Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 160-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 դեկտեմբերի 2011 թվականի N 1781-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 160-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիաների-ՍԹԿ) նորմատիվները հաստատելու մասին» N 160-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

1) 128-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 128.1-ին կետով.

« 128.1. Էթանթիոլ 5*10-5 - 3

».

2) 171.1-ին կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 171.2-րդ կետով.

« 171.2. Կալցիումի հիդրօքսիդ (հանգած կիր) 0.03 0.01 3

».

3) 202-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 202.1-ին կետով.

« «202.1. Մեթիլացետիլեն 3.0 - 4

».

4) 240-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 240.1-ին կետով.

« «240.1. Նատրիումի կարբոնատ

(կալցինացված սոդա) 0.15 0.05 3

».

5) 243-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 243.1-ին կետով.

« «243.1. Նատրիումի քլորիդ 0.5 0.15 3

».

6) 283-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 283.1-ին կետով.

« «283.1. Սկիպիդար 2 1 4

».

7) 326-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 326.1-ին կետով.

« «326.1. 2,4,6- տրիամին-1,3,5-տրիազին 0.02 0.01 2

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 60-րդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. դեկտեմբերի 20

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։