ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2011 թվականի N 1802-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:
3. Գյուղացիական տնտեսություններին պարարտանյութ տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 1,000,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «սուբսիդիաներ ոչ ֆինանսական ոչ պետական կազմակերպություններին» հոդվածով):
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. դեկտեմբերի 22
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 22-ի N 1802-Ն որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
1. Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության մարզերի հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման հարցում, նպաստել գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների և գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը պայմանագրային հիմունքներով 1 մլրդ դրամ է հատկացնում մատակարարին՝ 25000 տոննա ազոտական պարարտանյութ «Ամոնիակային սելիտրա» (34,4% ազոտի պարունակությամբ) ձեռք բերելու և մինչև 2012 թվականի ապրիլի 10-ը Հայաստանի Հանրապետության մարզերի հողօգտագործողներին ծրագրում ամրագրված գնով վաճառելու համար:
3. Հայաստանի Հանրապետության մարզերում պարարտանյութի վաճառքն իրականացնելու համար հիմք ընդունել մարզերում վերջին 3 տարիներին կատարված փաստացի ցանքերի և մշակվող բազմամյա տնկարկների տարածությունների միջին ցուցանիշը (ըստ Հայաստանի Հանրապետության ԱՎԾ-ի տվյալների)` համաձայն աղյուսակի:
3.1. Աղյուսակով հաստատված պարարտանյութը Հայաստանի Հանրապետության մարզերում ամբողջությամբ չվաճառվելու դեպքում մարզպետը 5-օրյա ժամկետում տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն՝ չիրացված պարարտանյութի խմբաքանակի վերաբերյալ:
3.2. Չիրացված պարարտանյութի խմբաքանակի` ըստ մարզերի վերաբաշխման իրավասությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:
4. Հայաստանի Հանրապետության համայնքներում պարարտանյութի վաճառքն իրականացնել համաձայն մարզպետների կողմից հաստատված ցանկերի՝ հիմք ընդունելով համայնքներում վերջին 3 տարիներին կատարված փաստացի ցանքերի և մշակվող բազմամյա տնկարկների տարածությունների միջին ցուցանիշը:
4.1. Հողօգտագործողներին վաճառվող պարարտանյութի առավելագույն քանակը սահմանել 500 կգ:
4.2. Հայաստանի Հանրապետության մարզպետներն իրենց կողմից հաստատված ցանկերը մատակարարին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն են ներկայացնում մինչև 2012 թվականի հունվարի 10-ը:
4.3. Մարզպետների կողմից հաստատված ցանկով պարարտանյութը համայնքներում ամբողջությամբ չվաճառվելու դեպքում 5-օրյա ժամկետում մարզպետի կողմից հաստատվում է չիրացված խմբաքանակի վերաբաշխման նոր ցանկ և ներկայացվում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն՝ մատակարարին ներկայացնելու համար:
5. Մատակարարը պարտավոր է՝
5.1. Հայաստանի Հանրապետություն ներմուծել 25000 տոննա ազոտական պարարտանյութ «Ամոնիակային սելիտրա» 34,4% ազոտի պարունակությամբ (այսուհետ` պարարտանյութ):
5.2. Պարարտանյութի վաճառքն իրականացնել 1 կիլոգրամը 120 դրամ արժեքով (50 կգ քաշով 1 պարկը 6000 դրամ):
5.3. Պարարտանյութը համայնքներում վաճառել համաձայն մարզպետների կողմից հաստատված ցանկերի:
5.4. Մարզպետների կողմից հաստատված ցանկով պարարտանյութը համայնքներում ամբողջությամբ չվաճառվելու դեպքում 5-օրյա ժամկետում տեղեկացնել համապատասխան մարզպետարան չիրացված խմբաքանակի վերաբաշխման նոր ցանկ հաստատելու համար:
5.5. Պարարտանյութի վաճառքն իրականացնելիս լրացնել, վավերացնել և համայնքների ղեկավարների կողմից վավերացնելուց հետո Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարաններ ներկայացնել տեղեկատվություն պարարտանյութ ձեռք բերած տնտեսավարողների մասին` համաձայն N 1 ձևի:
5.6. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության մարզերում 25000 տոննա պարարտանյութի վաճառքը մինչև 2012 թվականի ապրիլի 10-ն ավարտելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել՝
5.5.1. տեղեկատվություն` համաձայն N 2 ձևի՝ Հայաստանի Հանրապետության մարզպետների և մատակարարի կողմից հաստատված, համայնքների ղեկավարների կողմից ստորագրված,
5.5.2. հաշվետվություն ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Ձև N 1
Հաստատում եմ
համայնքի ղեկավար
ՀՀ …………………….....… մարզի ………………..…..….. համայնքում
ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով
պետական աջակցության ծրագրի շրջանակներում պարարտանյութ գնած շահառուների ցանկ
……………………….
NN
ը/կ Անունը, ազգանունը, հայրանունը Անձնագրի տվյալները Գնված պարարտանյութի քանակը Ստորագրությունը
Ընդամենը
Մատակարար կազմակերպության անվանումը ……………………….……….
(ստորագրությունը)
Ձև N 2
Հաստատում եմ
մարզպետ
……………..……………
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում ՀՀ……………......… մարզի համայնքներին նախատեսված, փաստացի վաճառված ազոտական պարարտանյութի քանակության ԵՎ շահառուների մասին 2012թ. ……....……..-ի դրությամբ
NN
ը/կ Համայնքը Համայնքի ղեկավարի
անունը, ազգանունը Համայնքին նախատեսված քանակությունը Համայնքում փաստացի վաճառված քանակությունը Պարարտանյութ գնած շահառուների թիվը Համայնքի ղեկավարի ստորագրությունը
Ընդամենը
Մատակարար կազմակերպության անվանումը ……………………….……….
(ստորագրությունը)
Աղյուսակ
Հայաստանի Հանրապետությունում ընդամենը ցանքային ու բազմամյա տնկարկների տարածությունները 2009-2011 թվականներին ԵՎ գործակցով հաշվարկված մարզերին տրվող պարարտանյութի քանակությունը
հեկտար
NN
ը/կ Մարզը 2009 2010 2011 Երեք տարվա միջին ցանքեր և բազմամյա տնկարկներ Գործակցով հաշվարկված մարզերին տրվող պարարտա-
նյութի քանակու-
թյունը
(տոննա)
Ընդամենը ցանքային տարա-
ծությունը Բազմամյա տնկարկներ Ընդա-
մենը Ընդամենը ցանքային տարածու-
թյունը Բազմամյա տնկարկներ Ընդա-
մենը Ընդամենը ցանքային տարածու-
թյունը Բազմամյա տնկարկներ Ընդա-մենը
պտղատու այգիներ խաղողի այգիներ պտղատու այգիներ խաղողի այգիներ պտղա-
տու այգիներ խաղողի այգիներ
1. Արա-
գածոտն 32158 5176 1566 38900 32167 5212 1571 38950 32420 5212 1571 39203 39018 2856
2. Արարատ 20048 7096 4978 32122 20328 7112 4992 32432 21109 7112 4992 33213 32589 2385
3. Արմավիր 30920 7622 6490 45032 27518 8207 7379 43104 28011 8207 7379 43597 43911 3214
4. Գեղար-
քունիք 71779 1426 0 73205 70198 1426 0 71624 72264 1426 0 73690 72840 5332
5. Լոռի 25472 2420 64 27956 23331 2433 64 25828 22339 2433 64 24836 26207 1918
6. Կոտայք 16478 4351 349 21178 12827 4476 362 17665 13504 4476 362 18342 19062 1395
7. Շիրակ 54097 450 0 54547 51570 456 0 52026 51890 456 0 52346 52973 3878
8. Սյունիք 29830 2588 184 32602 26326 2587 185 29098 24761 2587 185 27533 29744 2177
9. Վայոց ձոր 4646 2154 925 7725 4477 2124 895 7496 4499 2124 895 7518 7580 555
10. Տավուշ 13452 2348 1312 17112 14147 2350 1313 17810 14250 2350 1313 17913 17612 1289
Ընդամենը 298880 35631 15868 350379 282889 36383 16761 336033 3E+05 36383 16761 338191 341534 25000
Գործակիցը հաշվարկված է 25000 / 341534 = 0073199154 Գործակից 0.073199154
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 22-ի N 1802-Ն որոշման
«Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարվող վերաբաշխումը ԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման N 5 հավելվածում կատարվող փոփոխությունները
(հազ. դրամ)
Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով, իսկ ծախսերի նվազեցումները՝ փակագծերում)
տարի
1 2 3 4 5
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ -
այդ թվում`
01 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (1,000,000.0)
այդ թվում`
07 Պետական պարտքի գծով գործառնություններ (1,000,000.0)
այդ թվում`
01 Պետական պարտքի գծով գործառնություններ (1,000,000.0)
01. ՀՀ պետական արժեթղթերի (գանձապետական պարտատոմսերի) սպասարկում (տոկոսավճար) (1,000,000.0)
ՀՀ ֆինանսների նախարարություն (1,000,000.0)
այդ թվում`
Ներքին տոկոսավճարներ (1,000,000.0)
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 1,000,000.0
այդ թվում`
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 1,000,000.0
այդ թվում`
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 1,000,000.0
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 1,000,000.0
ՀՀ կառավարություն 1,000,000.0
այդ թվում`
Պահուստային միջոցներ 1,000,000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան