Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 615 ԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 557 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

15 ապրիլի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 ապրիլի 1999 թվականի N 223

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 615 ԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 557 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մաքսատուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 6-ի «Մաքսային որոշ հարաբերությունների կարգավորման մասին» N 615 որոշման (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 5-ի N 143 որոշման խմբագրությամբ) 7-րդ կետը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների նախաառաքումային ստուգման համակարգի ներդրման համար միջազգային մրցույթ հայտարարելու մասին» N 557 որոշման 6-րդ կետի «բ» ենթակետը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` «Մաքսատուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի 9-րդ կետի համաձայն, մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման կարգի վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 15-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։