Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԳԵԼԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 նոյեմբերի 2011 թվականի N 1584-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԳԵԼԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արգելի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողերից 0.8566 հեկտարը փոխադրել`

1) էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերից 0,8116 հեկտարը` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դասելով այլ հողատեսքերի շարքը.

2) բնակավայրի նշանակության հողերից 0.045 հեկտարը` էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման համար:

2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. նոյեմբերի 14

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

նոյեմբերի 10-ի N 1584-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԳԵԼԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։