Հոդված 8
Հոդված 8
Եզրափակիչ դրույթներ
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վերջին ծանուցագրի ստացման օրը, որով Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով գրավոր տեղեկացնում են միմյանց սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:
2. Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել և վերանայվել՝ դիվանագիտական ուղիներով Պայմանավորվող կողմերի միջև հայտագրերի փոխանակման միջոցով: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում 8-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն:
3. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է հինգ (5) տարի ժամկետով և ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ հնգամյա (5) ժամկետով, եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը գրավոր չի ծանուցում մյուս Պայմանավորվող կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին՝ դրա գործողության ավարտից առնվազն վեց (6) ամիս առաջ:
4. Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդում սույն Համաձայնագրի ներքո նախաձեռնված որևէ հատուկ համաձայնագրի, նախագծի և աշխատանքի վավերության կամ գործողության ժամկետի վրա՝ մինչև այդպիսի հատուկ համաձայնագրերի, նախագծերի և աշխատանքների ավարտը:
Կատարված է Քուվեյթ քաղաքում 2010թ. դեկտեմբերի 9-ին, որը համապատասխանում է ………. …………. 1431թ., երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերենով, արաբերենով և անգլերենով, ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2011թ. մայիսի 15-ին