Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 830-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 նոյեմբերի 2011 թվականի N 1042-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 830-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`

1. Հայաստանի Հանրապեության վարչապետի 2011 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 830-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման հավելվածի`

ա. 1-ին կետի 4-րդ սյունակի 1-ին տողում «2011 թ. հոկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2012 թ. մարտի 3-րդ տասնօրյակ» բառերով, 3-րդ տողում «2011 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2012 թ. մարտի 3-րդ տասնօրյակ» բառերով և 8-րդ տողում «2011 թ. նոյեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2011 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով,

բ. 3-րդ կետի 4-րդ սյունակում «2011 թ. նոյեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2012 թ. մարտի 2-րդ տասնօրյակ» բառերով,

գ. 4-րդ կետի 4-րդ սյունակում «2011 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2011 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. նոյեմբերի 2

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։