Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 06-339-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 նոյեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 32211481

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

20 հոկտեմբերի 2011 թ.

ք. Երևան N 281-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 06-339-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով`

Հրամայում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2006 թվականի օգոստոսի 22-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, օգտագործման և կառուցապատման տրամադրելու պայմանագրերի հավելված հանդիսացող հողամասի հատակագծի օրինակելի ձևը սահմանելու մասին» N 06-339-Ն հրամանով սահմանված N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

1) 2-րդ կետից հանել «(համայնքի ղեկավար, Երևանի քաղաքապետ, մարզպետ և այլն)» բառերը:

2) 9-րդ կետի դ) ենթակետի «(հողաշինարար, գլխավոր ճարտարապետ և այլն)» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև համապատասխան որակավորում ունեցող անձի անունը, ազգանունը (անվանումը), որակավորման վկայականի համարը, տրման ամսաթիվը» բառերը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչությանը` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

Կոմիտեի նախագահ՝

Ե. Զախարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։