ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 նոյեմբերի 2011 թվականի N 1076-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 848-Ն որոշմամբ հաստատված՝ «Տաթև» վանական համալիրը և հարակից գյուղական համայնքներն զբոսաշրջության կենտրոն հայտարարելու ծրագրի շրջանակներում «Տաթև» վանական համալիրի պահպանական գոտու առկա իրավիճակի տեղում ուսումնասիրման և նախագծային փաստաթղթերի (կառուցապատման սխեմա, կառուցապատման ենթակա անհատական բնակելի տների և հասարակական սպասարկման օբյեկտների ծավալային և ճակատային լուծումներ) մշակման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել սույն որոշման 1-ին կետում նշված խնդիրները և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. նոյեմբերի 16
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
նոյեմբերի 16-ի N 1076-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ՏԱԹԵՎ» ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԵՂՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
(աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության
աշխատակազմի տեղական ինքնակառավարման
վարչության պետ
Լ. Ներսիսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության
աշխատակազմի քաղաքաշինական պետական
տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ
Մ. Ապրեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
զբոսաշրջության վարչության պետ
Ս. Շաքարյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի
պատմության և մշակույթի հուշարձանների
պահպանության գործակալության հուշարձանների
պահպանության և օգտագործման բաժնի պետ
Ֆ. Եգորյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի
կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի
հողաշինարարության բաժնի պետ
Մ. Նալբանդյան - ՀՀ բնապահպանության նախարարության
աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման
գործակալության բնության հատուկ պահպանվող
տարածքների բաժնի գլխավոր մասնագետ
Ա. Խաչատրյան - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի
գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Է. Պիրումով - «Տաթև» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ
(համաձայնությամբ)
Ա. Ուստաբաշյան - ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի
քաղաքաշինության վարչության պետ
Մ. Սիմոնյան - ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի գյուղական համայնքի
ղեկավար (համաձայնությամբ)
Ս. Ասրյան - ՀՀ Սյունիքի մարզի Հալիձորի գյուղական համայնքի
ղեկավար (համաձայնությամբ)
Ս. Մկրտչյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության
աշխատակազմի ճարտարապետության վարչության
պետ (աշխատանքային խմբի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան