Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ա. ՄԿՐՏՉՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հոկտեմբերի 2011 թվականի N 1030-Ա

Ա. ՄԿՐՏՉՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Անվանի պետական գործիչ Անատոլի Մկրտչյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Ա. Մկրտչյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. հոկտեմբերի 27

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2011 թ.

հոկտեմբերի 27-ի N 1030-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ԱՆԱՏՈԼԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Է. Նալբանդյան - ՀՀ արտաքին գործերի նախարար

(հանձնաժողովի նախագահ)

Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

առաջին տեղակալ

Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի

առաջին տեղակալ

Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին

տեղակալ

Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Գ. Մելքոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Տ. Մարգարյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ

(համաձայնությամբ)

Ս. Աֆյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ

ոստիկանության պետի տեղակալ

Ա. Մկրտչյան - Ա. Մկրտչյանի ընտանիքի ներկայացուցիչ

(համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։