Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի ԹԻՎ 104-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-11-28-ից մինչև 2013-02-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2013-02-11Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 նոյեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11611472

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

24 հոկտեմբերի 2011 թ.

ք. Երևան N 648-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի ԹԻՎ 104-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի մարտի 14-ի «2011 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2010 թ. դեկտեմբերի 28-ի թիվ 797-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 104-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

հրամանի հավելվածի «26-րդ և 29-րդ» կետերը ուժը կորցրած ճանաչել:

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆ 1861-1930. FRIDTJOF NANSEN» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի:

2) Միջազգային. ՀՓՄ. ՄԻԱՎ-ի դեմ պայքար թեմային նվիրված «UNAIDS. JOINT UNITED NATIONS PROGRAMME ON HIV/AIDS. UNHCR. UNICEF. WFP. UNDP. UNFPA. UNODC. ILO. UNESCO. WHO. WORLD BANK» 2 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 2 հավելվածի:

3. Գործողության մեջ դնել`

1) Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆ 1861-1930. FRIDTJOF NANSEN» նամականիշը, սահմանելով անվանագինը` 350 դրամ, տպաքանակը` 40000 հատ:

2) Միջազգային. ՀՓՄ. ՄԻԱՎ-ի դեմ պայքար թեմային նվիրված «UNAIDS. JOINT UNITED NATIONS PROGRAMME ON HIV/AIDS. UNHCR. UNICEF. WFP. UNDP. UNFPA. UNODC. ILO. UNESCO. WHO. WORLD BANK» 2 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 280, 200 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար

Մ. Վարդանյան

Հաստատված է

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2011 թվականի հոկտեմբերի 24-ի

թիվ 648-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

աշխատակազմի ղեկավար

Վ. Ջիլավյան

Հաստատված է

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2011 թվականի հոկտեմբերի 24-ի

թիվ 648-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

աշխատակազմի ղեկավար

Վ. Ջիլավյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։