 15.2 413.4 41.3
2. Արարատ 2158 24.0 5179.2 517.9
3. Արմավիր 2910 26.0 7566.0 456.6
4. Գեղարքունիք - - - -
5. Լոռի 440 8.0 352 35.2
6. Կոտայք - - - -
7. Շիրակ - - - -
8. Սյունիք 238 18.0 428.4 42.8
9. Վայոց ձոր 612 14.0 856.8 85.7
10. Տավուշ 472 12.0 566.4 56.7
11. Երևան 80 11.2 89.6 9.0
Ընդամենը 7182 - 15451.8 1545.2
Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների
վերացման միջոցառումների ծրագրի
Հայաստանի Հանրապետությունում սակավաջրության պայմաններում նախատեսվող բոլոր միջոցառումներով ոռոգման ենթակա հողատարածքները եվ ոռոգման բացակայության դեպքում սպասվող կորուստները
NN
ը/կ
Մարզը, քաղաքը Ոռոգման ենթակա հողատարածքները` ըստ նախատեսվող առանձին միջոցառումների (հա) Ընդամենը
ոռոգվող
տարածք-
ները
(հա)
Նշված
հողատա-
րածքների
ոռոգման
բացակա-
յության
դեպքում
սպասվող
կորուստները(մլն դրամ)
չգործող
խորքային
հորերի
վերականգ-
նում չգործող
խորքային
հորերի
կահա-
վորում խորքային
նոր հորերի
հորատում շատրվանող
հորատ-
անցքերի
վերանո-
րոգում լրացուցիչ
ջրառի
իրակա-
նացում պոմպակա-
յանների
հզորու-
թյունների
լրիվ
օգտա-
գործում կորուստների
կրճատում պոմպերի
շարժիչների
վերանորոգում
1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. 10. 11. 12.
1. Արարատ 270 760 72 630 14725 3483 600 2900 23440 18023
2. Արմավիր 712 7366 196 200 12062 5572 1640 2040 29788 23101
3. Արագածոտն 1140 - - - 2128 150 - 580 3998 2390
4. Գեղարքունիք 300 295 115 - 460 187 260 120 1737 3017
5. Լոռի 406 266 57 - 1755 700 621 380 4185 2093
6. Կոտայք - 120 - - - - 1930 270 2320 1508
7. Շիրակ - - - - 2062 - 960 1110 4132 2066
8. Վայոց ձոր - - 40 - 28 1864 188 470 2590 1554
9. Տավուշ - - - - 50 225 701 550 1526 1070
10. Սյունիք - - - - - - 1082 630 1712 1030
11. Երևան 80 90 - - 150 - 255 250 825 575
Ընդամենը 2908 8897 480 830 33420 12181 8237 9300 76253 56427
Հավելված N 4
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների
վերացման միջոցառումների ծրագրի
Հայաստանի Հանրապետությունում բնական աղետից տուժած աշնանացան ցորենի ցանքատարածություններում նախատեսվող միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցները
NN
ը/կ Մարզը, քաղաքը Վնասված
տարածքները
(հա) Սերմացուներ Դիզելային վառելանյութ Քսայուղեր
քանակը
(տոննա) արժեքը
(մլն դրամ) քանակը
(հազ. լիտր) արժեքը
(մլն դրամ) քանակը
(հազ. լիտր) արժեքը
(մլն դրամ)
1. Արագածոտն 2750 825 132 215 31.85 11 4.4
2. Արարատ 1086 326 52.16 85 12.75 4.3 1.72
3. Արմավիր 2493 748 120 89.2 29.15 10 4.0
4. Գեղարքունիք 6888 2066 330.6 537.3 80.63 27.6 11.0
5. Լոռի 2544 763 122.1 198.4 29.8 10.2 4.08
6. Կոտայք 2514 754 120.6 196 29.4 10.0 4.0
7. Շիրակ 6818 2045 327.2 531.8 79.77 27.2 10.88
8. Սյունիք 4395 1319 211 342.8 51.42 17.6 7.04
9. Վայոց ձոր 665 200 32 52 7.8 2.7 1.08
10. Տավուշ 1543 463 74.1 120.4 18.06 6.2 2.48
11. Երևան 50 15 2.4 3.9 0.6 0.2 0.08
Ընդամենը 31746 9524 1524.16 2371.8 371.23 127 50.76
NN
ը/կ Մարզը, քաղաքը Պարարտանյութեր Թունանյութերի
արժեքը
(մլն դրամ) Պահեստամասերի
արժեքը
(մլն դրամ) Բենզին Ընդամենը
ծախսեր
(մլն դրամ)
քանակը
(տոննա) արժեքը
(մլն դրամ) քանակը
(հազ. լիտր) արժեքը
(մլն դրամ)
1. Արագածոտն 1100 10.5 4.4 8.6 27.5 4.4 196.15
2. Արարատ 433 4.12 1.73 3.4 10.9 1.7 77.58
3. Արմավիր 997 9.8 4.08 7.8 24.9 4.0 178.83
4. Գեղարքունիք 2755 26.15 11.01 21.7 69.0 11.0 492.09
5. Լոռի 1018 9.67 4.02 8.1 25.4 4.06 181.83
6. Կոտայք 1005 9.54 4.0 7.9 25.1 4.02 179.46
7. Շիրակ 2727 25.9 10.8 21.5 68.2 10.9 486.95
8. Սյունիք 1758 16.71 6.97 13.8 44.0 7.04 313.98
9. Վայոց ձոր 263 2.53 1.06 2.1 6.7 1.07 47.64
10. Տավուշ 617 5.9 2.51 4.7 15.4 2.5 110.25
11. Երևան 15 0.17 0.09 0.2 0.5 0.08 3.62
Ընդամենը 12688 120.99 50.67 99.8 317.6 50.77 2268.38
Հավելված N 5
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների
վերացման միջոցառումների ծրագրի
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
Հայաստանի Հանրապետությունում բնական աղետի հետեվանքների վերացմանն ուղղված երկրագործության ոլորտում նախատեսվող միջոցառումների
NN
ը/կ Միջոցառման անվանումը Կատարման
ժամկետը Պատասխանատու
կատարողը Ծանոթագրություն
1. 2. 3. 4. 5.
1. Աղետի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների ձեռք բերման, ներկման և մատակարարման աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ մրցույթների նախապատրաստումը և անցկացումը 1999 թ.
փետրվար-
մարտ ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն Մրցութային մեխանիզմի կիրառումը հնարավորություն կտա ապահովել միջոցառումների իրականացումը պահանջվող որակով, նվազագույն ծախսումներով և սեղմ ժամկետներում
2. Գարնանացանի իրականացման համար հանրապետությունում պակասող 9,5 հազ. տոննա սերմացուի ներկրման կազմակերպումը մինչև 1999 թ.
մարտի 25-ը ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն Սերմերի ներկրումն իրականացվելու է մրցութային կարգով
3. Ներկրված սերմացուները գյուղացիական տնտեսություններին բաշխելու աշխատանքների կազմակերպումը մինչև 1999 թ.
ապրիլի 10-ը ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն,
ՀՀ մարզպետարաններ Սերմացուների բաշխումը մարզերին կիրականացնի ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, իսկ գյուղացիական տնտեսություններին` մարզպետարանները, համայնքները
4. Աղետի հետևանքների կանխարգելմանն ուղղվող միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ 2372 հազ. լիտր դիզելային վառելանյութի, 1317,6 հազ. լիտր բենզինի և 127 հազ. լիտր քսայուղերի ձեռքբերման և գյուղացիական տնտեսություններին մատակարարման աշխատանքների իրականացումը մինչև 1999 թ.
ապրիլի 10-ը ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն,
ՀՀ մարզպետարաններ,
գյուղապետարաններ Վառելանյութ-քսանյութերի ձեռքբերումը և գյուղացիական տնտեսություններին մատակարարումը կիրականացնեն մրցույթում հաղթած տնտեսավարող սուբյեկտները
5. Հացահատիկային մշակաբույսերի համար պահանջվող 12.7 հազ. տոննա հանքային պարարտանյութերի և 121,0 մլն դրամ արժեքով տարբեր թունաքիմիկատների ներկրման և գյուղացիական տնտեսություններին մատակարարման աշխատանքների կազմակերպումը մինչև 1999 թ.
ապրիլի 30-ը ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն,
ՀՀ մարզպետարաններ,
գյուղապետարաններ Նշված միջոցների ներկրման և մատակարարման աշխատանքները կիրականացվեն մրցութային կարգով
6. Գյուղատնտեսական տեխնիկայի անխափան գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ 99.8 մլն դրամ ընդհանուր արժեքով տարբեր պահեստամասերի ներկրման աշխատանքների կազմակերպումը 1999 թ.
մարտ-մայիս ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն,
ՀՀ մարզպետարաններ --"--
7. Սերմերի վարակազերծման և մկնանման կրծողների դեմ պայքարի աշխատանքների կազմակերպումը 1999 թ.
մարտ-ապրիլ ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն,
ՀՀ մարզպետարաններ Պայքարի աշխատանքներն իրականացվելու են մրցութային կարգով
8. Աշնանացանների վնասված տարածքների վրա վերացանքի, կրկնացանքի և մշակության աշխատանքների կազմակերպումը 1999 թ.
մարտ-հունիս ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն,
ՀՀ մարզպետարաններ, գյուղապետարաններ, գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններ, երկրագործությամբ զբաղվող այլ տնտեսավարող սուբյեկտներ Միջոցառումների իրականացումը հնարավորություն կտա ջրովի տարածքներից ապահովել հացահատիկային մշակաբույսերի բավարար բերքատվություն
9. Աղետից տուժած կորիզավոր պտղատու այգիներ ունեցող գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների և այլ տնտեսավարող սուբյեկտների վնասների փոխհատուցման մեխանիզմների մշակումը և կիրառումը 1999 թ.
առաջին
կիսամյակ ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն,
ՀՀ մարզպետարաններ, համայնքներ Ճշգրիտ որոշել տուժած տնտեսությունների վնասների չափերը
Հավելված N 6
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների
վերացման միջոցառումների ծրագրի
Հայաստանի Հանրապետությունում չգործող խորքային հորերի վերականգման միջոցով լրացուցիչ ստացվող ոռոգման ջրի ծավալները եվ ոռոգվող տարածքները
NN
ը/կ Մարզը, քաղաքը Վերականգնման
ենթակա խորքային
հորերի թիվը
(հատ)
Ոռոգելի
տարածքները
(հա)
Մատակարարվող
ջրի ծավալը
(հազ. խոր. մ)
Խորքային
հորերի
վերականգնման
արժեքը
(մլն դրամ) Լրացուցիչ ծախսվող
էլեկտրաէներգիան
քանակը
(մլն կՎտ. ժ) արժեքը
(մլն դրամ)
1. Արմավիր 25 712 4820 168,0 1,250 31,25
2. Արարատ 9 270 2000 60,3 0,51 12,7
3. Արագածոտն 30 1140 6800 201,0 1,7 42,8
4. Լոռի 14 406 1600 93,8 0,4 10,0
5. Գեղարքունիք 9 300 1200 60,3 0,3 7,5
6. Երևան 3 80 480 20,1 0,12 3,0
Ընդամենը 90 2908 16900 603,5 4,28 107,25
Հավելված N 7
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների
վերացման միջոցառումների ծրագրի
Հայաստանի Հանրապետությունում չգործող խորքային հորերի կահավորման միջոցով լրացուցիչ ստացվող ոռոգման ջրի ծավալները եվ ոռոգման տարածքները
NN
ը/կ Մարզը, քաղաքը Կահավորման
ենթակա խորքային
հորերի թիվը
(հատ)
Ոռոգելի
հողատարածքները
(հա)
Մատակարարվող
ջրի ծավալը
(հազ. խոր. մ)
Խորքային
հորերի
կահավորման
արժեքը
(մլն դրամ) Լրացուցիչ ծախսվող
էլեկտրաէներգիան
քանակը
(մլն կՎտ. ժ) արժեքը
(մլն դրամ)
1. Արմավիր 167 7366 55230 501.0 13.8 345.0
2. Արարատ 19 760 5700 57.0 1.4 35.0
3. Կոտայք 12 120 900 36.0 0.22 5.5
4. Լոռի 11 266 1100 33.0 0.27 6.75
5. Գեղարքունիք 11 295 1180 33.6 0.295 7.37
6. Երևան 3 90 360 9.0 0.16 4.0
Ընդամենը 223 8897 64470 669.6 16.145 403.6
Հավելված N 8
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների
վերացման միջոցառումների ծրագրի
Հայաստանի Հանրապետությունում խորքային նոր հորերի հորատման միջոցով լրացուցիչ ստացվող ոռոգման ջրի ծավալները եվ ոռոգվող տարածքները
NN
ը/կ Մարզը, քաղաքը Հորատման
ենթակա խորքային
հորերի թիվը
(հատ)
Ոռոգման
հողատարածքները
(հա)
Մատակարարվող
ջրի ծավալը
(հազ. խոր. մ)
Խորքային
հորերի
հորատման
արժեքը
(մլն դրամ) Լրացուցիչ ծախսվող
էլեկտրաէներգիան
քանակը
(մլն կՎտ. ժ) արժեքը
(մլն դրամ)
1. Արմավիր 6 196 1420 60.0 0.35 8.8
2. Արարատ 2 72 540 20.0 0.14 3.5
3. Լոռի 3 57 280 30.0 0.07 1.75
4. Գեղարքունիք 3 115 460 30.0 0.12 3.0
5. Վայոց ձոր 1 40 300 10.0 0.07 1.75
Ընդամենը 15 480 3000 150.0 0.75 18.8
Հավելված N 9
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների
վերացման միջոցառումների ծրագրի
Արարատյան հարթավայրի շատրվանող հորատանցքերի փականային ռեժիմի բերման ու խմբավորման միջոցով լրացուցիչ ստացվող ոռոգման ջրի ծավալները եվ ոռոգվող տարածքները
NN
ը/կ Մարզը Փականային
ռեժիմի
բերման
ենթակա
հորատանց-
քերի թիվը
(հատ) Ջրի ծախսը
(լ/վրկ)
Խմբավորման
ենթակա
հորատանցքերի
թիվը (հատ) Կարգավորման
ենթակա ջրի
ծավալը
(մլն խոր. մ) Ոռոգելի
տարածքը
(հա)
1. Արարատ 34 735 13 11,4 630
2. Արմավիր 30 440 6 3,5 200
Ընդամենը 64 1175 19 14,9 830
Հավելված N 10.1
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների
վերացման միջոցառումների ծրագրի
Հայաստանի Հանրապետությունում գետերից, տեղական լճակներից, չորացման ցանցերից եվ այլ ջրաղբյուրներիՑ շարժական պոմպերով ու այլ միջոցներով ստացվող լրացուցիչ ոռոգման ջրի ծավալները եվ ոռոգվող տարածքները
NN
ը/կ Մարզը, քաղաքը Պոմպերի թիվը
(լրակազմ)
Ոռոգելի
տարածքը
(հա) Մղվող ջրի
ծավալը
(հազ. խոր. մ) Վառելանյութի ծախսը Պոմպերի արժեքը
(մլն դրամ)
քանակը
(տոննա) արժեքը
(մլն դրամ)
1. Արմավիր 4 250 2000,0 80 14.4 8,8
2. Արարատ 12 575 4310 240 43.2 26,4
3. Շիրակ 10 1190 4800 200 36 22,0
4. Վայոց ձոր 2 28 168 40 7.2 4,4
5. Լոռի 6 175 700 120 21.6 13,2
6. Տավուշ 1 50 300 20 3.6 2,2
7. Գեղարքունիք 5 270 1080 100 18 11,0
8. Երևան 3 150 1300 60 10.8 6,6
9. Այլ միջոցառումներ (ինքնահոս ջրառ Արարատի մարզերի 25 համայնքում) 24812 135342
Ընդամենը 43 27500 150000 860 154.8 94,6
Հավելված N 10.2
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների
վերացման միջոցառումների ծրագրի
Այլ ջրամբարներից լրացուցիչ տեղափոխվող ոռոգման ջրի ծավալները եվ ոռոգվող տարածքները
NN
ը/կ Մարզը Տեղափոխվող ջրի ծավալը
(մլն խոր. մ.) Ոռոգելի տարածքը
(հա) Օբյեկտի արժեքը
(մլն դրամ)
1. Լոռի 10.8 1580 93.3
2. Արագածոտն 0.3 70.0 3.5
3. Գեղարքունիք 0.5 120.0 2.5
4. Արարատ 11.0 1150 86.0
Ընդամենը 22.6 2920 185.3
Հավելված N 10.3
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների
վերացման միջոցառումների ծրագրի
Այլ ջրավազաններից ջրամբարներ տեղափոխվող ջրի ծավալները եվ ոռոգվող հողատարածքները
NN
ը/կ Մարզը Լրացուցիչ տեղափոխվող
ջրի ծավալը
(մլն խոր. մ) Միջոցառման
արժեքը
(հազ. դրամ) Ոռոգվող
հողատարածքը
(հա)
1. Արագածոտն 11.8 28300 2058
2. Շիրակ 5.0 4700 872
3. Գեղարքունիք 0.4 8780 70
Ընդամենը 17.2 41780 3000
Հավելված N 11
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների
վերացման միջոցառումների ծրագրի
Հայաստանի Հանրապետությունում գործող պոմպակայանների հզորությունների լրիվ օգտագործման միջոցով ստացվող լրացուցիչ ոռոգման ջրի ծավալները եվ ոռոգվող տարածքները
NN
ը/կ Մարզը Ոռոգելի
հողատարածքները
(հա) Լրացուցիչ մղվող ջրի
ծավալը
(հազ. խոր. մ) Լրացուցիչ ծախսվող
էլեկտրաէներգիան
քանակը
(մլն կՎտ. ժ) արժեքը
(մլն դրամ)
1. Արարատ 3483 33100 20.51 378.5
2. Արմավիր 3200 30400 15.5 288.3
3. Վայոց ձոր 1864 13716.5 16.009 296.91
4. Տավուշ 225 1573 1.9 35.34
5. Արմավիր 2372 21350 3.85 71.61
6. Լոռի 700 2800 1.4 26.04
7. Գեղարքունիք 187 744 0.75 13.95
8. Արագածոտն 150 600 0.42 7.81
Ընդամենը 12181 104283.5 60.339 1118.5
Հավելված N 12
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների
վերացման միջոցառումների ծրագրի
Հայաստանի Հանրապետությունում ոռոգման ցանցերում ջրի մեխանիկական կորուստների վերացման համար երկաթբետոնե կիսախողովակների, մետաղական խողովակների, արագ հավաքովի խողովակաշարերի տեղակայմամբ ստացվող լրացուցիչ ոռոգման ջրի ծավալները եվ ոռոգվող տարածքները
NN
ը/կ Մարզը, քաղաքը Ոռոգելի
տարածքը
(հա) Խնայված ջրի
ծավալը
(հազ. խոր. մ) Ցեմենտ Խողովակաշար Երկաթբետոնե
կիսախողովակ Ընդամենը արժեքը (մլն դրամ)
քանակը
(տոննա) արժեքը
(մլն դրամ) երկարու-
թյունը
(կմ)
արժեքը
(մլն դրամ) ծավալը
(խոր. մ) արժեքը
(մլն դրամ)
1. Արարատ 600 8142.6 70 1.82 159 39.75 517 32.05 73.62
2. Արմավիր 1640 22256.5 43 1.12 - - 905 56.11 57.23
3. Կոտայք 1930 15706.1 60 1.56 47 11.75 241 14.94 28.25
4. Շիրակ 960 7816.9 70 1.82 90 22.5 215 13.3 37.62
5. Տավուշ 701 5826.5 35 0.91 43 19 454 28.17 48.08
6. Վայոց ձոր 188 2569.4 30 0.78 37.3 12.9 54 3.39 17.07
7. Գեղարքունիք 260 1881.8 45 1.17 - - 119 7.37 8.54
8. Սյունիք 1082 7831.3 23 0.6 - - 193 11.96 12.56
9. Լոռի 621 4494.7 60 1.56 34 11.25 263 16.31 29.12
10. Երևան 255 3474.2 10 0.26 2 6 271 16.8 23.06
Ընդամենը 8237 80000 446 11.6 412.3 123.15 3232 200.42 335.2
Հավելված N 13
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների
վերացման միջոցառումների ծրագրի
Հայաստանի Հանրապետությունում սակավաջրության պայմաններում նախատեսվող միջոցառումների համար անհրաժեշտ պոմպերի, էլեկտրական շարժիչների պահեստամասերի եվ օժանդակ նյութերի պահանջը
NN
ը/կ Մեխանիկական վերանորոգման
տեղամասի անվանումը,
նյութի անվանումը Չափի
միավորը Քանակը Միավորի գինը
(մլն դրամ) Գումարը
(մլն դրամ)
Մասիսի մեխանիկական
վերանորոգման տեղամաս
1. փաթույթահաղորդալար ՊՎԴՊ, ՎՊՊ տոննա 5,0 2,6 13,0
2. Դ-տիպի պոմպերի պահեստամաս - - - 76,0
3. ՑՆ-տիպի պոմպերի պահեստամաս - - - 39,0
4. ՑՆՍ-տիպի պոմպերի պահեստամաս - - - 33,0
5. Կ-տիպի պոմպերի պահեստամաս - - - 4,2
6. ՎՎԿ-տիպի պոմպերի պահեստամաս - - - 3,0
7. ԷՑՎ-տիպի պոմպերի պահեստամաս - - - 30,0
Մխչյանի մեխանիկական վերանորոգման տեղամաս
8. Էմալապատ հաղորդալար ՊԷՏՎ-2 տոննա 5,0 2,6 13,0
9. ստատորի սեկցիաներ - 10,0 3,1 31,0
10. էլեկտրաշարժիչ օժանդակ նյութեր - - - 40,0
11. ձուլման համար օժանդակ նյութեր - - - 10,0
12. բամբակյա լցվածք (նաբիվկա) տոննա 20,0 3,4 68,0
13. պարանիտ - 6,0 1,1 6,6
14. ռետինե ներդիրներ - 7,0 0,6 4,2
15. մալուխներ բարձր լարման կմ 10,0 3,4 34,0
16. մալուխներ ցածր լարման - 20,0 2,2 44,0
17. զոդման ագրեգատներ ԱԴԴ հատ 30 1,7 51,0
Ընդամենը 500,0
Հավելված N 14
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների
վերացման միջոցառումների ծրագրի
Հայաստանի Հանրապետությունում սակավաջրության պայմաններում նախատեսվող միջոցառումների համար անհրաժեշտ վառելանյութերի եվ քսայուՂերի պահանջը
NN
ը/կ Մարզը, քաղաքը Դիզելային վառելանյութ Բենզին Քսայուղեր Տրանսֆորմատորային
յուղեր Ինդուստրիալ յուղ
քանակը
(տոննա) արժեքը
(մլն դրամ) քանակը
(տոննա) արժեքը
(մլն դրամ) քանակը
(տոննա) արժեքը
(մլն դրամ) քանակը
(տոննա) արժեքը
(մլն դրամ) քանակը
(տոննա) արժեքը
(մլն դրամ)
1. Արմավիր 30,0 5,4 25,0 5,5 6,5 3,25 15,0 9,9 5,0 3,0
2. Արարատ 95,0 17,1 20,0 4,4 4,0 2,0 13,0 8,6 1,6 1,0
3. Կոտայք 40,0 7,2 11,0 2,42 2,8 1,4 4,5 2,9 0,5 0,3
4. Արագածոտն 13,0 2,34 6,0 1,32 2,5 1,25 5,0 3,3 - -
5. Գեղարքունիք 24,0 4,32 14,0 3,08 1,3 0,65 3,6 2,36 0,4 0,2
6. Շիրակ 40,0 7,2 14,0 3,08 3,3 1,65 7,5 4,9 2,0 1,2
7. Վայոց ձոր 28,0 5,04 7,0 1,54 5,0 2,5 6,0 4,0 2,0 1,2
8. Տավուշ 20,0 3,6 10,0 2,2 5,7 2,85 20,0 13,2 2,5 1,46
9. Սյունիք 23,0 4,14 12,0 2,64 5,0 2,5 8,0 5,28 - -
10. Լոռի 19,0 3,42 12,0 2,64 1,2 0,6 4,0 2,7 0,5 0,3
11. Երևան 6,0 1,08 3,0 0,66 0,5 0,25 1,9 1,2 - -
Ընդամենը 33,8 60,84 134 29,5 37,8 18,9 88,5 58,3 14,5 8,7
Հավելված N 15
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների
վերացման միջոցառումների ծրագրի
Հայաստանի Հանրապետությունում սակավաջրության պայմաններում նախատեսվող միջոցառումների համար լրացուցիչ օգտագործվող էլեկտրաէներգիայի չափաքանակները
NN
ը/կ Միջոցառման անվանումը Լրացուցիչ
պահանջվող
էլեկտրաէներգիայի
չափաքանակը
(մլն կՎտ. ժ) Լրացուցիչ
ծախսվող
էլեկտրաէներգիայի
արժեքը
(մլն դրամ)
1. Չգործող խորքային հորերի վերականգնումը 4,3 107,3
2. Չգործող խորքային հորերի կահավորումը 16,2 403,6
3. Խորքային նոր հորերի հորատումը 0,75 18,8
4. Գործող պոմպակայանների հզորությունների լրիվ օգտագործումը 60,3 1118,5
ԸՆԴԱՄԵՆԸ 81,55 1648.2
Հավելված N 16
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների
վերացման միջոցառումների ծրագրի
Հայաստանի Հանրապետությունում սակավաջրության պայմաններում նախատեսվող միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները
NN
ը/կ Միջոցառման անվանումը Համայնքների թիվը Օբյեկտների
թիվը (հատ) Ոռոգվող
տարածքը
(հա) Մատակարարվող
ջրի ծավալը
(մլն խոր. մ) Միջոցառման
արժեքը
(մլն դրամ) այդ թվում
օբյեկտի արժեքը(մլն դրամ) վառելանյութի արժեքը (մլն դրամ) էլեկտրաէներգիայի արժեքը (մլն դրամ)
1. Չգործող խորքային հորերի վերականգնումը 45 90 2908 16,9 710,75 603,5 - 107,25
2. Չգործող խորքային հորերի կահավորումը 85 223 8897 64,5 1073,2 669,6 - 403,6
3. Խորքային նոր հորերի հորատումը 15 15 480 3,0 168,8 150,0 - 18,8
4. Արարատյան հարթավայրի շատրվանող հորատանցքերի փականային ռեժիմի բերումը և խմբավորումը 11 64 830 14,9 62,0 62,0 - -
5. Գետերից, հեղեղատներից, տեղական լճակներից, կոլեկտորադրենաժային ցանցերից և այլ ջրաղբյուրներից շարժական պոմպերով ու այլ միջոցներով ջրառի իրականացումը 62 53 33420 189.4 476,5 321,7 154,8 -
6. Գործող պոմպակայանների հզորությունների լրիվ օգտագործումը - 40 12181 104,3 1118,5 - - 1118,5
7. Ոռոգման ցանցերում ջրի մեխանիկական կորուստների նվազեցումը 105 105 8237 80.0 511,4 335,2 176,2 -
8. Պոմպերի, էլեկտրական շարժիչների, պահեստամասերի և օժանդակ նյութերի պահանջարկը 250 130 9300 55,7 500,0 500,0 - -
ԸՆԴԱՄԵՆԸ 573 720 76253 528,7 4621,15 2642 331,0 1648,15
Հավելված N 17
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում բնական աղետի հետևանքների
վերացման միջոցառումների ծրագրի
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
Հայաստանի Հանրապետությունում սակավաջրության պայմաններում նախատեսվող միջոցառումների իրականացման
1999 թվական
NN
ը/կ Միջոցառման անվանումը Կատարման ժամկետներն ըստ մարզերի
Արարատ Արմավիր Արագածոտն Կոտայք Շիրակ Երևան Տավուշ Գեղարքունիք Վայոց ձոր Սյունիք Լոռի
1. Չգործող խորքային հորերի վերականգնումը 15.02-30.03 15.02-15.04 15.02-30.04 15.02-01.04 15.02-30.03 01.04-01.06 01.04-30.06
2. Չգործող խորքային հորերի կահավորումը 15.03-30.03 15.03-30.04 30.03-30.04 15.03-30.03 15.04-15.05 01.04-30.04
3. Խորքային նոր հորերի հորատումը 15.02-30.03 15.02-15.04 15.04-30.06 30.03-30.04 15.04-30.06
4. Արարատյան հարթավայրի շատրվանող հորատանցքերի փականային ռեժիմի բերումը և խմբավորումը 15.03-30.04 15.03-30.04
5. Գետերից, հեղեղատներից, տեղական լճակներից, կոլեկտորադրենաժային ցանցերից և այլ ջրաղբյուրներից շարժական պոմպերով ու այլ միջոցներով ջրառի իրականացումը 15.03-15.04 15.03-15.04 01.04-15.06 15.03-30.03 15.03-30.03 15.04-15.05 15.03-30.03 01.04-15.05
6. Գործող պոմպակայանների հզորությունների լրիվ օգտագործումը 15.02-30.04 15.02-30.03 01.05-01.06 01.03-30.03 01.04-15.05 15.02-15.04 01.04-15.05
7. Ոռոգման ցանցերում ջրի մեխանիկական կորուստների նվազեցումը 15.02-15.04 15.02-15.04 01.04-30.04 15.04-15.05 15.02-30.03 15.02-15.04 15.04-15.05 15.02-30.03 15.02-30.03 15.04-30.05
8. Պոմպերի, էլեկտրական շարժիչների, պահեստամասերի և օժանդակ նյութերի պահանջարկը մինչև 10.03 մինչև 10.03 մինչև 01.04 մինչև 01.04 մինչև
15.04 մինչև
10.03 մինչև
10.03 մինչև
15.04 մինչև
10.03 մինչև 01.04 մինչև
15.04