ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 դեկտեմբերի 2011 թվականի N 1718-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման NN 5, 10 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների սերվերային համակարգի պահեստային էլեկտրասնուցման գծի անցկացման, գաղտնի փաստաթղթերի պահպանման սենյակի համար մետաղյա դռան տեղադրման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և անհրաժեշտ վարչական սարքավորումների ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել 7,181.6 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (այդ թվում` 54.6 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով, և 7,127.0 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. դեկտեմբերի 9
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 1-ի N 1718-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների
փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը դասը տարի
1 2 3 4 5
ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ 0.0
այդ թվում`
10 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ (7,181.6)
այդ թվում`
09 Սոցիալական պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) (7,181.6)
այդ թվում`
02 Սոցիալական պաշտպանությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ
(այլ դասերին չպատկանող) (7,181.6)
այդ թվում`
26. Թրաֆիքինգի զոհերին սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ (7,181.6)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
այդ թվում`
ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ (7,181.6)
այդ թվում`
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (7,181.6)
այդ թվում`
ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐ (7,181.6)
այդ թվում`
Սուբսիդիաներ ոչ պետական կազմակերպություններին (7,181.6)
այդ թվում`
Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին (7,181.6)
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 7,181.6
այդ թվում`
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 7,181.6
այդ թվում`
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 7,181.6
այդ թվում`
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 7,181.6
այդ թվում`
ՀՀ կառավարություն 7,181.6
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 1-ի N 1718-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.20 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
տարի տարի
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ
Ծրագրային դասիչը Անվանումը
Թրաֆիքինգի զոհերին սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ
Նկարագրությունը
Թրաֆիքինգի զոհերի պաշտպանություն և նրանց մատչելի, բազմակողմանի ու օպերատիվ աջակցության կազմակերպում
Ը011 ԱԾ08
Քանակական Շահառուների թիվը
Որակական Մշակված չէ
Ժամկետայնության Մշակված չէ 0 X
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) X (7,181.6)
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Ը011 Ընտանիքներին, կանանց և երեխաներին մատուցվող ծառայություններ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Մանկատներում խնամվող և դժվար իրավիճակներում գտնվող երեխաների խնամքի բարելավում, նրանց ինտեգրում հասարակությանը
«Ամքոր» միջազգային ՀԿ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 1-ի N 1718-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Անվանումը Գնման ձևը Չափի միավորը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
քանակը գումարը (հազ. դրամ)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 7,181.6
Բաժին N 11, Խումբ N 01, Դաս N 01
ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 7,181.6
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 7,181.6
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ 54.6
Նախարարության աշխատակազմի սերվերի սնուցման գծի և հատուկ փականով մետաղյա դռան նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում ԲԸԱՀ դրամ 1 54.6
ԱՊՐԱՆՔՆԵՐ 7,127.0
Օդորակիչ ՇՀ հատ 16 4,880.0
Նոութբուք ՇՀ հատ 2 800.0
Տպիչ սարք ՇՀ հատ 3 417.0
Սկաներ ՇՀ հատ 2 418.0
Դարակաշար ԲԸԱՀ քառ. մ 18 612.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան