Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1445-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 դեկտեմբերի 2011 թվականի N 1764-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1445-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 18-րդ բաժնի 9-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզավորման կարգը, հայտի ձևը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1445-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սահմանել, որ «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին, այդ թվում` թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման լիցենզավորումը և գործունեության պահանջների ու պայմանների պահպանման, ինչպես նաև թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքի նկատմամբ հսկողություն իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, իսկ տարբերանիշի և անվանանիշի գրանցման, հաշվառման և փորձաքննության, ինչպես նաև պետական պահուստների ուսումնասիրության գործառույթներն իրականացնող լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:».

2) որոշման 3-րդ կետում ու NN 5 և 6 հավելվածներում «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «էկոնոմիկայի» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. դեկտեմբերի 19

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։