ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 2011 թվականի N 1554-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 327-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի ցանկը հաստատելու և ներմուծման ընդհանուր չափաքանակները (քվոտաները) սահմանելու մասին» N 327-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետը.
2) որոշման N 2 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սահմանվում են օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման հետևյալ ընդհանուր չափաքանակները (քվոտաները)`
Խումբը Տարեթիվը Ներմուծման առավելագույն չափաքանակը (տոննա/տարի)
I- V, VII, VIII 2011թ-ից սկսած 0
VI 2011-2013 թթ.
2013-2014 թթ.
2015-2020 թթ. անսահմանափակ
137.429
123.686
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. նոյեմբերի 7
Երևան