ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2011 թվականի N 1755-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման N 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեին հատկացնել 35077,1 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գումարը «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա` սույն որոշման N 3 հավելվածում նշված ծրագրային միջոցառումներն ավարտելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. դեկտեմբերի 19
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 15-ի N 1755-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
տարի
1 2 3 4 5
ԸՆԴԱՄԵՆԸ -
այդ թվում`
01 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (35,077.1)
այդ թվում`
04 Ընդհանուր բնույթի հետազոտական աշխատանք (35,077.1)
այդ թվում`
01 Ընդհանուր բնույթի հետազոտական աշխատանք (35,077.1)
այդ թվում`
03. Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքների պահպանում և զարգացում (35,077.1)
այդ թվում`
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (35,077.1)
այդ թվում`
Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին (35,077.1)
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 35,077.1
այդ թվում`
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 35,077.1
այդ թվում`
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 35,077.1
այդ թվում`
01.ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 35,077.1
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 15-ի N 1755-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների
և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1 Ծառայություններ
Ծրագրային դասիչը Մատուցվող ծառայության անվանումը
Գիտական և գիտատեխնիկական գործունեության
ենթակառուցվածքի պահպանում ու զարգացում
Ը007 ԱԾ 01 Նկարագրությունը
Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի
գիտնականների որակավորումը պատշաճ մակարդակի վրա
պահելու համար կընդլայնվեն միջազգային գիտական համագործակցության ծրագրերը և 9 գիտնականներ կգործուղվեն
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
տարի
Քանակական գործուղում
Որակական
Հոդվածների տպագրություն բարձր վարկանիշ ունեցող գիտական հանդեսներում
Ժամկետայնության
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազար դրամ) X (35,077.1)
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Ը007 Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների և մշակումների ծառայություններ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ֆիզիկայի բնագավառում արդիական ներուժի ապահովում: Մեր մասնագետների մասնակցությունը բարդ
սարքավորումների ստեղծմանը հնարավորություն կտա ստանալ պատվերներ
արդյունաբերության համար և կզարգացնի Հայաստանում տարրական մասնիկների ֆիզիկայի մակարդակը:
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը
«Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» ՊՈԱԿ
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1 Ծառայություններ
Ծրագրային դասիչը Մատուցվող ծառայության անվանումը
«Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի գիտական և
գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում և ֆիզիկայի բնագավառում գիտական ներուժի արդիականացում
Ը002 ԱԾ 08 Նկարագրությունը
Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում կիրականացվեն երիտասարդ գիտնականներին աջակցության ծրագրեր:
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
տարի
Քանակական
Գիտական և գիտատեխնիկական լաբորատորիաների պահպանում և զարգացում իրականացնող կազմակերպությունների թիվը 1.0
Որակական Մշակված չէ
Ժամկետայնության Մշակված չէ
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) X 35,077.1
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Ը002 Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների և մշակումների ծառայություններ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Արտասահմանյան փորձարարական սարքավորումների վրա վերապատրաստված մասնագետների փորձը հետագայում
կկիրառվի ԱԱԳԼ-ի նոր արագացուցչային սարքավորումների շահագործման և երիտասարդ կադրերի ուսուցման գործընթացում:
Երիտասարդ գիտնականների գիտելիքների մակարդակը կհասցվի ավելի բարձր աստիճանի:
Կհրատարակվեն առնվազն 40 հոդվածներ բարձր վարկանիշ ունեցող գիտական հանդեսներում:
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը
«Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 15-ի N 1755-Ն որոշման
Ց Ա Ն Կ
«ՖԻԶԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՐԴԻԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ԿԱՏԱՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
1. Նշված աղյուսակում ներառված ծրագրային միջոցառումների մանրամասն նկարագրությունը բերված է ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 20-ի N 704-Ն որոշման մեջ:
(հազ. դրամ)
N N
ը/կ Ծրագրային միջոցառման անվանումը Նախատեսված ծախսերը Փաստացի ծախսերը
1. Նորարարական նախագծերի մրցույթի կազմակերպում 20 000,0 0,0
2. Երիտասարդ գիտնականների աշխատանքների խրախուսում` բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում հոդվածների տպագրման համար 7200,0 0,0
3. Երիտասարդ գիտնականների համար սեմինարների անցկացում` հրավիրված մասնագետների միջոցով 1400,0 355,0
4. Երիտասարդ գիտնականների աշխատավարձին հավելավճար 9600,0 2767,9
Ընդամենը 38200,0 3122,9
2. Աղյուսակում նշված ծրագրային միջոցառումների ավարտը նախատեսվում է 2012 թվականին:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան