Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3.

Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.4-րդ հոդվածով.

«Հոդված 19.4. Պետական սեփականություն հանդիսացող ընդերքի և օգտակար հանածոների օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափերը

1) ազնիվ, գունավոր և հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի

10000-ապատիկի չափով

2) վառելիքաէներգետիկ հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի

50-ապատիկի չափով

3) շինանյութերի արտադրության հումքի,

այդ թվում` երեսպատման, շինարարական

քարերի, լցանյութերի և բալաստային հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի

500-ապատիկի չափով

4) գունագեղ քարերի յուրաքանչյուր

հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման

համար` տարեկան բազային տուրքի

10000-ապատիկի չափով

5) մետաղագործական, քիմիական, թեթև

և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի

10000-ապատիկի չափով

6) հանքային ջրերի յուրաքանչյուր հանքավայրի կամ հանքահորի`

- արդյունաբերական (շշալցման) նպատակով

օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի

5000-ապատիկի չափով

- արդյունաբերական (ածխաթթու գազ

ստանալու) նպատակով օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի

500-ապատիկի չափով

- բուժական (ռեկրեացիոն) նպատակներով օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի

500-ապատիկի չափով

7) ջրօգտագործման թույլտվության տրամադրման համար`

ֆիզիկական անձանցից բազային տուրքի չափով

իրավաբանական անձանցից բազային տուրքի

10-ապատիկի չափով

8) ջրային համակարգի օգտագործման թույլտվության տրամադրման համար`

ֆիզիկական անձանցից բազային տուրքի չափով

իրավաբանական անձանցից բազային տուրքի

10-ապատիկի չափով»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։