ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 2011 թվականի N 1504-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման NN 5, 10 և 11 հավելվածներում կատարել լրացումներ ու փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
2. «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին կմ29+600-կմ71+500 ճանապարհահատվածում հաղորդակցուղիների` կապի մալուխների, գազատարի, էլեկտրական օդային գծերի և ջրամատակարարման խողովակների տեղափոխման աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 1,317,595.4 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը սույն որոշման N 3 հավելվածում նշված գնումներն իրականացնելու է բանակցային ընթացակարգի կիրառման միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝
1) սույն որոշման N 3 հավելվածում նշված տեղափոխման աշխատանքների ընդունումից հետո 10-օրյա ժամկետում դրանք շահագործման հանձնել համապատասխան կազմակերպություններին.
2) Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագրի ավարտին Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ծրագրի իրականացման ընթացքում առաջացած՝ վերադարձվող նյութերի (խողովակներ, հաղորդալարեր, մալուխներ և այլն) տնօրինման վերաբերյալ առաջարկություն:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. հոկտեմբերի 27
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
հոկտեմբերի 20-ի N 1504-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ -
այդ թվում՝
04 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (1,317,595.4)
այդ թվում՝
05 Տրանսպորտ (1,317,595.4)
այդ թվում՝
01 Ճանապարհային տրանսպորտ (1,317,595.4)
10. Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագիր (1,317,595.4)
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն (1,317,595.4)
այդ թվում՝
Շենքերի և շինությունների շինարարություն (1,317,595.4)
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 1,317,595.4
այդ թվում՝
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 1,317,595.4
այդ թվում՝
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 1,317,595.4
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 1,317,595.4
ՀՀ կառավարություն 1,317,595.4
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
հոկտեմբերի 20-ի N 1504-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 14 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բաժինը Խումբը Դասը Վարկային ծրագրերի, դրանք իրականացնող մարմինների և բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)
տարի
ընդամենը այդ թվում`
վարկային միջոցներ համա-
ֆինան-սավորում
ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾՐԱԳՐՈՎ (1,317,595.4) - (1,317,595.4)
այդ թվում՝
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ (1,317,595.4) - (1,317,595.4)
04 05 01 10. Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագիր (1,317,595.4) - (1,317,595.4)
այդ թվում՝
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն (1,317,595.4) - (1,317,595.4)
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ (1,317,595.4) - (1,317,595.4)
այդ թվում՝
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ (1,317,595.4) - (1,317,595.4)
այդ թվում`
ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (1,317,595.4) - (1,317,595.4)
այդ թվում`
Շենքերի և շինությունների շինարարություն (1,317,595.4) - (1,317,595.4)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2011 թվականի
հոկտեմբերի 20-ի N 1504-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Անվանումը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
գնման
ձևը չափի
միավորը քանակը գումարը
(հազ. դրամ)
1 2 3 4 5
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 1,317,595.4
Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 1,317,595.4
ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ 1,317,595.4
«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի կապի մալուխների տեղափոխման աշխատանքներ ԲԸԱՀ դրամ 1.0 195,424.0
«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի կապի մալուխների տեղափոխման աշխատանքների տեխնիկական հսկողություն ԲԸԱՀ դրամ 1.0 2,931.4
«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի գազատարի տեղափոխման աշխատանքներ ԲԸԱՀ դրամ 1.0 102,271.6
«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի գազատարի տեղափոխման աշխատանքների տեխնիկական հսկողություն ԲԸԱՀ դրամ 1.0 1,838.2
«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի էլեկտրական օդային գծերի տեղափոխման աշխատանքներ ԲԸԱՀ դրամ 1.0 223,233.7
«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի էլեկտրական օդային գծերի տեղափոխման աշխատանքների տեխնիկական հսկողություն ԲԸԱՀ դրամ 1.0 3,348.5
«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի ջրամատակարարման խողովակների տեղափոխման աշխատանքներ ԲԸԱՀ դրամ 1.0 780,740.6
«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի ջրամատակարարման խողովակների տեղափոխման աշխատանքների տեխնիկական հսկողություն ԲԸԱՀ դրամ 1.0 7,807.4
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2011 թվականի
հոկտեմբերի 20-ի N 1504-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.21 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
տարի տարի
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության
միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.6. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ
1.6.1. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ
Ծրագրային դասիչը Անվանումը
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Նկարագրությունը
«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հիմնանորոգման նախապատրաստման աշխատանքներ
Կ001 ԱՁ07
Քանակական
«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի կապի մալուխների տեղափոխման աշխատանքներ
«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի
Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի գազատարի տեղափոխման աշխատանքներ
«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի
Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի էլեկտրական օդային գծերի տեղափոխման աշխատանքներ
«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի
Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի ջրամատակարարման խողովակների տեղափոխման աշխատանքներ
Որակական Մշակված չէ
Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ) x 1,317,595.4
Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ) 0.0
Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ. դրամ) 0.0
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Ը002 Ճանապարհային ցանցի բարելավման և անվտանգ երթևեկության ապահովման ծառայություններ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ճանապարհներին վթարների և դժբախտ պատահարների նվազում, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ժամանակի կրճատում, տրանսպորտային միջոցների շահագործման ժամկետի երկարացում և վերանորոգման ծախսերի կրճատում
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան