Հոդված 2. Մասնավորեցման (սեփականաշնորհման) նախորդ ծրագրերով նախատեսված տարաժամկետ վճարումների իրավունք ստացած և հերթական վճարումներ չկատարած սուբյեկտները կատարում են դրանք վերոհիշյալ սանդղակին համապատասխան մինչև 2000 թվականի դեկտեմբերի 31-ը` առանց կետանցի համար հաշվարկվող տուգանքների:

2000 թվականի դեկտեմբերի 31-ից հետո տարաժամկետ հերթական վճարում չկատարած սուբյեկտների նկատմամբ հաշվարկվում է տույժ` յուրաքանչյուր բաց թողած օրվա համար վճարման ենթակա գումարի 0,1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի 30 օրվա հաշվարկից:
Դատարանների վարույթում գտնվող տարաժամկետ հերթական վճարումներ չկատարելու հիմքով հարուցված քաղաքացիական հայցերը կարճվում են, իսկ չվճարված գումարները բռնագանձելու մասին կայացված դատական վճիռների առկայության դեպքում` պատասխանողի հետ կնքվում է պարտքերի մարման ժամկետների փոփոխման մասին հաշտության համաձայնագիր` առանց վճռով արձանագրված կետանցի համար հաշվարկված տուգանքի: