Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին հայկական կողմի գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ուկրաինական կողմից ստանալու օրվանից և կնքվում է անորոշ ժամկետով: Արձանագրությունը դադարեցնում է գործողությունը, երբ Պայմանավորվող կողմերից մեկը դիվանագիտական ուղիներով գրավոր տեղեկացնի մյուս Պայմանավորվող կողմին այն դադարեցնելու իր մտադրության մասին: Սույն Արձանագրությունը դադարեցնում է գործողությունը մյուս Պայմանավորվող կողմից համապատասխան ծանուցումը ստանալուց 30 օր հետո:

Կատարված է Երևան քաղաքում 2010 թվականի հոկտեմբերի 27-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն. ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Արձանագրության դրույթների մեկնաբանության ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում առավելություն ունի ռուսերեն տեքստը:

Հայաստանի Հանրապետության

Կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի կողմից`

Ուկրաինայի պետական մաքսային

ծառայության կողմից`

Հավելված 1

Ներմուծում / Արտահանում

Դաշտի անվանումը Բովանդակությունը Ծանոթագրություններ

PR-KEY Եզակի բանալի Մաքսային հայտարարագրի համարը

G1 Տեղափոխման ուղղությունը (IM/EX) IM –ներմուծում

EX –արտահանում

G8 Ապրանք ստացողը

G8-Adres Ստացողի հասցեն

G2 Ապրանք առաքողը

G2-Adres Առաքողի հասցեն

G15* Առաքման երկրի ծածկագիրը

G17** Նշանակման երկրի ծածկագիրը

G11 Առևտուր իրականացնող երկրի ծածկագիրը

G29 Սահմանի անցակետի ծածկագիրը

G32 Ապրանքի համարը մաքսային հայտարարագրում

G34 Ծագման երկրի ծածկագիրը

G33 Ապրանքի ծածկագիրը Ապրանքի ամբողջական

(9-նիշ, 10-նիշ) ծածկագիրը

G37-1 Հիմնական մաքսային պայմանակարգի ծածկագիրը

G37-2 Նախորդ մաքսային պայմանակարգի ծածկագիրը

G31 Ապրանքի ամբողջական առևտրային անվանումը` նշված ՊՄՀ-ում

G35 Ապրանքի բրուտտո քաշը, կգ

G38 Ապրանքի նետտո քաշը, կգ

G41 Ապրանքի քանակը լրացուցիչ չափման միավորով

G41A Լրացուցիչ չափման միավորի ծածկագիրը

G46 Վիճակագրական արժեքը ԱՄՆ դոլարով Որոշվում է Ազգային բանկի պաշտոնական փոխարժեքով ՊՄՀ ձևակերպման օրը

GD1 ՊՄՀ ձևակերպման ամսաթիվը

* Տվյալները կազմվում են այն դեպքում, եթե ծագման, առաքման կամ առևտուր իրականացնող երկիրը Հայաստանի Հանրապետությունն է (Ուկրաինան): Եթե առաքման երկիրը Հայաստանի Հանրապետությունը (Ուկրաինան) չէ, ապա տվյալները ներառվում են առանց առաքողին և նրա հասցեն նշելու:

** Տվյալները կազմվում են այն դեպքում, եթե նշանակման երկիրը Հայաստանի Հանրապետությունն է (Ուկրաինան): Եթե ապրանքի նշանակման երկիրը Հայաստանի Հանրապետությունը (Ուկրաինան) չէ, բայց առևտուր իրականացնող երկիրը Հայաստանի Հանրապետությունն է (Ուկրաինան), ապա տվյալները ներառվում են առանց առաքողին և նրա հասցեն նշելու:

Ներմուծում/Արտահանում

Տեղեկատվություն տրանսպորտային միջոցների մասին

Դաշտի անվանումը Բովանդակությունը Նշում

PR-KEY Եզակի բանալի Մաքսային հայտարարագրի համարը

G21 Տվյալներ տրանսպորտային միջոցի մասին (ծովային կամ գետային նավի, խողովակաշարի անվանումը, էլեկտրափոխանցումների գծերը, օդանավի չվերթի համարը, երկաթուղային վագոնի համարը, ճանապարհային տրանսպորտային միջոցի գրանցման համարը և այլն), որով ապրանքներն արտահանվել են մաքսային տարածքի սահմաններից դուրս (սահմանի տրանսպորտ)

G25 Սահմանի տրանսպորտի տեսակի ծածկագիրը

G44 Տրանսպորտային ուղեկցող փաստաթղթերի ռեկվիզիտները

Հավելված 2

Ց ու ց ա կ

Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Ուկրաինայի պետական մաքսային ծառայության անձանց, որոնք լիազորված են իրականացնելու ուղիղ շփումներ

Հայաստանի Հանրապետության

Կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտե Ուկրաինայի պետական մաքսային

ծառայություն

Միրզոյան Գառնիկ Հայկի

Օվդիենկո Նատալյա Տրոֆիմի

Մաքսային վիճակագրության,

վերլուծության և ռիսկերի

կառավարման վարչության պետ Մաքսային վիճակագրության բաժնի

տնօրեն

Մաթևոսյան Վարդան Գալուստի Բոլդիշև Գլեբ Անատոլիի

Վիճակագրական համադրությունների

իրականացման բաժնի պետ

Մաքսային վիճակագրության,

վերլուծության և տեղեկատվության

բաժնի պետ

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2011թ. փետրվարի 9-ին

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։