«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 մարտի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 1999 թվականի N 186
քաղ. Երևան
1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունները Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան ֆինանսավորելու անհրաժեշտությունից Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 1999 թվականի մայիսի 30-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը լրացուցիչ ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 77498885 դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 01 խմբի 06 ենթախմբով նախատեսված է 160188200 դրամ գումար` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների համար:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կենտրոնական, մարզային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 30-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Դարբինյան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 1999 թվականի
մարտի 30-ի N 186 որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
1999 թվականի մայիսի 30-իՆ կայանալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների նախապատրաստման Եվ անցկացման կենտրոնական ընտրական հանձնաժողովի ծախսերի
NN
ը/կ Ծախսի անվանումը Գումարը
(դրամ)
1 2 3
1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 6004000
այդ թվում`
ա) կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների 5544000
բ) կենտրոնական ընտրական հանձնաժողովի ժամանակավոր հիմունքներով աշխատողների 360000
գ) պայմանագրային հիմունքներով աշխատանքի հրավիրված մասնագետների և խորհրդատուների 100000
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 1008800
3. Հրատարակչական, խմբագրական գործունեություն 18011265
այդ թվում`
ա) ստորագրությունների հավաքման պաշտոնաթերթիկների տպագրություն 3675000
բ) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի տպագրություն 4000000
գ) հիշեցման թերթիկների տպագրություն 7072440
դ) գործավարության մատյանների ձեռքբերում 887500
ե) ընտրողների ցուցակների ձևերի տպագրություն 2243200
զ) արձանագրությունների ձևերի տպագրություն 133125
4. Տպագրության համար անհրաժեշտ թղթի ձեռքբերում 16000000
5. Համամասնական քվեաթերթիկների տպագրություն 12376770
6. Քարոզչական աշխատանքների կազմակերպում 10790000
7. Տրանսպորտի ծառայությունների վճարներ 8000000
8. Կապի ծառայությունների վճարներ 5500000
9. Գործուղման ծախսեր 1000000
10. Գրասենյակային ծախսեր 5000
11. Համակարգչային տեխնիկայի և կազմտեխնիկայի շահագործում 1000000
12. Կնիքների պատրաստում 8875000
13. Արտասահմանյան դիտորդների գործունեության ապահովում 2500000
14. Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցում 1700000
15. Այլ ծախսեր 1000000
Ընդամենը 93815835
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Է. Թադևոսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 1999 թվականի
մարտի 30-ի N 186 որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
1999 թվականի մայիսի 30-իՆ կայանալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների նախապատրաստման ԵՎ անցկացման մարզային ընտրական հանձնաժողովների ծախսերի
NN
ը/կ Ծախսի անվանումը Գումարը
(դրամ)
1 2 3
1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 1034000
այդ թվում`
ա) մարզային ընտրական հանձնաժողովի նախագահի 378000
բ) մարզային ընտրական հանձնաժողովի անդամների 500000
գ) մարզային ընտրական հանձնաժողովի ժամանակավոր հիմունքներով աշխատողների 126000
դ) պայմանագրային հիմունքներով աշխատանքի հրավիրված մասնագետի 30000
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 243680
3. Հրատարակչական, խմբագրական գործունեություն 100000
4. Տրանսպորտի ծառայությունների վճարներ 50000
5. Կապի ծառայությունների վճարներ 50000
6. Գործուղման ծախսեր 50000
7. Գրասենյակային ծախսեր 10000
ընդամենը` մեկ մարզային ընտրական հանձնաժողովի համար 1537680
11 մարզային ընտրական հանձնաժողովներ 16914480
քվեաթերթիկների տպագրություն 12376770
քվեատուփերի պատրաստում 20400000
տեղամասերի ձևավորում 17000000
Ընդամենը 66691250
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Է. Թադևոսյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 1999 թվականի
մարտի 30-ի N 186 որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
1999 թվականի մայիսի 30-իՆ կայանալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների նախապատրաստման ԵՎ անցկացման տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի
NN
ը/կ Ծախսի անվանումը Գումարը
(դրամ)
1 2 3
1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 30000
այդ թվում`
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, տեղակալի և քարտուղարի 30000
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 8400
3. Տրանսպորտի ծառայությունների վճարներ 5000
4. Կապի ծառայությունների վճարներ 1000
5. Գրասենյակային ծախսեր 1000
ընդամենը` տեղամասի համար 45400
1700 տեղամասային ընտրական հանձնաժողովX45400 77180000
Ընդամենը
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Է. Թադևոսյան