Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ ԱՐՏԱԿ ՂԱԲՈՒԶՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 նոյեմբերի 2011 թվականի N 1592-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ ԱՐՏԱԿ ՂԱԲՈՒԶՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ, շարքային պայմանագրային զինծառայող Արտակ Ղաբուզյանի` 5 անձից բաղկացած ընտանիքի բնակարանային խնդիրը լուծել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 բաժնի 06 խմբի 01 դասի «02. Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանային շինարարություն» ծախսային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում կառուցված` Դեսինի փողոցի N 47 շենքի N 10 երեքսենյականոց բնակարանի հատկացմամբ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. նոյեմբերի 16

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։