Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 175 ԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 178 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-05-16-ից մինչև 1999-10-26։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1999-10-26Բացել ARLIS-ում

040.0253.22.04.99

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

22 ապրիլի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 ապրիլի 1999 թվականի N 253

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 175 ԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 178 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» N 175 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) 2-րդ կետի «ա» ենթակետում «ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի» բառերը փոխարինել «ոգելից խմիչքների, ծխախոտի արտադրանքի և մինչև 5 լիտր տարողությամբ տարաներով սպիրտի» բառերով.

բ) 2-րդ կետի «ե» ենթակետում «Մաքսատուրքի դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածով» բառերը փոխարինել «Մաքսատուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի առաջին կետով» բառերով.

գ) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ», «է» և «ը» ենթակետերով.

«զ) 1999 թվականի մայիսի 1-ից արգելվում է սահմանված կարգով չդրոշմավորված` մինչև 5 լիտր տարողությամբ տարաներով սպիրտի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն.

է) 1999 թվականի հունիսի 1-ից արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված սահմանված կարգով չդրոշմավորված` մինչև 5 լիտր տարողությամբ տարաներով սպիրտի իրացումը Հայաստանի Հանրապետությունում.

ը) մինչև 1999 թվականի մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծված և մինչև 1999 թվականի հունիսի 1-ը չիրացված` մինչև 5 լիտր տարողությամբ տարաներով դրոշմավորումն իրականացնում է ներմուծողը կամ հայտարարատուն` սահմանված փաստաթղթերի ներկայացմամբ` վճարելով միայն դրոշմանիշների արժեքը».

դ) որոշմամբ հաստատված կարգի N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«22.07, սպիրտ բացառությամբ 5 լիտր

տարողությունը գերազանցող ծավալով

տարաներով ներմուծվող սպիրտի»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» N 178 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումները`

ա) 2-րդ կետի «ա» ենթակետում «ոգելից խմիչքների ու ծխախոտի արտադրանքի» բառերը փոխարինել «ոգելից խմիչքների, ծխախոտի արտադրանքի և մինչև 5 լիտր տարողությամբ տարաներով սպիրտի» բառերով.

բ) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» և «է» ենթակետերով.

«զ) 1999 թվականի հունիսի 1-ից արգելվում է սահմանված կարգով չդրոշմավորված` Հայաստանի Հանրապետությունում արտադրված` մինչև 5 լիտր տարողությամբ տարաներով սպիրտի իրացումը Հայաստանի Հանրապետությունում.

է) մինչև 1999 թվականի հունիսի 1-ը ձեռք բերված և չիրացված` սույն որոշմամբ սահմանված կարգով չդրոշմավորված` մինչև 5 լիտր տարողությամբ տարաներով սպիրտի դրոշմավորումն իրականացնում է իրացնողը` վճարելով ակցիզային դրոշմանիշների արժեքը և այն ներառելով ինքնարժեքում` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններ ներկայացնելով ապրանքների ձեռքբերման հիմքերը».

գ) որոշմամբ հաստատված կարգի N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«22.07, սպիրտ բացառությամբ 5 լիտր

տարողությունը գերազանցող ծավալով

տարաներով ներմուծվող սպիրտի»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։