ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2011 թվականի N 1124-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳԱԲՈՐՈՆԵ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Համաշխարհային բանկի կողմից «Հյուսիս-հարավ նախաձեռնության» շրջանակներում կազմակերպվող ադամանդագործության ոլորտում փորձի փոխանակմանը նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով 2011 թվականի նոյեմբերի 21-25-ը Գաբորոնե (Բոցսվանայի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ համաժողովին մասնակցելու հետ կապված ծախսերը կատարվելու են Համաշխարհային բանկի օտարերկրյա ներդրումների և արտահանման խթանման երկրորդ դրամաշնորհային ծրագրի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Գաբորոնե մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում Վ. Արամյանի` Գաբորոնե գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. նոյեմբերի 25
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
նոյեմբերի 25-ի N 1124-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-25-Ը ԳԱԲՈՐՈՆԵ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Կ. Մինասյան
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Վ. Արամյան
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Ռ. Հարությունյան - «Զարգացման հայկական գործակալություն»
ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Է. Ավետյան - ՀՀ ֆինանսների նախարարության Արտասահմանյան
ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի
գործադիր տնօրեն
Ա. Դանիելյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
լիցենզավորման և թույլտվությունների գործակալության
առաջատար մասնագետ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան