ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2011 թվականի N 1757-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Ամանորյա տոնակատարության հետ կապված միջոցառումների իրականացման նպատակով 2011 թվականին հատկացնել 100,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով), որից`
1) 6,650.0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին.
2) 13,130.0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին.
3) 13,390.0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին.
4) 11,310.0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին.
5) 13,150.0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին.
6) 13,210.0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին.
7) 13,150.0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին.
8) 7,130.0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին.
9) 2,600.0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին.
10) 6,280.0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին:
3. Սահմանել, որ սույն որոշման վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման դրույթները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. դեկտեմբերի 19
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 15-ի N 1757-Ն որոշման
«Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարվող վերաբաշխումը ԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման N 5 հավելվածում կատարվող փոփոխությունները
(հազ. դրամ)
Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)
տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ -
այդ թվում`
01 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (400,000.0)
այդ թվում`
07 Պետական պարտքի գծով գործառնություններ (400,000.0)
այդ թվում`
01 Պետական պարտքի գծով գործառնություններ (400,000.0)
02. Օտարերկրյա պետություններից, միջազգային կազմակերպություններից և այլ արտաքին աղբյուրներից ստացված վարկերի սպասարկում (տոկոսավճար) (400,000.0)
ՀՀ ֆինանսների նախարարություն (400,000.0)
այդ թվում`
Արտաքին վարկերի գծով տոկոսավճարներ (400,000.0)
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 400,000.0
այդ թվում`
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 400,000.0
այդ թվում`
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 400,000.0
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 400,000.0
ՀՀ կառավարություն 400,000.0
այդ թվում`
Պահուստային միջոցներ 400,000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 15-ի N 1757-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.23 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
տարի տարի
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1.3. Ֆինանսավորման ծախսեր
Ծրագրային դասիչը Անվանումը
ՀՀ արտաքին պետական պարտքի սպասարկում
Նկարագրությունը
Օտարերկրյա պետություններից, միջազգային կազմակերպություններից և այլ արտաքին աղբյուրներից ստացված վարկերի սպասարկում (տոկոսավճար)
Ը012 ՖԾ02
Գումարը (հազ. դրամ) X (400.000.0)
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Ը004 Պետական պարտքի կառավարում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ներքին և արտաքին աղբյուրներից ՀՀ պետական բյուջեի պակասուրդի կայուն, հուսալի և ոչ ռիսկային ֆինանսավորման համար բարենպաստ պայմանների և միջավայրի պահպանում
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան