Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ. ՍՏԱՆԴԱՐՏ ԾԱԽՍԵՐԻ ՄՈԴԵԼ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԻՆԻՆԳ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 նոյեմբերի 2011 թվականի N 1110-Ա

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ. ՍՏԱՆԴԱՐՏ ԾԱԽՍԵՐԻ ՄՈԴԵԼ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԻՆԻՆԳ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

«Աջակցություն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը. Կարգավորման կառավարում. Ստանդարտ ծախսերի մոդել» Եվրոպական միության թվինինգ ծրագրի շրջանակներում 2011 թվականի դեկտեմբերի 7-8-ը Երևանում կայանալիք` կարգավորման կառավարման արդի հիմնախնդիրների վերաբերյալ միջազգային համաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնական ընթրիքի հետ կապված ծախսերը` 375000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. նոյեմբերի 23

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։