Հոդված 6. Օրենքի 9 հոդվածի`
Հոդված 6. Օրենքի 9 հոդվածի`
ա) «բ» կետի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`
«Սահմանել, որ համայնքների բյուջեներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գծով «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումների ընդհանուր գումարի` ըստ համայնքների բյուջեների բաշխման նպատակով «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի 5-րդ կետով սահմանված կարգով իրականացվող հաշվարկներում կիրառվող հողի հարկի և գույքահարկի գումարներն իրավաբանական անձանց գծով ընդունվում են ըստ վերջիններիս կողմից հարկային մարմիններին ներկայացված հողի հարկի 1999 թվականի տարեկան հաշվարկների, ինչպես նաև գույքահարկի 1999 թվականի ինն ամսվա հաշվարկների հիման վրա 1999 թվականի ամբողջ տարվա համար կանխատեսված տվյալների:».
բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ` «ե» և «զ» կետերով.
«ե) Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեից «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով համայնքների բյուջեներին դոտացիաներ տրամադրելու համար նախատեսված հատկացումների ընդհանուր ծավալի բաշխումն ըստ առանձին համայնքների` սույն օրենքի N 4 հավելվածի համաձայն.
զ) պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից առաջացած միջոցների հաշվին 2000 թվականին ֆինանսավորման ենթակա ծախսերի ցանկը` սույն օրենքի N 5 հավելվածի համաձայն:»: