Հոդված 3
Հոդված 3
Համագործակցության միջոցները
Սույն Համաձայնագրի նպատակներին հասնելու համար Պայմանավորվող կողմերը գործում են իրենց երկրներում կիրառվող օրենքների և կանոնակարգերի շրջանակներում՝ խթանելու և նպաստելու.
ա) պետական մարմինների միջև համագործակցությանը,
բ) մասնագիտական կազմակերպությունների, պալատների և ասոցիացիաների միջև կապերին,
գ) տեխնիկական հետազոտություններին առնչվող տեղեկատվության փոխանակմանը,
դ) անհատների, պաշտոնյաների և տնտեսվարող սուբյեկտների միջև համագործակցությունը խթանելու համար նախատեսված այցելություններին և աշխատանքներին,
ե) տոնավաճառների և ցուցահանդեսների, ինչպես նաև տնտեսական սեմինարների և գիտաժողովների կազմակերպմանը: