Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

1. Վավերական դիվանագիտական անձնագրեր ունեցող Պայմանավորվող կողմերի այն քաղաքացիները, որոնք ո՛չ իրենց պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի աշխատակիցներ են, ո՛չ էլ միջազգային կազմակերպությունում իրենց պետության ներկայացուցիչներ, կարող են մուտք գործել մյուս Պայմանավորվող կողմի տարածք, գտնվել այնտեղ 90 (իննսուն) օրը չգերազանցող ժամկետով 180 (հարյուր ութսուն) օրվա ընթացքում կամ հեռանալ մյուս Պայմանավորվող կողմի տարածքից առանց մուտքի արտոնագրի` պայմանով, որ նրանք չեն ծավալելու այնպիսի գործունեություն, որի համար Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրությամբ պահանջվում է բնակության թույլտվություն կամ համապատասխան պետական մուտքի արտոնագիր:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված այն անձինք, ովքեր մտադիր են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գտնվել 90 (իննսուն) օրը գերազանցող ժամկետով, պարտավոր են նախապես ձեռք բերել Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրությամբ սահմանված բնակության թույլտվություն կամ համապատասխան պետական մուտքի արտոնագիր: Մուտքի արտոնագիրն անվճար տրամադրվում է համապատասխան Պայմանավորվող կողմի դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից:

3. Սլովենիայի տարածք մուտք գործելիս, տարանցելով մեկ կամ մի քանի այն պետությունների տարածքները, որոնց նկատմամբ ամբողջությամբ կիրառվում են ներքին սահմանների վերահսկողության և անձանց տեղաշարժի սահմանափակման վերացման դրույթները, ինչպես սահմանված է Շենգենյան Դրույթներում (Sհengen Acqսis), 90 (իննսուն) օրյա ժամկետը սկսվում է հաշվարկվել ազատ տեղաշարժի տարածքը սահմանափակող վերը նշված պետությունների կողմից ձևավորված արտաքին սահմանը հատելու օրվանից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։