ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՆՈՐ ՆՈՐՔ թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հոկտեմբերի 2007 թվականի թիվ 62
քաղ. Երևան
ՆՈՐ ՆՈՐՔ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետով՝
Նոր Նորք թաղային համայնքի ավագանին որոշում է`
1. Սահմանել Նոր Նորք համայնքի տարածքում 2008 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է)։
2. Սահմանել Նոր Նորք համայնքի տարածքում տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի (կցվում է)։
3. Թույլատրել համայնքի ղեկավար Դ. Պետրոսյանին համայնքի սեփականություն համարվող գույքի վարձակալության (օգտագործման) և թաղապետարանի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց կատարվող գանձումներն իրականացնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ պայմանագրային հիմունքներով։
Համայնքի ղեկավար՝ Դ. Պետրոսյան
Հավելված 1
Նոր Նորք համայնքի
ավագանու 11.10.2007 թ.
թիվ 62 որոշման
Նոր Նորք թաղային համայնքի 2008 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը
Հ Անվանումը Գումարը
(դրամով)
1 ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան նոր շենքերի, շինությունների (ներառյալ ժամանակավոր) շինարարության (տեղադրման)) թույլտվության համար
ա) մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200.0 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար 75000
«ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար
բ) 201-ից մինչև 500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 150000
գ) 501-ից մինչև 1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 250000
դ) 1001-ից ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 350000
2 Ոչ հիմնական շինությունների համար
ա) մինչև 20.0 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 15000
բ) 20.0 քմ-ից ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 25000
3 Համայնքի տարածքում գտնվող օբյեկտների քանդման աշխատանքներ սկսելու թույլտվության համար 10000
4 Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակատռուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների, շինարարության թույլտվության համար 20000
5 Համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվություն ընթացիկ տարվա համար 60000
6 Համայնքի տարածքում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար .
ա) հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար 20000
բ) ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար 12000
7 Համայնքի տարածքում բացօթյա վաճառքի թույլտվության համար
ա) բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվություն յուրաքանչյուր օրվա համար 350
բ) այլ ապրանքների ոգելից խմիչքի և (կամ ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն յուրաքանչյուր եռամսյակի համար 45000
գ) համայնքի տարածքում մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվություն ընթացիկ տարվա համար 240000
8 Համայնքի տարածքում օբյեկտների` ժամը 24.00-ից հետո աշխ. թույլտվության համար տարեկան
ա) շահումով խաղերի կազմակերպման համար 300000
բ) բաղնիքների (սաունաների) համար 200000
գ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար 150000
դ) առևտրի օբյեկտների համար 75000
ե) խաղատների համար 500000
զ) վիճակախաղերի կազմակերպման համար 150000
9 Ընտանի կենդանիներ պահելու թույլտվություն ընթացիկ տարվա համար 5000
10 Ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար 2000
11 Թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար 2500
12 Այլ արտաքին գովազդի համար 1500
13 Դատարկ գովազդային վահանակների համար 700
14 Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար ընթացիկ տարվա համար 1000
15 Նոր Նորք համայնքի սեփականություն հանդիսացող 1 քմ տարածքի դիմաց գանձվող վարձավճարի չափը ընթացիկ տարվա համար 8000
Համայնքի ղեկավար՝ Դ. Պետրոսյան
Հավելված 2
Նոր Նորք համայնքի
ավագանու 11.10.2007 թ.
թիվ 62 որոշման
Նոր Նորք թաղային համայնքում 2008 թվականի տեղական վճարների դրույքաչափերը
(դրամով)
1.
Շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ
մշակելու և հաստատելու, շինարարության ավարտը փաստագրելու համար համայնքի ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց
փոխհատուցման վճար
20000
2.
Համայնքի ինքնակառավարման մարմինների տնօրինության և օգտագործման տակ
գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու
դեպքում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար համայնքի ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց
փոխհատուցման վճար
5000
3.
Համայնքի ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ
կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար
մասնակիցներից վճար
5000
Համայնքի ղեկավար՝ Դ. Պետրոսյան