ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 2011 թվականի N 1661-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 1011-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ, 30-րդ հոդվածի 2-րդ և 31-րդ հոդվածի 3-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում արտաժամյա, հանգստյան և տոն օրերի ծառայության, ինչպես նաև հերթապահության ժամանակի համար հավելավճար վճարելու կարգը և չափը սահմանելու մասին» N 1011-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) Բ բաժնի «Տարածքային բաժնի, բաժանմունքների և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գծային բաժնի`» սյունակի 2-րդ կետը «տեղամասային ավագ տեսուչ» բառերից առաջ լրացնել «տեղամասային ոստիկանության բաժանմունքի պետ,» բառերով.
2) Գ բաժնի «ՀՀ ոստիկանության, անձնագրային և վիզաների, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ենթակա տարածքային բաժնի, բաժանմունքների և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գծային բաժնի`» սյունակը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին կետով.
«10.1. համակարգչային վերլուծության խմբի ավագ տեսուչ».
3) Դ բաժնի`
ա. «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության`» սյունակի 1-ին կետը «ներքին անվտանգության վարչությունների» բառերից հետո լրացնել «, օպերատիվ-տեխնիկական բաժնի» բառերով,
բ. «Տրանսպորտային վարչության և ենթակա ստորաբաժանումների`» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
1 2 3 4
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գծային բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի` 12800
1. պետ, պետի տեղակալ
2. քրեական հետախուզության` ավագ օպերլիազոր, օպերլիազոր
».
4) Ե բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 1 2 3 4
Ե ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության ծառայողներ 10200
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների`
1. պետի տեղակալներ (կադրերի և անձնակազմի գծով)
2. շտաբի ծառայողներ
Հասարակական կարգի ապահովման` բաժնի, պրոֆիլակտիկայի, ծառայության բաժանմունքի, խմբի`
1. պետ, պետի տեղակալ, անչափահասների բաժանմունքի` ՀԿՀ ավագ տեսուչ, ավագ տեսուչ, տեսուչ
2. Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ի` պետի տեղակալ (ծառայության գծով), ավագ տեսուչ, տեսուչ
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գծային բաժնի, «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի`
1. ծառայության` ավագ տեսուչ, տեսուչ
2. համակարգչային վերլուծության խմբի ոստիկան
3. ծառայության` վաշտի, ջոկի ծառայողներ
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության ոստիկանության գնդի (բացառությամբ գնդի հերթապահ մասի ծառայողների), մարզային վարչությունների ենթակա տարածքային բաժինների պարեկապահակակետային ծառայության վաշտի, դասակի, ջոկի, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ուղեկցող ստորաբաժանումներ (բացառությամբ հերթապահ մասի ծառայողների) ծառայողներ
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ծառայողներ
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների`
1. ռազմամոբիլիզացիոն աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության գծով ավագ տեսուչ, հետաքննության բաժանմունքի` պետ, ՀԿՀ ավագ տեսուչ, ավագ տեսուչ, տեսուչ, հաշվառման գծով ավագ տեսուչ, թույլտվության համակարգի ավագ տեսուչ, կապի ավագ ինժեներ, ինժեներ, կազմ-վերլուծական բաժանմունքի` պետ, ավագ տեսուչ, տեսուչ
».
5) Զ բաժնի «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության`» սյունակում «իրավական ապահովման» բառերը փոխարինել «իրավաբանական» բառով, իսկ «ուսումնական կենտրոնի,» բառերը հանել:
2. 2011 թվականի ապրիլի 7-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածի համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ-տեխնիկական բաժնի ծառայողների արտաժամյա, հանգստյան և տոն օրերի ծառայության, ինչպես նաև հերթապահության ժամանակի համար հավելավճարները վճարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 12-ի N 1011-Ն որոշման հավելվածի Դ բաժնում նշված չափով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. նոյեմբերի 29
Երևան