Անցնել բովանդակությանը

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 39-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

17 նոյեմբերի 2011 թվականի

ք. Երևան թիվ 39-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՐՓԱԻՆՖՈՐՄ» ՍՊ ընկերությանը տրված հեռուստածրագրերի եթերային հեռարձակման թիվ 155 առ 10.01.2011թ. լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին հայցով դատարան դիմելու մասին

Հիմք ընդունելով Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի աշխատակազմի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության վերահսկողության բաժնի կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքները` «ԱՐՓԱԻՆՖՈՐՄ» ՍՊ ընկերության կողմից «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 61–րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 62-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված պարտավորությունները` հեռուստահաղորդումների հեռարձակման հաճախությունների համաձայնեցումից հետո վեցամսյա ժամկետում հեռուստահաղորդումների հեռարձակման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների և հեռարձակման ցանցերի տեղադրման, ինչպես նաև լիցենզիան ստանալուց հետո վեցամսյա ժամկետում հեռուստահաղորդումների հեռարձակման վերաբերյալ, չկատարելու մասին, և առաջնորդվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 17-րդ կետերով, 44-րդ հոդվածով, 58-րդ հոդվածի 2-րդ մասով, 61-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 2-րդ, 3-րդ մասերով, 62-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 6-րդ մասով և 40-րդ հոդվածի 2-8-րդ մասերով, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.

1. Դիմել ՀՀ վարչական դատարան` «ԱՐՓԱԻՆՖՈՐՄ» ՍՊ ընկերությանը տրված հեռուստածրագրերի եթերային հեռարձակման թիվ 155 առ 10.01.2011թ. լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին հայցով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԱՐՓԱԻՆՖՈՐՄ» ՍՊ ընկերությանը հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

3. Սույն որոշումը ենթակա է բողոքարկման ՀՀ վարչական դատարան` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:

Նախագահ Գ. Ամալյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։