Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 6. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումները
Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումների սանդղակը կիրառվում է «փոքր» օբյեկտների և վարձակալած գույքը մասնավորեցնելու դեպքում և նախորդ ծրագրերով տարաժամկետ վճարման իրավունք ստացած սուբյեկտների նկատմամբ:
«Փոքր» օբյեկտները և վարձակալած գույքը մասնավորեցնելու դեպքում տարաժամկետ վճարումների չափերը
Գնահատված արժեքը
(դրամով) Առաջին վճարի չափը
(գնահատված արժեքի տոկոսով)
Վճարման
ժամկետը
(տարիներով) Վճարումների
թիվը
(անգամ)
Մինչև 500.000 100 - -
500.001-1 000.000 50 1 2
1.000.001-1.500.000 40 2 3
1.500.001-2.000.000 35 3 4
2.000.001-3.000.000 30 4 5
3.000.001-4.000.000 25 5 6
4.000.001-5.000.000 25 6 7
5.000.001-6.000.000 25 7 8
6.000.001-7.000.000 20 8 9
7.000.001-8.000.000 20 9 10
8.000.001-9.000.000 20 10 11
9.000.001-10.000.000 20 11 12
10.000.001-11.000.000 20 12 13
11.000.001-12.000.000 20 13 14
12.000.001-13.000.000 20 14 15
13.000.001-14.000.000 20 15 16
14.000.001-15.000.000 20 16 17
15.000.001-16.000.000 20 17 18
16.000.001-18.000.000 20 18 19
18.000.001-20.000.000 20 19 20
20.000.001-ից ավելի 20 20 21
Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարման դեպքում յուրաքանչյուր հերթական վճարումից հետո օբյեկտի արժեքի մնացած մասը մուծվում է հավասար մասերով` տարին մեկ անգամ: Գնորդը ցանկացած ժամանակ կարող է մուծել մնացած ամբողջ գումարը: Հերթական վճարման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվի է առնվում գնահատման պահի և վճարման պահի ԱՄՆ-ի դոլարի և հայկական դրամի փոխարժեքների հարաբերությունը:
Օբյեկտի գնահատված արժեքի առաջին վճարը կատարելուց հետո վճարման ենթակա տարաժամկետ մնացած գումարները միանվագ մուծելու դեպքում կիրառվում է զեղչ` համաձայն հետևյալ սանդղակի`
Վճարման ենթակա գումարը (դրամով) Զեղչված գումարը (դրամով)
մինչև 1.000.000 Վճարման ենթակա գումարի 10 տոկոսը
1.000.000-2.000.000 100.000+1 միլիոնը գերազանցող գումարի 14 տոկոսը
2.000.001-4.000.000 240.000+2 միլիոնը գերազանցող գումարի 16 տոկոսը
4.000.001-6.000.000 560.000+4 միլիոնը գերազանցող գումարի 20 տոկոսը
6.000.001-8.000.000 960.000+6 միլիոնը գերազանցող գումարի 24 տոկոսը
8.000.001-10.000.000 1.440.000+8 միլիոնը գերազանցող գումարի 28 տոկոսը
10.000.001-12.000.000 2.000.000+10 միլիոնը գերազանցող գումարի 44 տոկոսը
12.000.001-14.000.000 2.880.000+12 միլիոնը գերազանցող գումարի 52 տոկոսը
14.000.001-16.000.000 3.920.000+14 միլիոնը գերազանցող գումարի 60 տոկոսը
16.000.001-18.000.000 5.120.000+16 միլիոնը գերազանցող գումարի 68 տոկոսը
18.000.001-20.000.000 6.480.000+18 միլիոնը գերազանցող գումարի 76 տոկոսը
20.000.001-ից ավելի Վճարման ենթակա գումարի 50 տոկոսը
Տարաժամկետ վճարման կարգով մասնավորեցված (սեփականաշնորհված) օբյեկտի գնորդը 50 և ավելի տոկոս վճարելու դեպքում վճարված մասով կարող է ճանաչվել սեփականատեր, եթե առկա է մնացած մասի գնորդը, որը համաձայն է կնքել պայմանագիր և կատարել հետագա վճարումները` սույն օրենքով սահմանված կարգով:»: