Հոդված 9
Հոդված 9
1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Այն ուժի մեջ է մտնում վերջին գրավոր ծանուցումն ստանալուց հետո` 30-րդ (երեսուներորդ) օրը, որով Պայմանավորվող կողմերը միմյանց ծանուցում են իրենց ներպետական օրենսդրությամբ նախատեսված համապատասխան ներպետական իրավական ընթացակարգերի կատարման մասին:
2. Պայմանավորվող կողմերն իրենց իրավունք են վերապահում ժամանակավորապես կասեցնել Համաձայնագրի դրույթների գործողությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն` ազգային անվտանգության, հասարակական կարգի և առողջության պահպանության կամ այլ լուրջ պատճառներով: Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է այդ մասին դիվանագիտական ուղիներով տեղեկացնել մյուսին: Սույն Համաձայնագրի գործողության ժամանակավոր կասեցումն ուժի մեջ է մտնում և դադարում է գործել մյուս Պայմանավորվող կողմի` այդ մասին ծանուցումն ստանալու օրվանից:
3. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող է դիվանագիտական ուղիներով ծանուցել մյուսին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին: Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է ծանուցումը մյուս Պայմանավորվող կողմի ստանալուց 30 (երեսուն) օր հետո:
Կատարված է Երևանում, 2010 թվականի հոկտեմբերի 11-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը հայերեն, սլովեներեն և անգլերեն լեզուներով, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ ծագած տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2011թ. ապրիլի 11-ին