Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Միջկառավարական համատեղ հանձնաժողովի ստեղծումը

1. Սույն Համաձայնագրի կիրարկմանը նպաստելու նպատակով ստեղծվում է Միջկառավարական համատեղ հանձնաժողով (այսուհետ` «Համատեղ հանձնաժողով»), որը բաղկացած կլինի Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչներից: Համատեղ հանձնաժողովի նիստերն անց են կացվում փոխհամաձայնեցված ժամկետներում՝ Պայմանավորվող կողմերից որևէ մեկի խնդրանքով՝ հաջորդաբար Հայաստանի Հանրապետությունում և Քուվեյթի Պետությունում: Համատեղ հանձնաժողովը նախագահում են, Քուվեյթի կողմից, Քուվեյթի Պետության ֆինանսների նախարարությունը, իսկ Հայաստանի Հանրապետության կողմից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը։

2. Համատեղ հանձնաժողովը, ի թիվ այլ լիազորությունների, ունի հետևյալ հարցերը քննարկելու լիազորություն.

ա) Պայմանավորվող կողմերի միջև տնտեսական և տեխնիկական համագործակցության խթանում և համակարգում,

բ) առաջարկությունների մշակում, որոնց նպատակն է վերացնել այն խոչընդոտները, որոնք կարող են առաջանալ ցանկացած այնպիսի համաձայնագրի կամ նախագծի իրականացման ընթացքում, որը կարող է ստեղծվել սույն Համաձայնագրին համապատասխան,

գ) բոլոր խոչընդոտների քննարկում, որոնք կարող են խաթարել Պայմանավորվող կողմերի միջև տնտեսական համագործակցության զարգացումը:

3. Համատեղ հանձնաժողովը կարող է քննարկել համագործակցության ցանկացած այլ բնագավառ կամ ձև, որը նշված չէ սույն հոդվածի 2-րդ պարբերությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։