ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 նոյեմբերի 2011 թվականի N 1676-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԲԻԳԱ» ՀԱՅ-ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԲԻԳԱ» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2011 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2012 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014 թվականի նոյեմբերի 15-ը:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԲԻԳԱ» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. նոյեմբերի 30
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
նոյեմբերի 17-ի N 1676-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԲԻԳԱ» ՀԱՅ-ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Ծագման/ արտահանման երկիրը Արժեքը (դրամ)
1. 7308 Երկաթե կոնստրուկցիա կգ 20400 Հոլանդիա/Հոլանդիա 38050000
2. 7308 Տանիք կոնստրուկցիա քառ. մ 1020 Հոլանդիա/Հոլանդիա 21200000
3. 8418 Սառնարանային պատերի մասեր քառ. մ 2329 Բելգիա/Ֆրանսիա 65750000
4. 3910 Սիլիկոնային մեկուսիչ նյութեր կգ 250 Հոլանդիա/Հոլանդիա 1600000
5. 3210 Ներկեր և լաքեր կգ 250 Հոլանդիա/Հոլանդիա 1200000
6. 5504 Սինթետիկ ժապավեն մ 4500 Հոլանդիա/Հոլանդիա 2400000
7. 7610 Դռներ և պատուհաններ հատ 6 Հոլանդիա/Հոլանդիա 19250000
8. 7610 Դարակներ մ 180 Հոլանդիա/Հոլանդիա 34650000
9. 5407 Աճեցման ցանց հատ 72 Հոլանդիա/Հոլանդիա 1850000
10. 8415 Օդափոխության համակարգի մասեր հատ 6 Հոլանդիա/Հոլանդիա 48006000
11. 8415 Կլիմայի կառավարման համակարգի մասեր հատ 6 Հոլանդիա/Հոլանդիա 19000000
12. 8415 Սառեցման և ջեռուցման համակարգի մասեր հատ 1 Հոլանդիա/Հոլանդիա 45500000
13. 8415 Գոլորշու կենտրոնական համակարգի մասեր հատ 1 Հոլանդիա/Հոլանդիա 17400000
14. 8415 Ջրանցքների մեկուսացման համակարգի մասեր հատ 1 Հոլանդիա/Հոլանդիա 1800000
15. 8415 Ջրային ցողման և մաքրման համակարգի մասեր հատ 6 Հոլանդիա/Հոլանդիա 1400000
16. 8539 Սնկի աճեցման լույսեր հատ 72 Հոլանդիա/Հոլանդիա 1540800
17. 8415 Ջրելու համակարգի մասեր հատ 1 Հոլանդիա/Հոլանդիա 1123500
Ընդամենը 321720300
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան