ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 նոյեմբերի 2011 թվականի N 1641-Ն
«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ`
1) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/132 պետական գնման պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» համաձայնագրին` համաձայն N 1 հավելվածի.
2) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/133 պետական գնման պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» համաձայնագրին` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված համաձայնագրերի սահմանված կարգով կնքման գործընթացը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. նոյեմբերի 28
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
նոյեմբերի 10-ի N 1641-Ն որոշման
Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ» N ԱՊՁԲ -08/132 ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
քաղ. Երևան —— ——————— 2011 թվական
Հիմք ընդունելով «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/132 պետական գնման պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) (վավերացված` Հայաստանի Հանրապետության կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված` սեղանամատյանում` 10808 համարի տակ), 2010 թվականի հունվարի 14-ին կնքված պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/132 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագիրը (վավերացված Հայաստանի Հանրապետության կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված` սեղանամատյանում 96 համարի տակ) և 2010 թվականի մայիսի 12-ին կնքված պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/132 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագիրը (վավերացված` Հայաստանի Հանրապետության կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված` սեղանամատյանում` 3561 համարի տակ), կողմերը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը, գործելով Հայաստանի Հանրապետության անունից, ի դեմս Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետ` հիմնարկ), որը գործում է կանոնադրության հիման վրա, ի դեմս ______________________ի (անձ. ________, տրված ____-ի կողմից __________թ., հասցեն` __________________________), ով գործում է ______________________________ հիման վրա (այսուհետ` գնորդ), մի կողմից, և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս տնօրեն Վահե Ալմոյանի, ով գործում է կանոնադրության հիման վրա (այսուհետ` վաճառող), մյուս կողմից, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և հիմնարկի միջև 2011 թվականի հունվարի 31-ին կնքված համաձայնագիրը, կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.
1. Պայմանագրի 7.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7.1. Հիմնական պայմանագրի նոտարական վավերացմամբ կնքման ժամկետ է սահմանվում ոչ ուշ, քան 2012 թվականի մայիսի 1-ը: Սույն կետով սահմանված ժամկետը տարածվում է պայմանագրի կնքման պահից կողմերի միջև ձևավորված հարաբերությունների վրա և պայմանագրով գույքի տրամադրման համար սահմանված ժամկետները կիրառելիս` կողմերը հիմք են ընդունում սույն կետով սահմանված ժամկետը:
Հիմնական պայմանագրի կնքումից ծագող` գնորդի իրավունքների պետական գրանցումը կատարվում է գնորդի կողմից և գնորդի հաշվին:»:
2. Պայմանագրի N 1 հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ինժեներական ենթակառուցվածքների անցկացման և բարեկարգման աշխատանքներ`
1) ջրամատակարարման և ջրահեռացման կոյուղագծերի անցկացում` ներառյալ ներթաղամասային ցանցը.
2) էլեկտրամատակարարման ցանցի անցկացում.
3) բնակարանների ներտնտեսային գազաֆիկացում` ներառյալ ներթաղամասային ցանցը.
4) փողոցների ասֆալտապատում.
5) մայթերի ասֆալտապատում, մայթեզրերը` բետոնե բլոկներ.
6) տարածքի կանաչապատում և բարեկարգում.
7) փողոցների և մայթերի արտաքին լուսավորում:»:
3. Սույն համաձայնագրի կնքմամբ պայմանագրով, ինչպես նաև պայմանագրի հավելվածներով գույքի տրամադրման համար սահմանված բոլոր ժամկետները` բացառությամբ պայմանագրի 7.1-ին կետի, ուժը կորցրած ճանաչել:
4. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման և նոտարական վավերացման պահից:
5. Սույն համաձայնագիրը կնքված է հայերենով, չորս օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, և կողմերի միջև կնքված պայմանագրի անբաժանելի մասն է: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:
Վաճառող Գնորդ
«Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերություն Հայաստանի Հանրապետության
անունից`
Քաղ. Երևան, Սայաթ-Նովայի 19 Հայաստանի Հանրապետության
ՀՎՀՀ` 01549866 քաղաքաշինության
նախարարության
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Մոսկվա մ/ճ «Քաղաքաշինական ծրագրերի»
իրականացման
հաշվի համարը` 16062000136400 գրասենյակ» պետական հիմնարկ
Տնօրեն` Վ. Ալմոյան Քաղ. Երևան, Կառավարական
տուն 3
ՀՎՀՀ 02596836
ՀՀ ֆինանսների նախարարության
գործառնական
վարչություն, հաշվի համարը`
900011014496
Լիազ. անձ` ________________
2011 թվականի ____________________ին սույն համաձայնագիրը վավերացված է իմ` Հայաստանի Հանրապետության կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից: Համաձայնագիրն ստորագրվել է իմ ներկայությամբ: Համաձայնագիրն ստորագրողների ինքնությունը, նրանց գործունակությունը, ինչպես նաև ներկայացուցչի (ներկայացուցիչների) լիազորություններն ստուգված են:
Գրանցված է սեղանամատյանում _____________ ով:
Գանձված է պետական տուրք և ծառայության
վճար` համաձայն «Պետական տուրքի մասին» և
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքների:
Նոտար ____________
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
նոյեմբերի 10-ի N 1641-Ն որոշման
Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ» N ԱՊՁԲ -08/133 ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
քաղ. Երևան —— ——————— 2011 թվական
Հիմք ընդունելով «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/133 պետական գնման պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) (վավերացված` Հայաստանի Հանրապետության կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված` սեղանամատյանում` 10807 համարի տակ)` 2010 թվականի մայիսի 12-ին կնքված պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/133 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագիրը (վավերացված` Հայաստանի Հանրապետության կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված` սեղանամատյանում` 3560 համարի տակ) կողմերը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը, գործելով Հայաստանի Հանրապետության անունից, ի դեմս Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետ` հիմնարկ), որը գործում է կանոնադրության հիման վրա, ի դեմս _______________________ի (անձ. _________, տրված` ____-ի կողմից __________թ., հասցեն` _________________________), ով գործում է __________________________________ հիման վրա (այսուհետ` գնորդ), մի կողմից, և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս տնօրեն Վահե Ալմոյանի, ով գործում է կանոնադրության հիման վրա (այսուհետ` վաճառող), մյուս կողմից, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և հիմնարկի միջև 2011 թվականի հունվարի 31-ին կնքված համաձայնագիրը, կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.
1. Պայմանագրի 7.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7.1. Հիմնական պայմանագրի նոտարական վավերացմամբ կնքման ժամկետ է սահմանվում ոչ ուշ, քան 2012 թվականի մայիսի 1-ը: Սույն կետով սահմանված ժամկետը տարածվում է պայմանագրի կնքման պահից կողմերի միջև ձևավորված հարաբերությունների վրա և պայմանագրով գույքի տրամադրման համար սահմանված ժամկետները կիրառելիս` կողմերը հիմք են ընդունում սույն կետով սահմանված ժամկետը:
Հիմնական պայմանագրի կնքումից ծագող` գնորդի իրավունքների պետական գրանցումը կատարվում է գնորդի կողմից և գնորդի հաշվին:»:
2. Պայմանագրի N 1 հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ինժեներական ենթակառուցվածքների անցկացման և բարեկարգման աշխատանքներ`
1) ջրամատակարարման և ջրահեռացման կոյուղագծերի անցկացում` ներառյալ ներթաղամասային ցանցը.
2) էլեկտրամատակարարման ցանցի անցկացում.
3) բնակարանների ներտնտեսային գազաֆիկացում` ներառյալ ներթաղամասային ցանցը.
4) փողոցների ասֆալտապատում.
5) մայթերի ասֆալտապատում, մայթեզրերը` բետոնե բլոկներ.
6) տարածքի կանաչապատում և բարեկարգում.
7) փողոցների և մայթերի արտաքին լուսավորում:»:
3. Սույն համաձայնագրի կնքմամբ պայմանագրով, ինչպես նաև պայմանագրի հավելվածներով գույքի տրամադրման համար սահմանված բոլոր ժամկետները` բացառությամբ պայմանագրի 7.1-ին կետի, ուժը կորցրած ճանաչել:
4. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման և նոտարական վավերացման պահից:
5. Սույն համաձայնագիրը կնքված է հայերենով, չորս օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, և կողմերի միջև կնքված պայմանագրի անբաժանելի մասն է: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:
Վաճառող Գնորդ
«Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերություն Հայաստանի Հանրապետության
անունից`
Քաղ. Երևան, Սայաթ-Նովայի 19 Հայաստանի Հանրապետության
ՀՎՀՀ` 01549866 քաղաքաշինության
նախարարության
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Մոսկվա մ/ճ «Քաղաքաշինական ծրագրերի»
իրականացման
հաշվի համարը` 16062000136400 գրասենյակ» պետական հիմնարկ
Տնօրեն` Վ. Ալմոյան Քաղ. Երևան, Կառավարական
տուն 3
ՀՎՀՀ 02596836
ՀՀ ֆինանսների նախարարության
գործառնական
վարչություն, հաշվի համարը`
900011014496
Լիազ. անձ` ________________
2011 թվականի ____________________ին սույն համաձայնագիրը վավերացված է իմ` Հայաստանի Հանրապետության կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից: Համաձայնագիրն ստորագրվել է իմ ներկայությամբ: Համաձայնագիրն ստորագրողների ինքնությունը, նրանց գործունակությունը, ինչպես նաև ներկայացուցչի (ներկայացուցիչների) լիազորությունները ստուգված են: