ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2009 թվականի N 446-Ա
ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1753-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հավաքական անվտանգության խորհրդի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության 2005 թվականի հունիսի 23-ի «Ռազմատնտեսական համագործակցության Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջպետական հանձնաժողովի մասին» որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 20-ի «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը հաստատելու մասին» N 1753-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. ապրիլի 30
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2009 թվականի
ապրիլի 23-ի N 446-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ
Գ. Բադալյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
(հանձնաժողովի նախագահ)
Ա. Անտոնյան - ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում ՀՀ զինված
ուժերի ներկայացուցիչ, գեներալ-մայոր
Մ. Իսախանյան - ՀՀ պաշտպանության նախարարության
ռազմաարդյունաբերական վարչության
պետ, գնդապետ
Դ. Աբրահամյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի
սպառազինության վարչության շտաբի
պետ, գնդապետ
Գ. Մարտիրոսյան - ՀՀ պաշտպանության նախարարության
պաշտպանական քաղաքականության
վարչության միջազգային ռազմական
համագործակցության բաժնի ավագ
սպա, փոխգնդապետ
Է. Նանյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային
անվտանգության ծառայության աշխատող
Ս. Մկրտչյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության
աշխատակազմի սպառազինությունների
վերահսկման և միջազգային
անվտանգության վարչության պետ
Դ. Վիրաբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության
աշխատակազմի սպառազինությունների
վերահսկման և միջազգային անվտանգության
վարչության ռազմաքաղաքական
համագործակցության բաժնի առաջին
քարտուղար, բաժնի վարիչի
պարտականությունները կատարող
Կ. Կրիտյան - ՀՀ ֆինանսների նախարարության
աշխատակազմի բյուջետային գործընթացի
կառավարման վարչության հատուկ ծախսերի
ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ
Ա. Սանոյան - ՀՀ արդարադատության նախարարության
աշխատակազմի միջազգային իրավական
հարաբերությունների վարչության միջազգային
պայմանագրերի փորձաքննության բաժնի պետ
Ա. Վարդանյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության
աշխատակազմի Հայաստանի փրկարար
ծառայության նյութատեխնիկական ապահովման
վարչության պետ, փրկարարական ծառայության
գնդապետ
Կ. Մուրադյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին
կապերի վարչության պետի տեղակալ
(համաձայնությամբ)
Տ. Պետրոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության
աշխատակազմի ռազմատնտեսական և
զորահավաքային ծրագրերի վարչության պետ
(հանձնաժողովի քարտուղար)
(Հավելվածը խմբ. 17.11.11 1642-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան