Հոդված 2
Հոդված 2
Գործողության ոլորտը
1. Սույն Համաձայնագրի մեջ նշված համագործակցությունը մասնավորապես ներառում է, բայց չի սահմանափակվում, հետևյալ ոլորտների խթանումը.
ա) նախագծերի հաստատում բոլոր տնտեսական բնագավառներում, ինչպիսիք են` ֆինանսները, բանկային գործը, արդյունաբերությունը, ներդրումները, զբոսաշրջությունը, առողջապահությունը, տրանսպորտը և հեռահաղորդակցությունը, երիտասարդությունը և սպորտը, կրթությունը, ծառայությունները, մարդկային ռեսուրսները, տեղեկատվական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը և շրջակա միջավայրի պաշտպանությունը,
բ) համագործակցության հատուկ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ մասնագետների փոխանակում և ուսուցում,
գ) Պայմանավորվող կողմերի միջև համագործակցության խթանում՝ նպատակ ունենալով խթանել ներդրումները բոլոր այն բնագավառներում, որոնք փոխադարձ կհամաձայնեցվեն Պայմանավորվող կողմերի միջև:
2. Պայմանավորվող կողմերը խորհրդակցում են միմյանց հետ՝ իրենց համագործակցության գերակա ոլորտները, ինչպես նաև ներառվելիք տնտեսական, գիտական և տեխնիկական նոր ուղղությունների շուրջ համագործակցությունը նախանշելու նպատակով: